Սոսը լիներ՝ այս ամենը չէր լինի, նրան ոչինչ պետք չէր մթնոլորտն առողջացնելու համար. Սոս Սարգսյանի այրին մտահոգված է

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կազմի կողմից նոյեմբերի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի Սարգսյանը:

Տիկին Նելլին մեծ ցավով ականատեսը եղավ դերասանների բողոքներին ու թատրոնում տիրող լարված մթնոլորտին: Հայտնեց, որ զարմանում է կատարվածը տեսնելով, քանի որ գրեթե ոչնչից տեղյակ չի եղել եւ վստահաբար նշեց. «Սա Սոս Սարգսյանի տունն է, եւ այն պետք է շարունակի աշխատել»:

Այսօր, երբ հրաժարական են տվել Համազգայինի 10-օրյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը, ինչպես նաեւ տնօրեն Վիգեն Չալդրանյանը, թվում է, թե թատրոնը կվերագտնի իրեն ու կսկսի մտնել աշխատանքային բուռն տեմպի մեջ: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետագա ճակատագրի, զարգացման ու առողջացման հնարավոր նոր ուղիների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Սոս Սարգսյանի տիկնոջ՝ Նելլի Սարգսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, Համազգայինում հրավիրված ասուլիսին ներկա էիք նաեւ դուք, որտեղ եւ ասեցիք, որ Թատրոնը խարխլվել է, կորցրել իր հիմքը: Ի՞նչ եք  կարծում, ինչ պետք է արվի, որպեսզի Սոս Սարգսյանի դրած երբեմնի ամուր հիմքերն այսօր չխարխլվեն ու թատրոնը շարունակի զարգանալ:

- Պետք է աշխատալ, շատ աշխատել: Ով էլ նշանակվի՝ ե՛ւ տնօրենը, ե՛ւ գեղավերստական ղեկավարը՝ պետք է աշխատի: Միմյանց նկատմամբ պետք է լինել ավելի ուշադիր, ավելի նրբանկատ ու զգայուն, որվհետեւ թե՛ դերասանը, թե գեղարվեստական ղեկավարը եւ առհասարակ արվեստի մարդը՝ շատ փխրուն հոգի ունի, պետք է շատ զգույշ լինել: Վիգեն Չալդրանյանը, որպես գեղարվեստական ղեկավար, պետք է դեպի իրենց սիրտը ճանապարհ գտներ, նրանց նկատմամբ ավելի ուշադիր լիներ, վերաբերմունք ցույց տար, եւ երեւի թե այս ամենը չէր լինի: Ես այնտեղ ներկա չեմ եղել, բայց հասկանում եմ, որ իսկապես խնդիրներ են առաջացել, շփման խնդիրներ, իրար չեն հասկացել, ինչի համար ես շատ եմ ցավում:

- Չե՞ք կարծում, որ այդ ամենն այլեւս անցյալում է:

- Ցավոք, իրենց համատեղ աշխատանքը չստացվեց: Ես էլ անկեղծ ասած՝ շատ բաներից զարմացած եմ: Շատ բաներ ինձ համար անակնկալ էին, շատ բաներ՝ նորություն: Մեծ սպասումներ ունեի: Իսկ որ ամեն ինչ անցյալում է, դեռ շատ շուտ է դրա մասին խոսել: Կուզենամ, որ հանգիստ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի: Սպասում եմ որոշումների:

-Սոս Սարգսյանը նման պարագայում ինչպե՞ս կվարվեր, ինչ կաներ մթնոլորտն առողջացնելու համար:

-Եթե նա լիներ այս ամենը չէր լինի: Նրան ոչինչ պետք չէր, որպեսզի մթնոլորտն առողջացներ: Նա իր գոյությամբ, իր էությամբ, իր մարդկային հատկանիշներով, իր մոտեցումներով ու պատկերացումներով ամեն ինչ այլ կերպ կաներ: Եվ իհարկե՝ այս ամենը չէր լինի: Ցավոք սրտի նա այլեւս չի լինի: Նա չկա, կա հիշողություն իր մասին: Կա ակնածանքը, կա սերը, հարգանքը, ամեն ինչը կա, բայց ցավոք սրտի՝ ինքը չկա:

-Գործադուլի եւ մեկամսյա պայքարի արդյունքում դերասաններն ի վերջո հասան իրենց նպատակին՝ պահանջած հրաժարականներին: Ինչ եք կարծում, հիմա ովքեր են զբաղեցնելու այդ պաշտոննները:

 -Ով էլ զբաղեցնի` երիտասարդներ են, իրենք ավելի հեշտ կհարմարվեն, ավելի արագ կստացվի իրենց մոտ ամեն ինչ: Թատրոնում արժանիներ շատ կան, երիտասրադ են, կամքով լի: Դժվարը կլինի Վիգենի համար: Նրան պետք է հաջողություն մաղթել այն ոլորտում որտեղ աշխատել է, որտեղ ստեղծագործել է: Նրա համար իսկապես դժվար է լինելու:

Տպել
1649 դիտում

Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից (տեսանյութ)

Կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ի՞նչ է կատարվել գիշերը. ՊԲ-ն մանրամասնում է

Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին. Հայկ Մարության

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ