Կաշառք եւ խոշոր չափերի վատնում. Երեւանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ  քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել առերեւույթ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երեւանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ  դոլար կաշառք: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Բացի այդ, թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի եւ հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս  է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերեւույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
2712 դիտում

ՀՀ-ում 18-ից 20.000 կորոնավիրուսի ասիպտոմ դեպք կարող է լինելի, . Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում 9-րդ դասարանն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ

ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության դեպքը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը․ Արթուր Դավթյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Նախագահական կայք՝ երեխաների համար. գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Ավտոմեքենաների պետհամարանիշներ են գողանում, հետո զանգահարում ու գումար պահանջում․ պատգամավորը՝ դատախազին

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ մաղթել շուտափույթ ապաքինում

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել երեխաների պաշտպանության օրը

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու համար

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում