Որտեղո՞վ է անցնելու դեպի ընդդիմություն տանող ճանապարհը. արդյո՞ք Մելիք-Ադամյան փողոցով 

Արտահերթ ընտրությունների լարված ու ինտրիգային քարոզարշավը մոտեցավ իր հանգրվանին:  Ընտրողը վաղն ինքն իր հետ մենակ մնալու, քարոզարշավի լռության գերթանկարժեք մեկ օրն օգտագործելու հնարավորություն ունի՝ կողմնորոշվել, սրբագրումներ անել, թե քաղաքական ուժերից եւ նրանց կողմից առաջադրված թեկնածուներից ում օգտին արժե քվեարկել առաջիկա կիրակի: Թեեւ ընտրողներից շատերի համար էլ քարոզարշավը ոչ թե նոր հայտնագործությունների, այլեւ նախկին եւ ներկա իշխանությունների մասին իր իմացածը վերաիմանալու, վաղուց հայտնին վերահայտնագործելու միջոցառում էր: Արձանագրենք, որ անցած քարոզարշավի եւ դրան նախորդած շրջանի գլխավոր ինտրիգը ոչ թե ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու հարցն էր, քանի որ կարծեք ոչ ոք չի վիճակրում, որ այն լինելու է ներկայիս իշխանական ուժը, որքան կարեւոր մի հարցադրման՝ ո՞վ է լինելու հետհեղափոխական Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը: Այնպես որ՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լինելու են ոչ միայն եւ ոչ այնքան իշխանություն, որքան ընդդիմություն ընտրելու միջոցառում, որի բնույթից, որակից, «գույնից» եւ իշխանությանը իրապես հակակշռելու, եւ ոչ թե սիրաշահելու կամ գլխիկոր ծափահարելու կանխատրամադրվածությունից էլ մեծապես կախված է լինելու պետական կառավարման որակը, զարգացման տեմպն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունը:  

Մասնավորապես վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմության որակի եւ բնույթի մասին գնահատականները միանշանակ չեն եղել, առավել եւս՝ գովաբանական: Ընդդիմությունը պիտակավորվել է տարբեր մակդիրներով՝ «իշխանության կցորդ», «պսեւդո», «գրպանային», «աչքաչափով քննադատող» եւ այլն: Նման որակումներն իրենց մեջ օբյեկտիվ պատճառներ են թաքցնում, քանի որ, ինչպես գիտենք, նախկին գրեթե բոլոր խորհրդարանները ձեւավորվել են ոչ թե Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության տառին ու ոգուն համահունչ, բացառապես ընտրողի քվեի միջոցով, այլ այնպես, ինչպես կորոշեր «քաղաքական կյանքի ջոյստիկի» դերակատարում ստանձնած օրվա իշխանությունը՝ «տոկոս խփելու», քաղաքական դաշտը մոնոպոլացնելու, եւ դեպի իշխանություն տանող ճանապարհը «չերեզ» Մելիք-Ադամյան փողոց անցկացնելու եղանակով: Կարճ ասած՝ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներն ու հետեւապես՝ այդ արդյունքների հիման վրա խորհրդարանի տոկոսային բաշխվածությունը որոշվում էր ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլեւ ահեղահունչ մեկ այլ հասցեում՝  Բաղրամյան 26-ում: Սա այն հասցեն է, որտեղով, ի տարբերություն Մելիք-Ադամյան փողոցի, անցնում էր նաեւ դեպի ընդդիմություն տանող ճանապարհը: Այստեղով անցած քաղաքական ուժերը հետագայում կամ քաղաքական «Բերմուդյան եռանկյունում» հայտնվելու վտանգի առաջ էին կանգնում՝ խորհրդավոր հանգամանքներում իրենց ընդդիմադիր կեցվածքը կորցնելու հեռանկարով, կամ էլ ստիպված էին լինում բավարարվել իշխանության հասցեին  անպտուղ վայրահաչողի պիտակը վաստակելով: Անհերքելի է, որ մրցակցային քաղաքական համակարգերում որակյալ ընդդիմություն ունենալը պարտադիր շքեղություն է, որի  կոնստրուկտիվ գործունեությունը ոչ միայն ողջունելի է, այլեւ համակարգի ճկունությունն ու  դինամիկան ապահովող կարեւոր երաշխիք:

ՀՀԿ-ի մինիմում եւ մաքսիմում պլանը   

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մասնավորապես ՀՀԿ-ն է, որ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը լինելու եւ ընդդիմության դիրքերից հանդես գալու հայտ ներկայացրեց՝ հեգնելով ու կասկածի տակ առնելով հեղափոխությանը միացած քաղաքական ուժերի ընդդիմադիր օրիենտացիան: Ռեւանշի ձգտվող նախկին իշխանական ուժը այսպիսով փորձեց  ցույց տալ, որ այժմ էլ ընդդիմություն դառնալու ճանապարհն է անցնում հանրահայտ Մելիք-Ադամյան փողոցով: Սակայն, դատելով քարոզարշավի հետագա շեշտադրումներից եւ ՀՀԿ-ականների «լայվերին» ի պատասխան հասարակական արձագանքներից, ՀՀԿ-ի մաքսիմում պլանը դարձավ ոչ այնքան ընդդիմության կարգավիճակում ԱԺ-ում հայտնվելը, այլեւ գործող կառավարության գործունեությունը բառիս բուն իմաստով սեւացնելը: «Սեւերի ու սպիտակների» մասին հայտնի արտահայտությունն այս կուսակցությունը ներմուծեց ոչ միայն իր քարոզչական հոլովակների գունապնակ, այլեւ ամբողջ քարոզարշավը կառուցեց հենց գունային այս կոնտրաստի տրամաբանության մեջ՝ առաջադրելով մտահոգ լինելու մի շարք պատճառներ: Քաղաքական այս ուժն իր «պարտիզանական» 4-5 հոգանոց «ջոկատով» գրոհի անցավ Ֆեյսբուքում՝ բանեցնելով գործող իշխանության բանակն «արյունաքամ» անելու մարտավարություն՝ եթե մենք «սեւ» ենք, իշխանությունը մեզանից «սեւ» է, եթե մենք վատն ենք, իշխանությունը մեզանից «բեթար» է, ոչինչ չի արել անցած յոթ ամիսների ընթացքում, մսխել, վատնել է մեր իշխանության օրոք ձեւավորված արտաքին քաղաքական կապիտալը: ՀՀԿ-ն զերծ չմնաց ԼՂ խնդրի, սահմանների ամրության շահարկումից, թեեւ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մինչ քարոզարշավը հայտարարել էր, որ մասնավորապես Արցախի հարցի շահարկմամբ, իր խոսքով՝ «դիշովի պոպուլիզմով» չեն զբաղվելու: ՀՀԿ ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը, հայտարարեց, թե իշխանական դաշինքին տրված ամեն մի ձայն կրակոց է Արցախի ուղղությամբ: Եթե ՀՀԿ-ի մաքսիում պլանը ընդդիմադիր ուժի կարգավիճակով խորհրդարան մտնելը լիներ, ապա այդ կուսակցությունն իր թանկագին ժամանակն ու էներգիան թերեւս պետք է ուղղորդեր ոչ թե իշխանության հասցեին թույն թափելուն եւ հանրության բացասական հույզերն իր նկատմամբ սրելուն, այլեւ իրեն յոթ ամիս առաջ մերժած նույն այդ հանրության հետ հաշտեցմանը: Այդ նպատակով արված առաջին ժեստը թերեւս պետք է լիներ սեփական սխալներն ընդունելն ու ժողովրդից հրապարակավ ներողություն խնդրելը, եւ նոր միայն քվե հայցելը՝ կոմպենսացնելու 20 եւ ավելի տարիների փոշիացված վստահությունը՝ կատարել չկատարված խոստումները, ավարտին հասցնել սկսված, սակայն կիսատ թողնված բարեփոխումները, միաժամանակ երաշխավորելով, որ ապագա խորհրդարանում լինելու է իշխանության հետ կոնստրուկտիվ մթնոլորտում աշխատելուն, վերջինիս հնարավոր վրիպումներից ու սայթաքումներից հետ պահելուն միտված ընդդիմադիր միավոր: Չէ՞ որ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ այս ողջ ընթացքում պնդում էին, որ իրենք, լինելով պետականամետ ուժ, ունենալով պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, չեն կարող հետ քաշվել քաղաքական պրոցեսներից եւ տեսնել, թե ինչպես են իշխանության ղեկը ստանձնած անփորձ ու գիտելիքների պակաս ունեցողները երկիրը տանում ցնցումների ու վտանգում վերջինիս միջազգային հեղինակությունը: Սակայն ունենք այն, ինչ ունենք, եւ մնում է սպասել ընտրությունների արդյունքներին՝ արձանագրելու՝ արդյո՞ք մեծ թիվ են կազմում «հեղափոխված մտահոգները», ովքեր իրենց քվեարկությամբ կապահովեն կամ ընդհակառակը՝ կվիժեցնեն նախկին իշխանական ուժի ընդդիմադիր մուտքը խորհրդարան: Սպասենք Արմեն Աշոտյանի՝ դեկտեմբերի 9-ի գիշերը խոստացված անակնկալին:   

Իսկ մինչ այդ արձանագրենք. հետհեղափոխական Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով հնարավորություն է ընձեռվել ունենալ նոր խորհրդարան, որտեղ  իշխանություն ու ընդդիմություն ձեւավորելու պատասխանատու բեռը դրվել է ոչ թե կառավարական տարբեր հայտնի հասցեների ախորժակին ու քմահաճույքին, այլեւ բացառապես ընտրողի ուսերին: Ուստի, անչափ կարեւոր է ճիշտ ու ամբողջ ծավալով աշխատեցնել այդ ուսերի բոլոր մկաններն ու հյուսվածքները եւ սթափ ուղեղով, խելամտորեն իրականացնել հիշյալ «բեռի» փոխադրումը քվեախցիկից դեպի ԱԺ նիստերի դահլիճ:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5638 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է