Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
886 դիտում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն արձագանքել է կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու փաստին

Դիլիջանի «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ»-ը շուռ է եկել. վարորդը մահացել է, տուժածը՝ հոսպիտալացվել

2020 թվականին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 3 դեպք․ դրանք կապ չունեն կորոնավիրուսի հետ․ Սրբուհի Գալյան

Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի՝ կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Սպուտնիկի պրոդյուսերի վրա

Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը, եթե չեք կարողանում օգնել, մենք գիտենք լավ բժիշկների․ Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են

Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների պաշտպանության խնդիր է տեսնում

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան

Մաթեմատիկական մեդալավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահը խրախուսել է ուսանողական մրցույթի հաղթողներին

Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը․ Արմեն Խաչատրյան

Լարված իրավիճակ «Մեյմանդար» շուկայում. պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է, առեւտրականները թույլ չեն տալիս

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր

Գյուղատնտեսությունը եւ շինարարությունը տնտեսական որոշակի անկման ֆոնին դրական ազդակներ կհաղորդեն․ Մանուկյան

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. արդեն ներկայացվել է 4745 դիմում

Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)