ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս կայուն էներգետիկ զարգացմանը. Տիգրան Ավինյան

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տնտեսության կայուն զարգացումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ չունեցող երկրների համար։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է  տալիս կայուն էներգետիկ զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ Այդ պատճառով շարունակաբար բարեփոխվում է օրենսդրությունը, վերացվում են ազատականացման խոչընդոտները, ստեղծվում է թափանցիկ եւ կանխատեսելի կարգավորման դաշտ եւ բարենպաստ ներդրումային միջավայր, իսկ ոլորտի քաղաքականությունը հենվում է խորը փորձագիտական վերլուծությունների եւ երկարաժամկետ պլանավորման արդի մեթոդների վրա։

Տիգրան Ավինյանի խոսքով կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչեւ 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման եւ լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն։

Տիգրան Ավինյանն ընդգծեց է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի եւ մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլեւ մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը եւ մատչելիությունն ապահովելու, երկրի եւ մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։

Այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են արեւային եւ հողմային կայանների ներդրումային նախագծեր, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում,  որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաեւ արտահանման հնարավորություններ։

Տպել
1535 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել