«Յանս»-ից հափշտակված գումարի չափը հասել է 90 միլիոնի. Ռուզաննա Բեգլարյանի փաստաբանը հակադարձում է նախկին հաշվապահին

«Յանս» ակումբից հափշտակված գումարը գերազանցել է 25 միլիոնը:

Այս մասին այսօր մեր զրույցում հայտարարեց «Յանսի» սեփականատեր Ռուզաննա Բեգլարյանի փաստաբան Սամվել Անդրիասյանը: Վերջինս անդրադարձել է նաեւ օրեր առաջ «ՀԺ»-ին բացառիկ հարցազրույց տված Սուսաննա Արիստակեսյանի մի շարք հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Արիստակեսյանը մեր զրույցում հայտարարել էր, որ Ռուզաննա Բեգլարյանը իրենից 40 միլիոն դրամ է պահանջել կամ առաջարկել ինքնասպան լինել:

Արիստակեսյանի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն այս տարվա ամռանը, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Բեգլարյանի փաստաբան Սամվել Անդրիասյանը մեր զրույցում հայտարարեց, որ հափշտակպված գումարի չափը հասնում է մոտ 90 միլիոնի:

Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Անդրիասյան, «Յանսի» նախկին հաշվապահը մեր զրույցում նշել է, որ Ռուզաննա Բեգլարյանը 80 հազար դրամ չեկի փոխարեն իրենից 40 միլիոն է պահանջել, կամ էլ առաջարկել ինքնասպան լինել: Սա ինչպե՞ս կպարզաբանեք:

- Նախ, պետք է նշեմ, որ Ռուզաննա Բեգլարյանը ընդհանրապես կապ չի ունեցել «Յանս» ռեստորանային համալիրում բիզնես գործունեություն ծավալող ընկերության հետ: Բիզնես գործունեություն ծավալել է «Սելենա» ՍՊ ընկերությունը, որի փաստացի սեփականատերը եւ միաժամանակ տնօրենը հանդիսանում է Սերգեյ Կարապետյանը: Հաշվապահի կողմից տարածվող ապատեղեկատվությունը կարելի է դիտարկել, որպես պաշտպանական կողմի անհիմն հայտարարություն, որպես պաշտպանության միջոց, մինչդեռ քրեական գործով տվյալները այլ բանի մասին են վկայում: Ի սկզբանե, ընկերությանը պատճառված վնասի պահանջ ներկայացրել է «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Սերգեյ Կարապետյանը: Նախնական հաշվարկների արդյունքում՝ վնասը կազմել է 25 միլիոն դրամ՝ 6 ամսվա ընթացքում, բայց հետագայում նաեւ խորացված ուսումնասիրություններ կատարելու արդյունքում պարզվել է, որ ընդհանուր գումարը գերազանցում է 25 միլիոնը եւ այստեղ այդ փոփոխությունների արդյունքում կազմած գումարի չափը մոտ 90 միլիոն դրամ է:

- Այսինքն՝ հափշտակված գումարի չափը հասել է 90 միլիոնի՞:

- Այո, բայց 40 միլիոն որ վճարվել է, դա եղել է Սուսաննայի քրոջ եւ ամուսնու կողմից առաջարկված գումար. այսինքն՝ այդ հաշվարկների արդյունքում երբ պարզվել է, որ 25 միլիոնը գերազանցել է, իրենք առաջարկել են՝ 40 միլիոն իրենք պատրաստ են պատճառված վնասը վերականգնել: 40 միլիոնը վերականգնելուց հետո, բնականաբար նաեւ տնօրենը գրել է ստացական, որ ընկերությանը պատճառված գումարն ամբողջությամբ վերականգնված է, բողոք պահանջ չունի:

- Ուսումնասիրություններն ո՞ւմ կողմից են արվել՝ նախաքննական մարմնի՞ թե՝ տնօրինության:

- Ընկերության ամբողջ բիզնես գործունեությունը ղեկավարվում եւ կազմակերպվում է համապատասխան ծրագրի միջոցով, որը ներդրված է նաեւ ընկերության համակարգիչներում: Այդ համակարգչի տվյալների վերծանումների արդյունքում հաղորդում ներկայացնելուց հետո հետագայում սկսել են ռեստորանի բացված օրվանից մինչեւ դեպքի օրը կատարված հաշվարկների ուսումնասիրություն, որից պարզ է դարձել, որ 25 միլիոնը գերազանցել է: Դա հաստատված է նաեւ նշանակված փորձաքննության արդյունքներով:

- Ի վերջո ի՞նչ մեխանիզմներով է այդ խոշոր չափի գումարը յուրացվել:

- Համալիրի ողջ տնտեսական գործունեությունը, մասնավորապես գնված եւ վաճառված ապրանքների շարժը, ռեստորանի բարում, պահեստում, խոհանոցում առկա ապրանքների ստացումը եւ ծախսը կարգավորվում է ռեստորանում ներդրված համակարգչային ծրագրի միջոցով, որտեղ մուտք գործելու եւ դրանով աշխատելու համապատասխան ծածկագրերին տիրապետել են ռեստորանի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը եւ մենեջերը: Սուսաննա Արիստակեսյանը 2012թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2017թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ունենալով «Սելենա» ՍՊ ընկերությունից գումար հափշտակելու միասնական հանցավոր դիտավորություն` 2016թ. հոկտեմբեր ամսից կարգադրել է մենեջերին ռեստորանային համալիրում հիշյալ ժամանակահատվածում տեղի ունեցած միջոցառումներից հետո հաճախորդներից ստացած եւ նրա մոտ հավաքված գումարները մուտք չանել ընկերության դրամարկղ եւ դրանք հանձնել իրեն, որից հետո ունենալով դեռևս դրամարկղ գումար մուտք չեղած լինելու պայմաններում իր ծածկագրով ծրագիր մուտք գործելու եւ հաշիվներում փոփոխություն կատարելու հնարավորություն, դրանցում կատարել է պատվերների ծավալի եւ գումարի փոփոխություն` այդ կերպ մաս-մաս յուրացնելով իրեն վստահված եւ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները: Իսկ տնօրինության կողմից Սուսաննա Արիստակեսյանը ունեցել է բացառիկ վստահություն եւ վերջինիս է վստահված եղել ընկերության ամբողջ ֆինասատնտեսական գործառույթները: Բացի այդ համակարգչային ծրագրին տիրապետել է միայն Սուսաննա Արիստակեսյանը:

Պարոն Անդրեասյան, այսինքն՝ 2012-ից մինչեւ 2017-ը տնօրինությունը ստուգումներ չի արել՝ վստահելով հաշվապահի՞ն:

- Այո:

- Այդ դեպքում ինչո՞ւ հենց 2017-ին սկսեցին ստուգումները: Արիստակեսյանը նշում է, որ գուցե պատճառը նաեւ քաղաքական է: Նա մեր զրույցում ասել է, որ Սերգեյ Կարապետյանը իրեն պարբերաբար ասել է, որ Սերժ Սարգսյանի եւ Վաչագան Ղազարյանի մասին հակաբաներ է խոսել եւ որ դրա ձայնագրությունը կա:

- 2017թ. ապրիլ ամսին հաճախորդի կողմից տնօրենին փոխանցվել է 80.000 ՀՀ դրամ գումար՝ հետագայում այն հաշվապահին փոխանցելու եւ դրամարկղ մուտքագրելու նպատակով: Գումարը փոխանցել է գլխավոր հաշվապահին: Մի քանի օր անց տնօրենը կասկածներ է ունեցել, որ իր կողմից փոխանցված գումարը համապատասխան հաշվապահական ձեւակերպում չի ստացել եւ համակարգչային ծրագրի ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված գումարը դրամարկղ չի մուտքագրվել, իսկ հաշիվը եղել է զրոյացված: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի վերծանվի ամբողջ դրամարկղային շարժը եւ վեր հանվի զրոյացված եւ փոփոխության ենթարկված հաշիվները:

- Հաճախորդը Վաչագան Ղազարյա՞նն էր: Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ 80 հազար դրամի չեկը հենց նրանն էր:

- Ոչ, նման բան չկա: Ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չեմ կարող որեւէ կերպ կապել քաղաքական գործընթացների հետ, քանի որ Վաչագան Ղազարյանը որեւէ առնչություն չի ունեցել «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության հետ:

- Դուք ասացիք, որ սկզբում 25 միլիոնի հափշտակության մասին է հաղորդում ներկայացվել: Ե՞րբ է պարզ դարձել, որ իրականում խոսքը գնում է 90 միլիոնի մասին, որովհետեւ ըստ հաշվապահի՝ ի սկզբանե Ռուզաննա Բեգլարյանն իրենից 40 միլիոն է պահանջել:

- Սերգեյ Կարապետյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու ժամանակ վերջինիս նախնական հաշվարկների արդյուքում հափշտակված գումարը կազմել է 25.000.000 ՀՀ դրամ, սակայն հետագայում հստակ ժամանակահատվածը չեմ կարող նշել, ստուգումներ է իրականացվել ընկերության գործունեության ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ, որից պարզ է դարձել, որ պատճառված վնասը շատ ավելի է, քան հայտնի է դարձել նախնական ստուգմամբ: Ինչ վերաբերում է Ռուզաննա Բեգլարյանի կողմից նման պահանջ ներկայացնելուն, ցանկանում եմ նշել , որ վերջինս որեւէ առաչություն չի ունեցել ռեստորանի գործունեությանը, ինչպես նաեւ կառավարամանը:

- Պարոն Անդրեասյան, դուք ասացիք նաեւ, որ երբ իմացել են, որ իրականում խոշոր գումարի մասին է խոսքը, հաշվապահի քույրն ու ամուսինը 40 միլիոն են վճարել: Բայց հաշվապահն ասում է, որ իրեն ստիպել են, բացի դա ասում է նաեւ, որ անձամբ Վաչագան Ղազարյանն է հանդիպել ամուսնու հետ եւ 20 միլիոն պահանջել: Սա ինչպե՞ս կպարզաբանեք:

- Նշեմ, որ վնասը վերականգնելու գործընթացում թե՛ Վաչագան Ղազարյանը եւ թե՛ Ռուզաննա Բեգլարյանը որեւէ առանչություն չեն ունեցել, իսկ հաշվապահի կողմից իմ պաշտպանյալներին յուրացման գործի մեջ ներքաշելը մեղմ ասած անձանց անունների անհարկի շահարկելու միտում է: 40.000.000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցումը կատարվել է հաշվապահի, նրա ամուսնու եւ քրոջ ցանկությամբ:

- Այսինքն՝ որեւէ սպառնալիք չի՞ եղել ձեր պաշտպանյալների կողմից:

- Ոչ, նման տեղեկատվությունը բացարձակ սուտ է, իսկ պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը կատարվել է Ս.Կարապետյանի մասնակցությամբ եւ ձևակերպվել է օրենքով սահմանված կարգով:

Պարոն Անդրեասյան, դուք ասացիք, որ 2012-2017 թվականների ընթացքում հափշտակված գումարի չափը կազմում է 90 միլիոն դրամ, ի վերջո այդ ծավալի յուրացումը տնօրինության համար ակնհայտ չի՞ եղել: Ինչպե՞ս կարող էր տարեկան մոտ 18 միլիոն հափշտակվեր եւ դա չերեւար:

- Սուսաննա Արիստակեսյանին է վստահված եղել ընկերության գործունեության ամբողջ ֆինանսական հոսքերի կազմակերպումը, ըստ իս՝ տվյալ չարաշահումների նկատմամբ դրսեւորած անփութությունը կարող է բացարձակ վստահության արդյունք լինել: Նրան առաջադրված մեղադրանքը, ըստ մեզ, հիմնավորված է ոչ միայն քրեական գործով ձեռք բերված տվյալներով, այլ նաեւ՝ վերջինիս հետ համագործակցած անձի ցուցմունքներով, բացի այդ վերջինիս գործողությունների արդյունքում բացի ընկերությունից նաեւ վնաս է կրել նույն ընկերության աշխատակիցը, որին հաշվապահի կողմից վճարվել է ավելի քիչ արձակուրդային գումար, որքան հասու է եղել օրենքով սահմանաված կարգով: Ուստի կարծում եմ, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությունը բավարար է, որպեսզի յուացման փաստով հարուցված քրեական գործով կազմվի մեղադրական եզրակացություն եւ գործն ուղարկվի դատարան:

- Ո՞ւմ մասին է խոսքը: Սուսաննա Արիստակեսյանը նշում է, որ ինքն ունի ձայանգրություններ ու ապացույցներ, որով կապացուցվի իր անմեղությունը:

- Հաշվապահի հետ միասին յուրացման մի քանի դրվագներով մասնակից է եղել նաեւ ընկերության մենեջերը, իսկ Սուսաննա Արիստակեսյանի կողմից արված ձայնագրությունների մասին տեղեկություններ չունեմ, եթե նույնիսկ նման ձայնագրություններ կան, ապա դրանք որպես ապացույց չեն կարող օգտագործվել քերական վարույթի ընթացքում, քանի որ դրանք օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ են:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը եւ Ռուզաննա Բեգլարյանը մեղադրյալի կարգավիճակ ունենք, նրանք մեղադրվում են ապօրինի հարստացման մեջ:

Տպել
4650 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել