Երևան
12 °C
Փոքր քաղաքներում հրապարակային ելույթներ, մեծերում բակային այցեր: Մենք դաշինքը հիմնականում այս ձեւաչափով է դուրս գալիս քարոզարշավի: Շիրակի մարզի պարագայում եւս ձեռագիրը նույնն էր, Արթիկում, Ամասիայում ելույթներ, Գյումրիում՝ թաղային այցեր: Սկզբի համար առաջին կանգառը Թատերական հրապարակն էր, այնուհետ Ռիժկովի ճեմափողոցն ու սուրբ Յոթ Վերք եկեղեցին: 

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարելի տարանջատել Շիրակի մարզի կամ Գյումրու խնդիրները հանրապետության մյուս մարզերի ու քաղաքների խնդիրներից: «Դրանք ամենուր նույնն են»,- վստահ ասաց նա: Գլխավոր թեման գործազրկությունն է, երկրորդ տեղում անվտանգության հարցն է, զինվորների ծառայության հարցը, կառավարման հարցն է շատ խոսվում, երիտասարդ կադրերի, մարզպետների ու քաղաքապետների կրթության հարցն է: Շատ է խոսվում նաեւ առողջապահությունից: Սրանք խնդիրներ են, որոնք գլոբալ լուծումներ են պահանջում: Մենք եվրոպական մոդելի պետության կողմնակիցն ենք»,- ասաց նա:
«Երկրում աշխատատեղեր ստեղծելու միակ հնարավորությունն արդյունաբերությունը զարգացնելն է, պատերազմող երկիրը, որն ունի փակ սահմաններ, չի կարող բնական ռեսուրսներից չօգտվել: Պետք է նայել, թե մենք ինչ հանքաօդային ռեսուրսներ ունենք, եւ դրանք վաճառենք ոչ թե որպես հանքանյութ, այլ որպես լուրջ արտադրանք: Եվ դա է, որ կդառնա էն լոկոմոտիվը, որը կշարժի մնացած բոլոր ոլորտները եւ կլինեն իրական լուրջ աշխատատեղեր: Հայաստանում կան բնակավայրեր, որոնք ունեն, օրինակ ոսկու հանքեր, սակայն հանածոն վաճառվում է որպես հումքանյութ, այնինչ վաղուց ժամանական է էդ հումքանյութը ոսկու, պղնձի վերածելու, դա կաբել դարձնելու, ռադիոտեխնիկական արտադրանք դարձնելու: Սա ահռելի աշխատանք է եւ լուրջ գումար: Որեւէ երկիր չի պատերազմում գյուղատնտեսության գումարներով: Եթե ուզում ես երկիրդ պահել, պետք է բնական ռեսուրսներն օգտագործել: Ես հասկանում եմ, որ բնությունը լավ բան է, թիթեռ էլ եմ սիրում, ծառ էլ, բայց ամենից շատ սիրում եմ սահմանին կանգնած զինվորին, եւ իմ պարտքն եմ համարում իրեն ինժեներական պաշտպանված կառույց տալ, որ էդ սմերչնեն իրենց վրա չազդի: Գնել էն զենքերից՝ ինչ Ադրբեջանն է գնում իր զինվորի համար: Մենք պիտի բարձրորակ արտադրանք ունենանք, մեր տրիկոտաժը պիտի տարբերվի չինականից, պիտի լինի ամենալավն ու եռակի թանկ: Մենք պիտի արտադրենք եվրոպական շուկայի համար, ոչ թե եվրասիական, որտեղ էժան ապրանքն է պահանջված»:
«Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, գիտի, թե ինչպես կարելի է Գյումրին դուրս բերել այս աղքատության եւ գործազրկության ճիրաններից: Գաղտնիքը, պարզվեց թաքնված է շահութահարկի մեջ: «Շատ հաշվարկած բան եմ ասում, շահութահարկի առնվազն 10 տոկոսը պետք է թողնել համայնքի բյուջեին: Հետո նոր մնացածը տանել կենտրոնական բյուջե: Դրանից բացի, Գյումրին պետք է ունենա առանձին օրենք իր տնտեսական ողջ փաթեթով, իհարկե ԱԺ-ում եղել են նման նախաձեռնություններ, սակայն այն քաղաքական թիմերը, որոնք ունեցել են մեծամասնություն, միշտ դա վիժեցրել են»:
«Անցյալի ու ապագայի մասին խոսելը հեշտ է, մենք խոսում ենք ներկայի մասին»,- ասաց Քոքոբելյանն ու մեծ վստահությամբ ընդգծեց, որ «Մենք» դաշինքն ԱԺ-ում լինելու է այսօրվա իշխանության հիմնական ընդդիմախոսը եւ խնդիրների լուծմանն օժանդակողը: «Միաժամանակ «Մենք»-ը կլինի այն խմբակցությունը, այն ուժը, որն ապահովելու է, որ այլեւս վերադարձ չլինի հնին»,- ասաց նա:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, Քոքոբելյանը մեկ վատ եւ մեկ վատ տող առանձնացրեց: Վատն այն է, որ ըստ Քոքոբելյանի, ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ունեն մի քանի լրատվամիջոցներ: «ՀՀ-ում «Մենք» դաշինքից եւ Սասնա ծռերից բացի երեւի մեկ-երկուսն են, որ չունեն իրենց քարոզչամեքենան: Բայց կա մի շատ կարեւոր հանգամանք: Այս անգամ մենք վստահ ենք, որ այն փողաբաժանությունը, վարչական ռեսուրսի կիրառումը, որը եղել անցյալում, այս անգամ չի լինելու, եւ քաղաքացին կարողանալու է իր քաղաքացիական պարտքը կատարել»:
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT