Երևան
12 °C
Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, ոստիկանությունն իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները լիարժեք կատարելու է, բայց, այնուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները ևս կաջակցեն թափանցիկ ու արդար ընտրությունների կազմակերպելուն և անցկացնելուն։ 
Վալերի Օսիպյանը նաև կոչ արեց տեղերում համագործակցել ոստիկանների հետ, խախտման ցանկացած դեպքի ականատես լինելիս դիմել ծառայություն իրականացնող ոստիկաններին կամ զանգահարել 1-02, հորդորեց պահպանել օրենքը, որը շրջանցելու ցանկացած փորձ անգամ կհայտնաբերվի ու համապատասխան իրավական գնահատականի կարժանանա ոստիկանության կողմից։
Վալերի Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրեց ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։
Հանդիպման ավարտին Վալերի Օսիպյանը պատասխանեց ներկաների հարցերին։
Նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների բոլոր ծառայությունների ղեկավարները։
Առանցքային թեման դարձյալ տեղի ունենալիք համապետական ընտրություններն էին։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ոստիկանների ծառայության համար՝ նշեց, որ անհարաժեշտ է էլ ավելի եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար։
Ոստիկանության պետը հորդորեց առավել հաճախ անցկացնել ծառայողական պարապմունքները, ընտրության օրը և դրան նախորդող օրերին ծառայություն իրականացնել՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցուցի» պահանջներին համապատասխան։
Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Խնդրանքն ու պահանջը նույնն էր՝ աջակցել ոստիկանությանը թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու համար և չխախտել օրենքը։
Վալերի Օսիպյանը մանրամասն ներկայացրեց օրենքի պահանջներն ու պատասխանեց թեկնածուների հարցերին։
Ոստիկանության պետն իր խոսքում հերքեց կեղծ լուրերը, թե, իբր, ոստիկանությունը կաշկանդված է․ «Այն ոստիկանությունը, որը մի քանի ամսում առանց որևէ պատահարների ապահովել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումներ, «Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի» անվտանգությունը, պատշաճ ու բարձրորակ ծառայությամբ անցկացրել է մայրաքաղաքի 2780 ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և Երևանի ավանագանու ընտրությունները, չի կարող լինել կաշկանդված»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։
Նույն մարզում ոստիկանության Շիրակի մարզային վարչության անձնակազմի հետ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին հրամայեց խստագույնս ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ բացառվելով ընտրատեղամասերի մոտ 50 մետր շառավղով խմբերով կուտակումները, ընտրողներին մեքենաներով տեղափոխելը։
Եվս մեկ անգամ խոսվեց ոստիկանների արտաքին տեսքի մասին, քանի որ քաղաքացիներն ու միջազգային դիտորդները ոստիկանության, հետևաբար նաև պետության մասին կարծիք են կազմում հենց ոստիկանների ծառայությունը տեսնելով։ Քննարկվեցին նաև հանցավորության դեմ պայքարի ու ոստիկանության գործունեությանն առնչվող այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը անձնակազմին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
տեանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT