Իրանից Հայաստան տեղափոխված ընտանիքը վտարվեց տնից. նախկին սեփականատերը երկրորդ անգամ է այն վաճառել

Այսօր ոստիկանությունը բռնի ուժով սեփական տնից վտարեց Վերոնիկա Մամիկոնյանի ընտանիքին, ովրը 7 տարի առաջ Իրանից տեղափոխվել է Հայաստան:

Վերոնիկա Մամիկոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ապօրինություն է տեղի ունեցել եւ իր ընտանիքն այսօր անօթեւան է մնացել: Բնակարանը, որից զրկեցին իրենց՝ Մամիկոնյանները գնել էին 7 տարի առաջ, Հայաստան տեղափոխված առաջին իսկ տարին: Պարզվում է, Երեւան քաղաքի Մամիկոնյանց 36/6 հասցեում գտնվող երեք սենայականոց բնակարանը տան նախկին սեփականատերը երկրորդ անգամ է վաճառել, ինչի մասին երկու ամիս առաջ են իմացել Մամիկոնյանները:Վերոնիկա Մամիկոնյանի խոսքով՝ իրենց բնակարանի առք ու վաճառքն իրականացվել է Իրանում: Տան նախկին սեփականատեր, Իրանի բնակիչ ոմն Վարդանից են գնել, որն էլ իր հոր՝  Գառնիկ Մամիկոնյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Ավելին, նրանք հարեւաններ են եւ՛ Իրանում, եւ՛ ԱՄՆ-ում, որտեղ երկու ընտանիքներն էլ բնակարաններ ունեն: Չմտածելով, որ հետագայում կարող է նման խնդրի առաջ կանգնեն, Վերոնիկա Մամիկոնյանը նախապես չի կարողացել բնակարանի սեփականության վկայական վերցնել:

Վերջինս պահել է վճարումների փաստաթղթերը, որտեղ առկա է նախկին սեփականատիրոջ ստորագրությունը, որ գումարը ստացել է: Բնակարանը փաստացի այս 7 տարիների ընթացքում նախկին սեփականատիրոջն է համարվել, որն էլ որոշակի ժամանակ ձգձգելուց հետո մեկնել է ԱՄՆ, այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չտրամադրելով:

«Հայրս է այս բնակարանը գնել ինձ համար, որտեղ ապրում եմ ամուսնուս եւ 9 տարեկան երեխայիս հետ: Հիմա ինձ իմ սեփական տնից վտարում են եւ գնալու տեղ չունեմ, փաստացի դուրսն եմ մնացել: Ոստիկանությունից 5 օր առաջ են տեղեկացրել եւ ժամանակ տվել, որպեսզի այսօր ազատենք բնակարանը, բայց 5 օրում ես ի՞նչ անեի»,-ասաց Վերոնիկա Մամիկոնյանը:

Նախկին սեփականատերը Մամիկոնյանց 36/6  հասցեում գտնվող բնակարանն այսօր 50 հազար դոլարով վաճառել է երեւանաբնակ մեկ այլ անձի: Նոր սեփականատերը, որը հայտնվել է գրեթե մեկ ամիս առաջ, ունի սեփականության վկայական եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Վերջինս էլ դիմել  է ոստիկանություն՝ պահանջելով հեռացնել «ապօրինի» հաստատված բնակիչներին:

Բնակարանը վաճառվել է հայտարարությամբ՝ միջնորդով: Նոր սեփականատերը չցանկացավ լրատվամիջոցներին որեւէ պարզաբանում տալ: Վերոնիկա Մամիկոնյանի խոսքով՝ վերջինս բնակարանը գնել է առանց այն տեսնելու: ՀՀ ոստիկանությունից էլ դա փաստեցին՝ հայտնելով, որ վերջինս ոստիկանությունում հայտարարել է, որ բնակարանի տեսնել-չտեսնելն իր իրավունք է եղել:ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի ավագ տեսուչներ Ռոման Սամոյանը եւ Ավետիս Ավետիսյանը, որոնք իրավիճակի վերահսկողությունն իրենց վրա են վերցրել եւ փաստացի իրենք էլ իրականացրեցին ընտանիքի վտարման գործընթացը, որոշ մանրամասներ ներկայացրեցին մեզ:

«Բնակարանի օրինական սեփականատերը դիմել է ոստիկանություն, որ իր բնակարանում ապրում են անձինք, որոնք չունեն ոչ մի գրավոր համաձայնություն: Համոզվել ենք, որ իրականում գրավոր պայմանավորվածություն չկա: 5 օր ժամանակ ենք տվել, որ բնակարանն ազատեն»,-ասաց տեսուչ Ռոման Սմոյանը:

Վերոնիկա Ավետիսյանի խոսքով՝ երկու ամիս առաջ են իմացել, որ իրենց տունը նախկին սեփականատերը երկրորդ անգամ է վաճառել: Վերջիններս Իրանում են դատարան դիմել, քանի որ գործարքն այնտեղ է արվել, Հայաստանում հրաժարվել են գործողություններ իրականացնել: Ոստիկանությունից հայտնեցին, որ անկախ այն բանից, որ գործարքն այլ պետությունում է տեղի ունեցել, հենց ավարտեն վտարման գործընթացը, կսկսեն ուսումնասիրել, թե համապատասխանո՞ւմ է արդյոք քաղաքացի Վերոնիկա Ավետիսյանի այս պատմության մեջ տուժող լինելու հանգամանքը:

«35 հազար դոլար սկզբում եմ տվել, ապա 10 հազար, ապա էլի, եւ այդպես մաս-մաս վճարել ենք: Ինքը ասում է՝ դոլարի կուրս է փոխվել, բայց եթե ի օգուտ ինձ լիներ, գումարը հե՞տ էր տալու, պարզ է՝ ո՛չ: 7 տարի ոչինչ չի ասել, մենք էլ հանգիստ ապրել ենք, բնակարանը վերանորոգել, կահավորել: Հիմա ընդամենը 4 օր ժամանակ տալով վռնդեցին»,-ասաց Վերոնիկա Մամիկոնյանը:Վերջինիս խոսքով՝ իրենք վճարել են 85 հազար դոլարի չափով գումար, տան սեփականատերը՝ Վարդանը, հայտարարել է, որ 60 հազար դոլար են վճարել, իսկ այսօր վաճառվել է 50 հազար դոլարով: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նախկին սեփականատերը՝ Վարդանն էլ է դիմել ոստիկանություն, սակայն ավելի ուշ դիմումը հետ է վերցրել, ասել, որ կգնա Իրանում իր հարցերը կկարգավորի:

«Գործարքն այստեղ չի արվել, դա իրավական խոչընդոտ է հանդիսանում: Մենք ընթացք ենք տվել, բայց հետո դիմումատուն իրենց հետ եկել է համաձայնության, որոշվել է, որ իրենք այստեղ շարունակեն ապրել, մինչեւ բոլոր հարցերը լուծեն: Արդյունքում հարցն այս կերպ է կարգավորվել: Այդ մասով էլ դատաքննության փուլում հայց կա, որին անպայման այս գործողությունն ավարտելուց հետո ընթացք կտանք»,-ասաց ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի ավագ տեսուչ Ռոման Սամոյանը:

Տպել
2827 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին