Երևան
12 °C
Հայաստանի տեղեկատվական դաշտը բառացիորեն ողողված է կեղծ նորություններով, որոնք ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում ֆեյք պրոֆիլների և ցածրորակ լրատվական մեկօրյա կայքերի միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Չափազանց բարդ է պայքարել կեղծ նորությունների դեմ, քաղաքացիների գիտակցականության մակարդակը, լավը վատից տարբերելու նրանց ընդունակությունը հեռու է բավարար լինելուց։ Իրավիճակը երբեմն հասնում է անհեթեթության. նորմալ ԶԼՄ–ները եւ նրանց հրապարակումներն ուղղակի կորչում են կեղծ հրապարակումների եւ ֆեյք աղբյուրների մեջ»,- նշեց Մարտիրոսյանը:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանում ֆեյք նորությունների արտադրությունը գրեթե դրված է «արդյունաբերական» ռելսերի վրա։ «Հանրապետությունում գոյություն ունեն հատուկ խմբեր եւ թիմեր, որոնք մասնագիտացած են դրանում»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Թեպետ ֆեյսբուքը կանոնավոր կերպով մաքրում է իր տիրույթը կեղծ պրոֆիլներից, ամեն անգամ հայտնվում են նոր էջեր։ Հիմա ֆեյսբուքի արգելափակումից խուսափելու նպատակով ֆեյք նորությունների հեղինակները գնում են իրական մարդկանց չօգտագործվող պրոֆիլները եւ դրանց օգնությամբ անում իրենց սեւ գործը։ Ընդ որում, նախապատվություն են տալիս հին պրոֆիլներին, որոնք բացվել են մինչեւ 2014-2015թթ.–ները»։
Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակն ավելի լարվում է ներքաղաքական ցնցումներից։ «Վերջին ամիսների իրադարձությունները միայն բարձրացրել են հայկական ԶԼՄ–ների քաղաքականացվածության մակարդակը։ Եւ որպես հետեւանք` հաճախ ԶԼՄ–ները զլանում են տեղեկությունը ստուգել առնվազն երկու պաշտոնական աղբյուրներից։ Առավել եւս, եթե այս կամ այն չստուգված տեղեկությունը համահունչ է տվյալ պարբերականի քաղաքական նախապատվություններին, ապա այն իսկույն տարածվում է այդ կողմնակալ պարբերականի միջոցով»,- նշեց Մարտիրոսյանը:
«Հայ հասարակությունն առայժմ չի սովորել տարբերել ֆեյք նորությունն իրականից։ Մարդիկ ամեն տեսակ հիմարություն կարդում են, սեղմում յուրաքանչյուր աղմկահարույց վերնագրի վրա, որը տեսնում են ֆեյսբուքում։ Եւ յուրաքանչյուր «քլիք» նպաստում է այդ նորության հետագա տարածմանը։ Նման նորությունները պետք է անտեսել, պետք է բողոքել սոցցանցի ղեկավարությանը։ Միայն այդպես կարելի է ինչ-որ կերպ պայքարել կեղծ տեղեկությունների հոսքի դեմ»,- ասաց Մարտիրոսյանը:
Փորձագետը կանխատեսում է կեղծ նորությունների հոսքի ավելացում` նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մարտիրոսյանի խոսքով` ֆեյքերի տարածման եւս մի գործոն է պետհաստատությունների ոչ արդյունավետ եւ ոչ օպերատիվ աշխատանքը։
«Գաղտնիք չէ, որ լրագրողները հաճախ բողոքում են մամուլի քարտուղարների անհասանելիությունից, վերջինները միշտ չէ, որ ժամանակին են տալիս ստույգ տեղեկություն։ Որպես կանոն` այդ դատարկ տարածությունը լրացնում են բամբասանքները եւ հերյուրանքները։ Կան նաեւ թեժ թեմաներ, որոնք կեղծ նորությունների կայուն աղբյուր են ծառայում. դա ղարաբաղյան հակամարտությունն է եւ ԼԳԲՏ համայնքը»,- ասաց Մարտիրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT