Երևան
12 °C
Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանների համար Վճռաբեկ դատարանի որոշումն անհասկանալի ու զարմանալի է եղել:
Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը քննարկում է կրկին գրավի միջնորդությամբ դատարանում հանդես գալու հարցը:
Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է երեկ՝ նոյեմբերի 15-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության կողմից ներկայացված բողոքը՝ գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Թավշյա հեղափոխությունից հետո կալանավորված Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կալանավորվել էր երկու ամսով, եւ պաշտպանական կողմը, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան, որն էլ իր հերթին նրան 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:
Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո եւ 460 միլիոն դրամի գույք:
Պաշտպանական կողմը նույնպես վճռաբեկ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, սակայն ոչ թե գրավի մասով, այլ՝ այն մասով, որ կողմի՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 եւ 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Ըստ պաշտպանական կողմի՝ այս իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։
Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Պարոն Հարությունյան, ձեր բողոքը Վճռաբեկ դատարանը քննե՞լ է:
- Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ ընդունելը մերժել էր, վարույթ էր ընդունել միայն դատախազության բողոքը եւ երեկ քննարկվել է միայն դատախազության բողոքը:
- Դատախազությունը ի՞նչ պահանջով էր բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան:
- Այո, ըստ դատախազության՝ գրավի կիրառումը թույլատրելի չէր, քանի որ ազատության մեջ գտնվելով՝ Վաչագան Ղազարյանը կարող էր խոչընդոտել քննությանը եւ խուսափել քննությունից: Այս հիմքը վկայակոչելով՝ դատախազությունը գտնում էր, որ Վաչագան Ղազարյանի գրավով ազատության մեջ հայտնվելը չի կարող համարվել թույլատրելի:
- Վճռաբեկ դատարանի երեկ կայացրած որոշումը ինչպե՞ս եք գնահատում:
- Ամբողջական դիրքորոշում կհայտնենք, երբ ստանանք Վճռաբեկ դատարանի որոշումը, այն դեռ չի տրամադրվել: Բայց ինձ համար այդ որոշումը առնվազն անհասկանալի ու զարմանալի էր: Բողոքի քննության ընթացքում դատախազութունը ինքը ընդունեց, որ խուսափելու, թաքնվելու հիմքերը վերացել են, հենց քննության ընթացքում դատախազը հայտնեց, որ Վաչագան Ղազարյանը, 4 ամիս գտնվելով ազատության մեջ, երբեք չի խուսափել նախաքննությունից, չի խոչընդոտել քննությանը, ավելին՝ համագործակցել է, ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, մանակցել է դատավարական եւ քննչական ակտիվ գործողությունների: Հենց դատախազությունը ընդունեց, որ էդ հիմքերը բացակայում են, բայց պնդեց իր բողոքը, այսինքն՝ պնդեց, որ Վաչագան Ղազարյանը ցանկացած դեպքում պետք է կալանավորվի, մեզ համար դա իհարկե անհասկանալի է: Առավել զարմանալի էր մեզ համար, որ այս պայմաններում Վճռաբեկ դատարանը նման որոշում կայացրեց:
- Իսկ Վաչագան Ղազարյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել:
- Որոշումը կայացնելուց մեկ ժամ հետո կամայական ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նրան ազատությունից զրկել են եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Նույնիսկ էս պայմաններում չի խոսափել եւ իր կամքով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
- Պարոն Հարությունյան, այս 4 ամիսների ընթացքում Վաչագան Ղազարյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:
- Բազմաթիվ գործողություններ են իրականացվել, հարցաքննվել է, ցուցմունք է տվել Վաչագան Ղազարյանը, մանրամասները, իհարկե, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չեմ ուզում այս պահին բացահայտել: Բավականին մեծ ծավալով քննչական գործողություններ են իրականացվել, ստուգումներ, փորձաքննություններ են նշանակվել:
- Դուք ասացիք՝ Ղազարյանը ցուցմունք է տվել, այսինքն՝ ազատության մեջ հայտնվելուց հետո՞ է սկսել ցուցմունքներ տալ:
- Կալանքի տակ գտնվելու ժամանակաշրջանը բավականին կարճ էր, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ, այսպես ասած, ինչ է կատարվում: Ի սկզբանե մեր իրավական դիրքորոշումը այն էր, որ այս պրոցեսը, նրան ազատությունից զրկելը ապօրինի է կատարվում, ուստի պետք է ինքներս հասկանայինք՝ ինչ է կատարվում, որ կարողանայինք ցուցմունք տալ: Երբ հանգամանքները պարզ են եղել, ցուցմունք է տվել:
- Պարոն Հարությունյան, օրեր առաջ ՀՀ քննչական կոմտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկային չարաշահումներ են հայտնաբերվել «Յանս» ռեստորանային համալիրում, նշվում էր, որ պետությանը հասցվել է 1 միլիարդից ավելի վնաս: Սա որքանո՞վ է առնչվում ձեր պաշտպանյալի հետ:
- Փորձ է արվում «Յանս» ռեստորանային համալիրում էդ ամպագոռգոռ թվերը հրապարակայնացնել ու դա կապել Վաչագան Ղազարյանի հետ: Կոնկրետ այդ ստուգումների արդյունքում առաջադրված գումարները բացարձակ կապ չունեն, դա վերաբերում է ռեստորանային համալիրը շահագործող կազմակերպությանը, որը բացարձակապես Ղազարյան ընտանիքի հետ կապ չունի: Եթե մենք Յանսի շենք-շինությունը նկատի ունենք, ապա դա պատկանում է մի ընկերության, որի բաժնետերը հանդիսանում է Ռուզաննա Բեգլարյանը՝ Վաչագան Ղազարյանի կինը:
- Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:
- Մենք, ըստ ամենանայնի, քննարկում ենք դատարանում կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը, ինչպես նաեւ դիմել դատախազություն, որպեսզի խափանման միջոց կալանավորումը փոխվի, քննարկումներ գնում են նաեւ ներպետական ատյանները սպառելուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը:
Նշենք, որ Ղազարյանին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, առաջինն էր՝ Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT