Երևան
12 °C
Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում ընդդեմ կառավարության, որը մտադիր է կենտրոնի տարածքների մի մասը երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել մասնավոր կազմակերպությունների:
«Կա կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ մեր երկու մասնաշենքերը եւ արտադրության մի հատվածը ուզում են տրամադրել մասնավոր ներդրողների՝ «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» եւ «Արրատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին: ԱԶԱԴ»-ը առաջին մասնաշենքի մի հարկում արդեն աշխատում է, հիմա ուզում է երկու մասնաշենքը ամբողջովին վերցնել, իր նպատակներին ծառայեցնել ու ներդրումներ կատարել: Մյուս կազմակերպությունը մեր կենտրոնում եղել է, հետո գնացել է, հիմա ուզում է վերադառնալ»,- ասաց գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:
Կենտրոնից վերցվող տարածքներում, ըստ նրա, 33 քիմիկոս է աշխատում: Այդ շենքերում գործում են քիմիական լաբորատորիաներ: «Որպեսզի ես նրանց տեղափոխեմ, պիտի համարժեք պայմաններ ստեղծեմ: Այսինքն՝ քիմիական լաբորատորիաներ: Քիմիական լաբորատորիան իր նորմատիվներն ու պահանջները ունի, չեմ կարող ցանկացած տեղ մտնել ու ասել՝ ժողովուրդ, եկեք այստեղ աշխատենք: Իսկ մյուս մասնաշենքերում եղած քիմիական լաբորատորիաներում տեղ չունեմ: Կարելի է խտացնել, բայց աշխատանքի որակը կտրուկ կընկնի: Դա նման է, որ 14 տեղանոց մեքենայով 28 մարդ տեղափոխվի՝ իրար վզի նստած: Չի կարելի, քիմիայում այդպես չեն աշխատում»,- զուգահեռ անցկացրեց Վիգեն Թոփուզյանը:
Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչներին փորձել են բացատրել, բայց ապարդյուն. «Չեն ընդունում, ասում են՝ եկեք կոմպրոմիսի ու վիրավորում են, ոնց որ մատնանշեն, թե նրանք ավելի կարեւոր են, քան մենք: Երեւի թե 20 միլիոն ունեն, դրա համար, ու մենք չունենք այդ միլիոնները, որ իշխանավորները մեր շահը պաշտպանեն»:
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նաեւ հավաստիացնում է, որ կենտրոնի աշխատանքը արդյունք տալիս է, այլ բան, որ դա տեսնելու ցանկություն չկա: «Թող արդյունքը մտնեն, դեղատներում տեսնեն: Այս կազմակերպությունը իր արտադրությունն ունի, իր ստեղծած դեղերը վաճառում է, ինչպես ասում են՝ ժողովրդին է հասցնում: Ես կարծում եմ՝ չեն ուզում տեսնել իրենք: Ինչքա՞ն կարելի է: Եվ նախարարին է ցույց տրված այդ ամենը եւ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին: Յոթ ամիս առաջ եկել են, ցույց ենք տվել, ասել ենք, գնացին ու իրենց ուզածով գործը առաջ են տանում: Նախորդ կառավարությունը ուրիշ քայլեր էր անում, գոնե նրանք մի քիչ նրբանկատորեն էին մոտենում խնդրին: Եթե ինչ-որ մեկը դժգոհ է, թող գնա մասնագետներից իմանա, ոչ թե ոչ մասնագետ մարդը ինքնագլուխ գնահատական տա: Ընդհանրապես գիտության հանդեպ վերաբերմունքն է շատ վատ: Դուք նայեք, թե ինչպես են վերաբերվում ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկա կառավարությունները գիտության հանդեպ: Ձեռագիրը նույնն է մնում, ոնց որ թե»,- կարծիք հայտնեց գիտնականը՝ հավելելով, որ կենտրոնից մասնաշենքերի ու հողակտորների օտարման գործընթացը սկսվել է 2007 թվականից:
Պետական գույքի կառավարման կոմիտեից հետաքրրքվեցինք, թե ինչով է հիմնավորվում կառավարության վերոնշյալ որոշման նախագիծը եւ այն մշակելուց առաջ ինչ քննարկումներ են եղել: Կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից եւ այն պետք է լրամշակվի հավելյալ քննարկումների արդյունքում:
Նախկին նախագծից տեղեկանում ենք, որ «Արրատա» ընկերությունը հիմնվել է 2015 թվականին և իրականացնում է նորարարական հետազոտություններ՝ էներգետիկայի ոլորտում: Ներկայումս ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իրականացվող գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանում ստեղծել նաեւ պղնձի ստացման նոր մեթոդիկայի զարգացման կենտրոն, որը պետք է կիրառի պղնձի, ինչպես նաև այլ մետաղների (ոսկու, արծաթի) առանձնացման նոր մեթոդիկա՝ օգտագործելով հատուկ կատալիզատորի տեխնոլոգիա, որը բնության համար կլինի անվնաս և առանց շրջակա միջավայրի աղտոտման: Պղնձի ստացման նոր մեթոդիկայի զարգացման կենտրոնի ստեղծման համար «Արրատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է մինչև 2023 թվականը իրականացնել 3 մլն դոլար ներդրումներ եւ ստեղծել 40 աշխատատեղ, որը թույլ կտա ներդնել այդ բնագավառի ժամանակակից սարքավորումները, ներգրավել որակյալ կադրեր եւ ապահովել լավագույն արդյունք:
Ինչ վերաբերում է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ընկերությանը, նույն նախագծում նշվում է, որ արդեն իսկ կատարված ներդրումների շնորհիվ ստեղծվել են ավելի քան 30 աշխատատեղեր, այդ թվում ՝ 25 մասնագիտական, իսկ ներդրումային ծրագրի երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է հիմնել փորձարարական արտադրություն, ինչը թույլ կտա իրականացնել նաեւ սեփական արտադրանքի արտահանում հայտնի դեղագործական ընկերություններին, որի իրականացման նպատակով, համաձայն «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ներդրումային ծրագրի, ընկերությունը պատրաստվում է 10 տարվա ընթացքում ներդնել 20 մլն. Եվրո գումար եւ ստեղծել եւս 75 աշխատատեղ: Ընկերությունը ակնկալում է, որ վարձակալությամբ տարածքները կտարամդրվեն 50 տարի ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT