Երևան
12 °C
Այսօր «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամը հիշատակի միջոցառում էր կազմակերպել նվիրյալ հերոս կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի ծննդյան օրվան նվիրված:
Գեւորգ Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 2-ին Արցախի ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել: Կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանը զոհվել էր ականի պայթյունից մարտական դիրքերում վիրավոր ընկերոջն օգնելիս:
Լուսանկարում՝ հերոս Գեւորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը
«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված անդրանիկ միջոցառումը մեկնարկեց հերոս Գեւորգ Հարությունյանի հայրական տնից: Գեւորգը այսօր կդառնար 22 տարեկան, ինչի առիթով ծննդյան տորթ էին պատվիրել:
Այնուհետեւ հիշատակի արարողություն տեղի ունենցավ Եռաբլուր պանթեոնում, որտեղ եւ ամփոփված է հերոսը։
«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնող Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ որպես հրամանատարի մայր՝ պարտականություն է համարում նման միջոցառումներ իրականացելն ու զոհված տղաներին հիշատակելը: Տիկին Ներսիսյանը ցավով փաստեց, որ կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի մասին շատ քիչ է հիշատակվել: Եվ շատ քչերն են նրան այսօր հիշում:
«Գեւորգի մասին ընդամենը մեկ-երկու հաղորդում է եթեր գնացել: Իսկ ընդհանուր առմամբ, նկատում եմ, որ տղաներն արդեն մոռացության են գնում: Ուստի, այս հիմնադրամը ստեղծել եմ իմ տղայի համար, եւ բոլոր մեր զոհված տղաների համար: Ինչպիսին որդուս բնավոության գծերն էին՝ մարդասեր, բոլորի մասին հոգ տանող, աջակցող, իր բնավորությանը համապատասխան գործունեություն է ծավալելու մեր հիմնադրամը: «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը զբաղվելու է նաեւ առաջնագծի տղաների խնդիրներով»,-ասաց Համեստ Ներսիսյանը:
Հերոսի պատվին Փարաքարի դպրոցի սաները ներկայացան իրենց փողային նվագախմբով: Ներկա էին գրողներ եւ բանաստեղծներ, ՊՆ խորհրդական, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Ավետիսյանը: Հերոսի մայրը՝ Անահիտ Վանյանը, պարգեւատրվեց հետմահու շնորհակալագրով:
Հիմանդրամի տնօրեն Մարգարիտ Վարդանյանը նշեց, որ սրբագործված հերոս տղաների հիշատակն իրենց օգնում է, որպեսզի իրենց յուրաքանչյուր միջոցառում ու ծրագիր ավելի հեշտ կայանա: Գեւորգ Հարությունյանը սովորել է 125 դպրոցում, տնօրեն Սփան Էլոյանն ու դպրոցի աշակերտները եւս ներկա էին:
Արմենակ Ուրֆանյանի մայրը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում այսօր սպաները արժեւորված չեն: «Սիրտս ցավում է: Երեկվա ավտովթարը հենց դրա մասին է վկայում: Հիմնադրամի ծրագրում ես նշել եմ ավտոպահեստամասերի մեքենաների, ուռալների վերանորոգման հարցը: Մեր կանոնադրության մեջ դա գրված է, պետք է այդ հարցով էլ աջակցենք: Սիրտս ցավում է, այն՝ ինչ ես լսել եմ երեկ, անդառնալի ցավ է»,-ասաց Համեստ Ներսիսյանը:
Վերջինս հայտնեց, որ «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամի միջոցով հիմնականում միջոցառումներ են իրականացվելու, տղաների մասին ֆիլմեր են նկարահանվելու եւ անելու է ամեն ինչ, որպեսզի նրանց հիշատակը վառ պահի: «Շատ պասիվ են, այսօր իմ տղան էլ ազգային հերոս է, ու ոչ մի մնայուն բան չի արվել: Փոքր-փոքր ինչ-որ բաներ արվել են, բայց իրականությունը ոչ-ոք չի ներկայացնում: Որոշել եմ՝ իմ տղայի մասին էլ, բոլոր մեր հերոսների մասին ֆիլմ նկարել»,-ասաց Համեստ Ներսիսյանը:
Վերջինս նշեց, որ մեկ տարի խոսվեց միայն տղաների մասին եւ այժմ մոռացության են մատնվել: Տիկին Համեստը նշեց, որ այսօր հիմնադրամի միջոցով նման միջոցառումներն ու որդեկորույս մայրերի հետ համագործակցությունը ցավն ինչ որ չափով բթացրել է. «Մեր ամենօրյա հոգսը մեր երեխեքն են, իրենցով ենք ապրում»:
Տիկին Համեստը մտահոգություն հայտնեց, որ այսօր էլ, Գեւորգ Հարությունյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, հերթական անգամ ականատես է լինում Եռաբլուրի անխնամ վիճակին: «Երբ գնում էինք Եռաբլուր, տեսա, որ դիմացը տեղ կար, կարելի էր գեղեցիկ կանաչապատել: Մի քանի ծաղիկ շիրմաքարերի հետեւը տնկեցի, չորացրեցին: Մյուս տարի ասեցի՝ մի փոքր էլ համբերեմ, ամբողջ քաղաքը գեղեցիկ կանաչապատում են, բայց Եռաբլուրը չոր վիճակում է»,-պատմեց նա:
Նշեց, որ դրանից հետո նախաձեռնել է եւ ծառատունկ են կազմակերպել, սակայն այդ ծառերն էլ են չորացել, պատճառաբանել են, թե ջուր չկա. «Արդեն երկրորդ անգամ ենք ծառատունկ արել, բայց այսօր տեսա, որ երկրորդն էլ է չորանում»:
Կրտսեր սերժանտ Գևորգ Արթուրի Հարությունյանը, որը նաև զորամասի ջոկատի հրամանատար էր, ՀՀ նախագահի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 7-ին պարգեւատրվել է «Արիության» մեդալով, 2016թ. օգոստոսի 3-ին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT