Հարավկովկասյան երկաթուղիներում հայտնաբերված 60 միլիոն դոլարի չարաշահումների գործը ՊԵԿ-ը փոխանցել է ՔԿ-ին

Արդեն մի քանի օր է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները ամբողջ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ են իրականացնում: Աշխատակիցների խոսքով՝ ղեկավարությունը որոշել է իրենց զրկել հավելավճարներից, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել: Վերջին օրերին հանրապետության ոչ մի գնացք չի սպասարկվում եւ չի շահագործվում: Ինչի արդյունքում արդեն մի քանի օր է՝ երկաթուղային ուղեւորափոխադրումը կաթվածահար վիճակում է:

Նոյեմբերի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սեւանի ուղեմասի աշխատակիցները, ի նշան բողոքի՝ փակել էին Երեւան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը: Այնտեղ էր գնացել ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ինչից հետո խորհրդակցություն էր եղել եւ ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի խոսքով խնդիրը լուծում էր ստացել:

Գյումրիում նույնպես, ինչպես մնացած վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

Գյումրիի մեր թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարեն ընկերությունում։ Ըստ նրանց, ստուգումների դեպքում ընկերությունում փողերի լվացման այնքան դեպք կբացահայտվի, որ հնարավոր կլինի անգամ իրենց աշխատավարձերը բարձրացնել։

«Խնդիրը լուծում ստացավ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

- Պարոն Գրձելյան, ի՞նչ լուծում ստացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների բարձրացրած խնդիրը հավելավճարների հետ կապված։

- Խնդիրը լուծում ստացավ։ Այն վերաբերում էր հավելավճարների որոշակի հաշվարկմանը։ Ընկերությունում արդեն գործընթացը ընթանում էր, որ հավելավճարների մեխանիզմը վերանայվի, ուղղակի մարդիկ տեղյակ չէին։ Հանդիպեցինք, խորհրդակցություն անցավ գլխավոր տնօրենի մոտ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Տեղյակ պահեցինք, որ ընթացքի մեջ է այդ գործը եւ մոտակա ժամանակներս գործելու է այդ հավելավճարների նոր հաշվարկման կարգը։ Դրանից հետո նրանք գնացին։ Երեկ երեկոյան արդեն Գյումրիում էլ հավելավճարները ստացան եւ սկսեցինք աշխատել: Այս պահի դրությամբ բոլոր տեղերում նորմալ աշխատում են: Ես ենթադրում եմ, որ երբ երկրով մեկ կանգնած էր աշխատանքը, գործարկելու համար որոշ ժամանակ է պետք, հեշտ չի միանգամից այդքան բաց թողածը վերականգնել:

- Այսինքն, նրանք գո՞հ են արդեն եւ հավելավճարները տրվելո՞ւ են։

- Այո։ Նրանց իրենց պահանջած հավելավճարները ստանալու են` նախկինի պես: Նորը դեռ մշակման մեջ է:

- Ընկերության աշխատակիցները հայտարարել էին, որ եթե ԱԱԾ-ն գա խոշոր չարաշահումներ կբացահայտվեն։ Ինչի՞ մասին է խոսքը։

- Դա երեւի թե իրենց պետք է հարցնենք։ Մենք տեղյակ չենք։ Այդ պնդումը միայն տեսել եմ Գագիկ Շամշյանի մոտ, մեզ մոտ չեն հնչեցրել այդ խնդիրը եւ երեւի թե միայն նրան են վստահել այդ հարցը։

- Ընկերությունում չարահաշահումներ կա՞ն, թե ոչ։

- Ներկա պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այսինքն, քննություն է գնում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում եւ դրա վերաբերյալ ինչ-որ հայտարարություն անելը այս պահին ճիշտ չի լինի, քանի որ դա կարող է դիտվել որպես գործին միջամտելու հնարավորություն։ Կարող եք քննչական մարմիններին դիմել եւ պարզաբանում խնդրել։

- Իսկ աշխատակիցներին չե՞ք հարցրել, թե այդ ինչ չարաշահումների մասին են խոսում։

- Ճիշտն ասած՝ ես նրանց հետ չեմ հանդիպել, հանդիպել է գլխավոր տնօրենը, այդ հարցի վերաբերյալ տեղյակ չեմ։ Մասնավոր զրույցում միգուցե մի բան էլ ասել են, չեմ կարծում, թե այդ հայտարարության տակ ինչ-որ լուրջ բաներ կան, որովհետեւ նման հարցերը շոշափվում եւ լուծվում են այլ մակարդակներում։ Քննություն գնում է, եթե քննությունը ինչ-որ բան գտնի, երեւի թե պետք է առաջին հերթին վստահել այդ աղբյուրներին, այլ ոչ թե նման հայտարարություններին։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում մոտ 60 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:

- Դե քննչական գործողություններ են կատարվում, այն ժամանակվանից, երբ որ դա հայտարարվել էր: Գիտեք՝ քննության ընթացքում չենք կարող դա մեկնաբանել, երեւի թե իրենք կասեն, ճիշտ չի լինի մենք ինչ-որ բան ասենք:

ՊԵԿ մամուլի ծառայությունից մեր զրույցում տեղեկացրեցին, որ չարաշահումների հետ կապված գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին։

«Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ֆինանսների նախարարությանը: Այլ մանրամասներ քրեական գործով չեն հրապարակվում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Հարցին, թե ինչ-որ բաներ արդեն բացահայտվե՞լ են, Տռուզյանը պատասխանեց. «Այս պահին դեռ հրապարակել չենք կարող: Ստուգման արդյունքներով միայն կներկայացնենք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահումներ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում:

«Կարող եմ ասել, որ այս հարցում ես կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունի լիակատար աջակցություն: Որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասել էր ՀՀ վարչապետը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Տպել
3470 դիտում

Հայբիզնեսբանկը բուժաշխատողների կողքին է

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Կորոնավիրուսի մասին ԵԽ-ի զեկույցի հիման վրա դատարանն ազատ է արձակել գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող մեղադրյալին

Օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ. պետական ապարատն աշխատում է ուժերի գերլարումով

1 օրում ախտահանվել է Արցախ մտնող 148 տրանսպորտային միջոց

Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Այսօր գիշեր ՀՀ որոշ շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն

Ռազմարդյունաբերական գերժամանակակից բազմապրոֆիլ համակարգը ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում. Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին. բուժքույրներին փոխարինող ռոբոտը լավ գաղափար կլինի

Հրաժարականիս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են. Ճաղարյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնության թիմերը պատրաստվում են մրցաշրջանը վերսկսելուն

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը. Աննա Հակոբյան

290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ

«Zoom» և «Skype» հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանի շրջանակներում

Կհայտարարվի ծրագրավորման առցանց դասընթացի մրցույթ. Հակոբ Արշակյան

Առաքվել է թոշակների 96 տոկոսը, նպաստների՝ 77 տոկոսը. դժվարություններ կան արտերկրի առաքումների հետ կապված

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Գողություն, սպանության փորձ, ծեծ. ոստիկանությունը 1 օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել