Հայաստա՞ն, թե՞ Բելառուս. ո՞վ է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը

Նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվեց պաշտոնից: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2017 թ. ապրիլի 14-ին: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, իսկ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

Դեռեւս հուլիսից՝ Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուց ի վեր չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե որ երկրի ներկայացուցիչն է լինելու հաջորդ քարտուղարը: ՀԱՊԿ Կանոնադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ 3 տարի ժամկետով: 2015 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդի կողմից ընդունված «ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի» եւ «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները ենթադրում են, որ ռոտացիան տեղի է ունենում այբբենական կարգով, այսինքն Հայաստանից հետո պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը:

Խնդիրը նրանում է, որ Խաչատուրովը՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, նշանակվել էր 3 տարով, սակայն պաշտոնավարեց մեկուկես տարի: Կանոնադրությամբ նման իրավիճակ նախատեսված չէ, ինչն էլ տարընթերցումների տեղիք է տալիս:

Նոյեմբերի 5-ին ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով «կազմակերպությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին», գրել է, որ Հայաստանը պաշտոնը պահպանելու մեծ հնարավորություններ չունի: Ըստ «Կոմերսանտի»՝ այդ կարծիքին են «դիվանագետներ կազմակերպության անդամ երեք երկրներից»: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը: Այս պարագայում ամենացավալին այն չէ, որ Զասը Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է. հայկական ԶՈւ-ում եւս կան գեներալներ, որոնք ԽՍՀՄ տարիներին ուսանել են նշված ուսումնարանում: Ցավալին այն է, որ Հայաստանը, որին երկարատեւ քննարկումներից հետո մեծ դժվարությամբ հասավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կարող է ժամանակից շուտ զրկվել դրանից:

«Կոմերսանտի» զրուցակիցները հիմնվում են նրա վրա, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ «խոսք չկա այն մասին, որ գլխավոր քարտուղարին հետ կանչելու պարագայում նրա տեղը զբաղեցնելու է նույն երկրի ներկայացուցիչը»: Ընդ որում, «Կոմերսանտի» տեղեկություններով՝ սկզբում քննարկվել է նաեւ Վալերի Սեմերիկովին մեկուկես տարով պաշտոնակատար նշանակելու տարբերակը, սակայն, հետագայում որոշում է կայացվել գործածել ռոտացիոն սկզբունքը, որով գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուի ներկայացուցիչը:

Հակառակ «Կոմերսանտի» աղբյուրների վստահությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունը հուշում է, որ տվյալ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արտաքին գերատեսչության պարզաբանումներից բխում է, որ հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում:

Ընդ որում, ուշագրավ լուրեր էին տարածվում, որ Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Սա, ընդհանուր առմամբ, համահունչ է նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը թեկնածուի խնդիր չունի:

«Թեկնածուներ Հայաստանը ունի: Մեր գնահատմամբ՝ նրանք կարող են եւ կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն գործընթացը: Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել թեկնածու»,-ասել է Մնացականյանը:

Ինչ վերաբերում է «Կոմերսանտի» հրապարակմանը, ապա ի պատասխան դրան ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նոյեմբերի 5-ին հայտնեց, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ քննարկումները փակ են եւ հրապարակային դաշտից դուրս:

«Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չեմ կարող տրամադրել, որպեսզի չվնասենք այդ քննարկումները: Հայաստանի համար առաջնային կարեւորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը եւ հենց դրան են ուղղված մեր ջանքերը», - հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Կոմերսանտի» հրապարակմանը հետեւած իրավիճակի մեջ որոշակի պարզություն մտցրեց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ Tert.am-ի հետ զրույցում հայտնելով, որ իրենք նման տեղեկություն չունեն:

«Ներկայումս, ըստ էության, հայտնի չէ անգամ, թե որ պետությունից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ուր մնաց՝ պարզ լինի, թե ով է թեկնածուն: Դիմեք հոդվածի հեղինակներին: Կրկնում եմ՝ հայտնի չէ, թե որ պետությունն է լինելու: Հարցը նոյեմբերի 8-ին քննարկվելու է»,- նշել է նա: 

Իրականում, ինչպիսի որոշում էլ կայացվի նոյեմբերի 8-ին՝ այն ինչ-որ առումով հակասելու է ՀԱՊԿ կանոնադրությանը: Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, ապա դրանով կխախտվի յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի՝ պաշտոնը երեք տարով զբաղեցնելու դրույթը: Հայաստանի ներկայացուցչին մեկուկես տարով նշանակելու պարագայում Հավաքական անվտանգության խորհուրդը կխախտի երեք տարով նշանակելու դրույթը, քանի որ այլ ժամկետ կանոնադրությամբ նախատեսված չէ: Թերեւս, կարելի է բացառել, որ Հայաստանի թեկնածուին կընտրեն երեք տարով, քանի որ այդ մեխանիզմը թույլ կտար հավերժ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Ինչեւէ, ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում ՀԱՊԿ իրավական բազայի անկատարությունը: Այս պահին, անկախ նրանից, թե որ երկրի ներկայացուցիչը կդառնա մյուս գլխավոր քարտուղարը, կարելի է հուսալ, որ նման փակուղային իրավիճակները նպաստելու են հետագայում կազմակերպության առավել ճկուն եւ արդյունավետ գործունեության ապահովմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3072 դիտում

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը