Գյումրի. քրեականի պետին կոչ ենք անում խփելու փոխարեն գործ անի, իրական մեղավորին գտնի

Շիրակի մարզի դատախազության փողոցը փակելն ու այս կերպ բողոքն արտահայտելը բռնաբարության փորձի մեջ մեղադրվող Հրաչյա Շահնազարյանի ծնողների, հարազատների ու ընկերների նախաձեռնությունն էր: Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Գյումրու բնակիչ, ՌԴ քաղաքացի 20-ամյա Եվգենյա Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրը առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում երիտասարդ մի տղա փորձել է իրեն բռնաբարել: Այնուհետ հարուցվել էր  քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով։

Այսօր քաղաքի գլխավոր փողոցը տեւական ժամանակ փակած քաղաքացիները պնդեցին, որ 28-ամյա երիտասարդը դեպքի հետ կապ չունի, եւ պահանջեցին նրան ազատ արձակել եւ հանել մեղադրանքը:«Երեխան էդ օրը մինչեւ 11:30 քնած է եղել, ո՞նց կարող ա ինքը 08:30 բռնաբարություն արած լինի: Այսինքն ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ եթա 08:30-ին աղջիկ բռնաբարի՞: Թող իրական մեղավորին գտնեն, կարող ա իրականում ուզեցել են էդ աղջկան բռնաբարեն, կամ էլ ինքն է կանչել, որ իրեն բռնաբարեն: Եթե նման ցանկություն ունի էդ աղջիկը, թող ում ուզում է կանչի, համենայնդեպս ,մեր երեխուց հեռու մնա »,-ասաց Հրաչյայի հորեղբոր կինը:

Եղբայրը եւս պնդեց, որ դեպքի օրն իսկապես Հրաչյան տանն է եղել, ու քնած է եղել:  «Պարոն մարզպետ, ամեն առավոտ 8:30 ես գործի կերտամ, կմտնիմ խանութ պապիռոզ կառնիմ, կնստիմ գազելս կերտամ,  ախպերս քնած էր, մենք  իրար կոխք կքնինք: Էդ օրը բդի հորս հետ էրտային ռեստորանները իրա հարսնիքի համար պայմանավորվելու»,-ասաց նա:   

Հարազատները բողոքի ակցիայի ժամանակ  իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ:  «Ոստիկանությունը մինչեւ հիմա գործողություն չի իրականացնում իրական մեղավորին գտնելու համար: Մենք ենք ընկել իրանց տեղն ապացույց ենք ման գալիս, իրանք իրանց հավեսով սենյակը նստած են: Դատական բժիշկը ստուգել ա, որ մեր երեխայի վրա ոչ մի մատնահետք չկա, ոչ մի շոր չկա, ոչինչ չի համապատասխանում էդ իրավիճակին: Թող գործ անեն, ոչ թե իրանց պրիստիժը բարձրացնելու համար մեղավորի տեղը ուրիշին բռնեն, իբր թե գործ են արել: Քրեականի պետին կոչ ենք անում մարդկանց խփելու փոխարեն հելնեն գործողություն իրականացնեն, մեղավորին գտնեն»:

Փաստաբան Էդգար Թումասյանն ասաց, որ գործով տուժող ռուս կնոջ վրա առկա են վնասվածքներ, քերծվածքներ,արյան զեղումներ: «Դրանք կան եւ նա փորձել է սուտ մատնություն կատարել իմ պաշտպանյալի նկատմամբ: Դեպքի վայրի զննություն է կատարվել, նաեւ հայտնաբերվել է այն բաժակը, որով, ըստ տուժածի, տղան իրեն ջուր է տվել»,-ասաց փաստաբանը:Երկար ժամանակ ոստիկաններին չհաջողվեց համոզել, որ ակցիայի մասնակիցները բացեն փողոցը: Նրանց միացավ նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Այնուհետ ցուցարարները տեղափոխվեցին ՇՄ դատախազի սենյակ՝ նույն պահանջով:ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց անձին մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում մեղքը համարել ապացուցված: «Վերջնական որոշումը դատարանն է կայացում: Հիմա որ եկել, ճանապարհ եք փակում, ի՞նչ»,-հարցրեց ՇՄ դատախազը:Ըստ փաստաբանի, Հրաչյան ռուս կնոջ հետ հանդիպել է մեկ անգամ՝ որպես վարորդ՝ տաքսի ծառայություն իրականացնելիս: Վերջինս ընդամենը մեկ անգամ է օգտվել  տղայի տաքսի ծառայությունից: Դրանից հետո մեկ-երկու անգամ սոցցանցով գրել է, մնացել է անպատասխան: Երբ Հրաչյան իմացել է, որ ամուսնացած է կինը, էլ չի գրել: Միջնորդություն եմ ներկայացնելու, որպեսզի տուժողի եւ իմ պաշտպանյալի հեռախոսները վերծանվեն հատուկ ծրագրով, որով հնարավոր կդառնա ֆիքսել նրանց գտնվելու վայրը: Տուժողը ոստիկաններին տղայի անունը նույնիսկ չի ասել, որովհետեւ չի իմացել: Ասել է անծանոթ է տղան եւ ցույց  է տվել իր հեռախոսի մեջ եղած սոցցանցի լուսանկարը, որի հիման վրա էլ գազալցակայանից բերման է ենթարկվել տղան:

Փաստաբան Էդգար Թումասյանը նշեց, որ բացի տուժող հանդիսացող անձի ցուցմունքից, չկա ուրիշ որեվէ հանգամանք կամ գործով ձեռք բերված ապացույց, որով կհաստատվի իր պաշտպանյալ Հրաչյա Շահնազարյանի մասնակցությունը տվյալ արարքին: Նաեւ ընդգծեց, որ քննիչը թերի է աշխատել:  Փաստաբանը նաեւ տղայի հարազատների ներկայությամբ ասաց, որ գաղտնիք չէ, թե բռնաբարության կամ դրա փորձի համար քկհ-ում հայտնված մարդկանց հետ ինչպես են վերաբերվում, եւ լուրջ մտահոգություն ունի տղայի անվտանգության առումով:

«Ես անձամբ կհանձնարարեմ, որ մեկուսացված մնա, ես էդ հարցը կկարգավորեմ: Գնացեք, սպասեք նախաքննությանն ու գրավոր դիմում գրեք խափանման միջոցի փոփոխության մասով»,-ասաց դատախազը:

Ի դեպ, բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ Հրաչյայի նշանածը: Հարսանիքը նշանակված է դեկտեմբերի 8-ին:

Տպել
8368 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ