Բուհական խորհուրդների փոփոխությունը կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ. Ա. Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ այսօր քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: 

Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ՝ ծրագրի իրագործումը նպաստել է ինչպես բուհերի հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, այնպես էլ բուհի կառավարման գործընթացում դասախոսների և ուսանողների դերակատարության ընկալմանը:

Նախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ պետք է կրեն: «Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, որն այսօրվա իշխանություններն ունեն: Մեր նախնական ուսումնասիրությունները  վկայում են, որ կոռուպցիան  նվազել է  ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Այս առումով շատ կարևորվում է ծրագրի շարունակականությունը, հատկապես որ նախատեսում ենք լուրջ փոփոխություններ կատարել բուհերի կառավարման խորհուրդներում, որն իր հերթին կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին Նատալյա Վուտովան հայտնել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը Հայաստանի կրթական համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա կարևորել է կոռուպցիայի և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում  դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քայլերը: Տիկին Վուտովայի խոսքով՝ նախանշվող ծրագրերը նախատեսվում են իրականացնել ուսուցիչների և աշակերտների շրջանում հանդուրժողականության, գենդերային հավասարության և խտրական վերաբերմունքի ընկալման ու ամրապնդման ուղղությամբ:
Ողջունելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ներկայացրած նախագծերը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, և առաջիկա տարիների գործողություններն ուղղված են լինելու դրա կանխարգելմանը:

Միաժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացվող ծրագրերի բովանդակությունն ու գործիքակազմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք այլ հարցեր:

Տպել
2294 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ