ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդունել է ոստիկանության ներկա և նախկին ծառայողների

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 30-ին գործող, կադրերի ռեզերվում գտնվող և սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին ընդունեց, լսեց, իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ու ստորագրեց հրամանները՝ հաշվի առնելով նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամների ու խորհրդականների կարծիքը։

Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Համայնքային ոստիկանները պատրաստակամություն հայտնեցին ծառայությունը շարունակել քրեական հետախուզությունում՝ հավաստիացնելով, որ նույն եռանդով շարունակելու են ծառայել օրենքով ոստիկանությանը վերապահված խնդիրները լուծելուն և ցանկանում են հանցավորության դեմ պայքարի առաջնագծում կանգնել որպես քրեական հետախույզ։

Ոստիկանության պետը նրանց մասնագիտական պատրաստվածությունը ստուգելուց հետո հրահանգեց՝ ծառայել անբասիր, պարտականությունները կատարել անթերի և անտրտունջ, չկաշկանդվել օրինազանցի ո՛չ կարողությունից, ո՛չ հնարավորություններից՝ ուղենիշ ունենալով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող և կրկին շարք վերադառնալու ցանկություն ունեցող ոստիկանության աշխատակիցների հետ։ Հետաքրքրվեց կադրերի ռեզերվում հայտնվելու պատճառների մասին։ Մանրակրկիտ հարց ու պատասխանից հետո ոստիկանության պետը նպատակահարմար գտավ նրանց հնարավորություն տալ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կուտակած փորձը դարձյալ ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության։ Վալերի Օսիպյանը համակարգ վերադարձողներին ի գիտություն հիշեցրեց՝ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառել․ սա նոր իրավիճակի և օրենքի պահանջ է։ Ճանապարհից շեղվողները կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ։

«Այսուհետ ձեր առաջխաղացման լավագույն միջնորդը ձեր բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։ Առաջխաղացման դիմաց հայտնվող լավագույն շնորհակալությունը նույնպես՝ բարեխիղճ ու սրտացավ ծառայությունը»․- բոլորին հիշեցրեց Վալերի Օսիպյանն ու ստորագրեց հրամանները՝ նրանց հնարավորություն տալով ժպիտով արտասանելու՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Վալերի Օսիպյանն ընդունեց նաև ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկությամբ աշխատակիցներին՝ պատճառներին անձամբ ծանոթանալու։ Նրանցից ոմանք 20-ից ավելի տարի ծառայում են ոստիկանությունում և ցանկանում էին թոշակի անցնել, ոմանք էլ նեղ անձնական պատճառներ ունեին։ Վալերի Օսիպյանը համոզվելով, որ նրանց որոշումը վերջնական է, և որոշման հիմքում ընկած չէ ոստիկանության որևէ ծառայողի ներգործություն, շնորհակալություն հայտնեց նրանց արդեն մատուցած ծառայությունների համար, ստորագրեց դիմումներն ու հաջողություն մաղթեց։ Քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցող անձինք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպելուց հետո հրաժարվել են այդ մտադրությունից։ Հոկտեմբերի 30-ի ընդունելությունն այս առումով բացառություն չէր։

Համակարգում հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողներից մեկը, որը ոստիկանությունից ազատվելու ցանկություն ուներ և զեկուցագիր էր ներկայացրել, Վալերի Օսիպյանի հետ զրուցելուց հետո բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2522 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե