ԵՄ-ն դրամաշնորհ կտրամադրի Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում գյուղոլորտի զարգացման ծրագրերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային եւ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարեւորությունը, եւ շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ընդհանուր գծերով անդրադարձ  է կատարել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տեսլականին եւ առաջնահերթություններին։ Գեղամ Գեւորգյանը մասնավորապես շեշտել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որի նպատակակետը գիտելիքահեն, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության զարգացումն է՝ տեղեկացնելով, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։

Այս համատեքստում նա կարեւորել է կապիտալի սուբիսդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։

Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է նաեւ դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում՝ հավելելով, որ հաշվի է առնվել մասնավորապես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) ծրագրի հիմնադրույթները։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան շնորհավորել է Գեղամ Գեւորգյանին՝ նշանակման առթիվ եւ իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համար գյուղատնտեսությունը հիմնական ուղղություններից է՝ կարեւորելով համագործակցության ներկա մակարդակը պահպանելու եւ զարգացնելու  անհրաժեշտությունը։ 

Զրուցակիցներն ընդգծել են կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում սահմանված ռազմավարական առաջնահերթություններին համահունչ աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին՝ մասնավորապես Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ կարեւորելով ենթակառուցվածքների զարգացումը եւ միջին եւ մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաեւ փոքր տնտեսությունների առաջմղման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3343 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ