Երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ․ Ավինյան

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում կատարված աշխատանքները եւ հետագա գործունեության տեսլականը: Նա ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության եւ վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը եւ պիլոտային ծրագրեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները եւ հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաեւ Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների եւ նորարարական լուծումների համար:

Նիստի մասնակիցները նաեւ համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաեւ կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ եւ ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը:

Տպել
1132 դիտում

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն հատվածը՝ միակողմանի երթևեկելի

Թուրքական լիրան ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվում է

24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանի մի մասում

Ուսուցչի լավակեցությունը պետք է դառնա նրա մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս. Ժաննա Անդրեասյան

Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաք-երթին

Ընդդիմությունը վախենում է իշխանությունից, դրա համար էլ վարչապետին հարց չի կարողանում տալ. Գևորգ Գորգիսյան

Չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ՝ ավելի մասշտաբային

Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան սահել է հարակից ձորակը և հրդեհվել

ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության՝ առողջապահության ոլորտը գերակա ուղղություն ճանաչելու ջանքերը

Արծաթե հուշադրամի թողարկում, կիսանդրու տեղադրում, համերգային ծրագրեր. Օհան Դուրյանի 100-ամյակը ՀՀ-ում կնշվի մեծ շուքով

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով

Ներկայիս եղանակը կորիզավոր պտղատու ծառատեսակների ծակոտկեն բծավորությամբ վարակվելու բարենպաստ միջավայր է ստեղծում

Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կլիմայական հիմնախնդիրների լուծման նպատակով բարձր մակարդակի խորհուրդ է ձևավորվել

Խուժան չենք՝ գողանանք. Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրում են յուրացման համար, պատգամավորը դիմել է ոստիկանություն

Գորիսի բժշկական կենտրոնը ժամանակակից ռենտգեն սարք է ստացել

Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում

Օտարերկրացին մաքսանենգ ճանապարհով Հայաստան է հասցրել 950 գ հերոին և 1 կգ մեթամֆետամին

Հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի որոշում է կայացրել. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործով կա ձերբակալված (տեսանյութ)

Ասեք, վերջապես, մեր պատկերացումները խաղաղության վերաբերյալ. պատգամավորի հարցը՝ ԱԳ նախարարին

Դա խայտառակ շոու էր. Միրզոյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԳՆ-ում կազմակերպած ակցիայի մասին

Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին

Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ

Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է. Փաշինյան

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն». Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Մեղրիի մաքսային բաժնում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմն այս պահին քանի գերի ունի

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ (տեսանյութ)

Աﬔրիաբանկը արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Արուսյակ Մանավազյանը հանդիպել է Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին (լուսանկարներ)