Ինչով են ջեռուցվում Լոռու հանրակրթական դպրոցները. խնդիրներ են առաջացել

Լոռու մարզում գործող 149 հանրակրթական ուսումնական հաստատությունից 21-ը շարունակում 1 ջեռուցվել վառելափայտով, 2-ը՝ հեղուկ վառելիքով: Այս տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց Լոռու մարզպետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Պապանյանը: Հեղուկ վառելիքով ջեռուցվում են Ձյունաշողի դպրոցն ու Արմանիսի դպրոցի մի մասը: Կապույտ վառելիքով ջեռուցվում է մարզի 110 դպրոց, որից 42-ը՝ գազի վառարաններով, 41-ը՝ փոքր հզորության կաթսաներով, 27-ը՝ կենտրոնացված ջեռուցման համակարգով: «Դպրոցներ կան, որոնց ներքին էլեկտրամատակարարման ցանցը ջեռուցման սարքավորումների համար նախատեսված չէ, ինչի պատճառով ամբողջական ջեռուցման անցնելը հոսանքով տեխնիկապես անհնար է ու վտանգավոր, մի քանի դպրոցների որոշ դասասենյակներ են միայն էլեկտրական սալօջախներով ջեռուցվում»,- մեր զրույցում ասաց մարզպետարանի աշխատակիցը:

Ջիլիզայի դպրոցն, օրինակ, ջեռուցվում է վառելափայտով, սակայն կաթսայատուն ունի. «Շենքը համայնքային ենթակայության շենք է, մի մասում տեղակայված է գյուղապետարանը, մի մասում՝ դպրոցը»,- ասաց Աշոտ Պապանյանը:

Մարզպետարանի պաշտոնայի փոխանցմամբ՝ որոշ դպրոցներ անցել են արդեն ջեռուցման, դա, ըստ նրա, կոնկրետ օր չունի, եթե ջերմաստիճանը չի համապատասխանում նորմերին, ջեռուցումը միացվում է. «Նման կոնկրետ որոշում չկա, տարբեր տարածաշրջաններում տարբեր է, օրինակ, Տաշիրի տարածաշրջանում եղանակը այլ է, Թումանյանի տարածաշրջանում՝ այլ: Դպրոցի տնօրենը պարտավոր է սանիտարական նորմերին համապատասխան ջերմային ռեժիմ ապահովել»:

Լուրջ խնդրի առաջ են կանգնել հատկապես փայտով ջեռուցվող դպրոցները, որոնք վառելափայտ ձեռք են բերում սեփական միջոցներով. «Նախորդ տարիներին վառելափայտի գնումները որ կատարվում էին, բոլոր ծախսերով 20 հազար դրամ էր կազմում 1 խմ-ի համար, բայց այս տարի գինը անցնում է 30 հազար դրամը, դպրոցը ինքն է գնում կատարում, մարզպետարանը կապ չունի: Դպրոցը պետք է իր բյուջեի մեջ տեղավորվի, հարցը կարգավորի, լրացուցիչ գումարներ նախատեսված չեն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա՝ կդիմենք մարզպետին»,- ասաց պաշտոնյան:

Պետական միջոցներով այս տարի նախատեսվում է թվով 9 դպրոցի ջեռուցման համակարգերի վերափոխում. «Հրատապ ծրագրով ներկայացրել ենք 9 դպրոցի ջեռուցման համակարգերի վերափոխման ծրագիր, նախագծերը պատրաստ են, ուղարկվել են տարածքային կառավարման նախարարություն, նախատեսվում է ջեռուցման համակարգ կառուցել»:

Ձյունաշողի դպրոցում սովորում է 22 աշակերտ: Այն  ջեռուցվում է հեղուկ վառելիքով, քամու ժամանակ անհարմարություններ է ստեղծում. «Քամի որ լինում է, խողովակներից ծուխը դասասենյակներ է լցվում, երեխաներին այլ դասարաններ ենք տեղափոխում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ձյունաշողի դպրոցի տնօրեն Արթուր Սարկիսովը:

Դաշտադեմի դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ վառելափայտի գնի թանկացում իսկապես կա, պետք է տեղավորվեն բյուջեի մեջ ու վառելափայտ ձեռք բերեն:

Տաշիրի տարածաշրջանի Ձորամուտի դպրոցի տնօրեն Սուսաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ փայտի գինը թանկացել է 2000 դրամով, ինչն էական տարբերություն չի թողել բյուջեի վրա: Փայտն արդեն ձեռք են բերել, կտրել ու տեղավորել, դպրոցում ջեռուցման կանցնեն աշնանային արձակուրդներից հետո: Տնօրենը հայտնեց նաեւ, որ նախատեսում են հունվարից դպրոցը ջեռուցել էլեկտրաէներգիայով, այս ուղղությամբ արդեն քայլեր տարվում են. «Հոսանքով ավելի հարմար կլինի, նաեւ՝ մաքուր»,- ասաց տնօրենը:

Տպել
1806 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը