Երևան
12 °C
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վազգեն Մանուչարյանը իր խնդիրով դիմել է ՀԺ-ին:
«2014թ.-ի օգոստոսի 7-ին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտերիմների երկու կազմակերպությունների ղեկավարները՝ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը եւ «Ջրարբ» ՍՊԸ տնօրեն Մերուժան Պետրոսյանը՝ Սեյրան Օհանյանի փեսան, իրենց կազմակերպությունների միջոցով ապօրինաբար, առանց քանդման թույլտվության ապամոնտաժել են D=530 մմ երկաթյա զույգ խողովակաշար Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի վարչական տարածքից` հայ-ադրբեջանական սահմանի մոտից, ռազմավարական նշանակության օբյեկտից: Նշածս խողովակաշարի ապամոնտաժման ժամանակ առաջացած հրդեհից այրվել են իմ եւ իմ համագյուղացիների՝ թվով 32 ընտանիքի 11 հա պտղատու եւ խաղողի այգիները։ Դա մեր ընտանիքների միակ եկամտի աղբյուրն էր, որը հիմնել էինք պարտքերով եւ վարկերով»,- պատմեց Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ հրդեհի պահին Բերդ քաղաքի ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում հենց դեպքի վայրում պարզվել է, որ հրդեհն առաջացել է «Եղվարդշին» ԲԲԸ աշխատակից Աշոտ Եղյանի անփույթ աշխատանքի պատճառով։ «Նա Բերդի ոստիկանության սպա Փափախչյանին տված գրավոր ցուցմունքում խոստովանել է, որ հրդեհն առաջացել է իր աշխատանքի պահին թռած կայծերից եւ քանի որ ինքը տարածքում միայնակ է եղել, իսկ տարածքը` չոր խոտածածկ, չի կարողացել հանգցնել կրակը: Կրակն արագ տարածվել է, ինչի հետեւանքով վառվել են հարակից տարածքի այգիները»,- ասաց Մանուչարյանը::
Մանուչարյանի խոսքով՝ հարուցվել էր քրեական գործ, Բերդի դատարանն Աշոտ Եղյանին մեղավոր էր ճանաչել եւ տուգանել 300 հազար դրամով:
«Տուժողներիս չփոխհատուցեցին` պատճառաբանելով, որ հանրապետությունում ապրանքագետ փորձագետ չկա, որը կարողանա նյութական վնասի չափը որոշել։ Մենք դիմեցինք վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը, ուժի մեջ թողնելով Եղյանի տուգանքը՝ Բերդի դատարանի վճռով, նույնությամբ ուղարկեց Իջեւանի դատարան։ Դատավոր Մելքոնյանն առաջին դատական նիստի ժամանակ մեզ տեղեկացրեց, որ հրավիրում է ապրանքագետ փորձագետ, որ հաշվարկ կատարի, թե ինչքան են կազմում մեր կրած վնասները։ 6 ամիս անց, արդեն հրդեհից երկու տարի հետո եկավ հրդեհի առաջացման փորձագետ Արսեն Ազիզյանը եւ անհեթեթ եզրակացություն տվեց։ Նա նշեց՝ քանի որ հրդեհից անցել է շուրջ երկու տարի, չի կարողանում գտնել հրդեհի առաջացման օջախը, բայց քիչ հավանական է համարում, որ հրդեհն առաջացած լինի զոդողի աշխատանքից»,- նշեց Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ դատավոր Մելքոնյանը արդարացրել է իրենց այգին այրող Եղյանին։ «Ես երկրորդ անգամ դիմեցի վերաքննիչ դատարան: Դատավոր Իգնատ Սահակյանը նույնպես հաշվի չառավ Եղյանի գրավոր խոստովանությունները եւ Բերդի դատարանում տարբեր ականատես վկաների ցուցմունքները: Նա անգամ հաշվի չառավ այն հանգամանքը, որ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը տուժած 32 քաղաքացիներից 28-ին կամավոր փոխհատուցել էր՝ նրանցից գրություն վերցնելով, որ պարտք եւ պահանջ չունեն»,- ասաց Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ դրանից հետո վերաքննիչ դատարանն արդարացրել է իրենց այգին այրողին, ինչից հետո նա դիմել է վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ դատարանը նույնպես արդարացրել է իր այգին այրողին:
«2017 թ.-ի փետրվարի 19-ին ես Երեւանի Վարդանանց փողոցում գտնվող Սեյրան Օհանյանի գրասենյակում հանդիպել եմ Օհանյանին եւ նրանից պահանջել եմ ինձ հասցված վնասի փոխհատուցում: Օհանյանը տեսնելով, որ ես տեղյակ եմ ամեն ինչից եւ չեմ լռի, ինձ խոստացավ, որ կփոխհատուցի իմ վնասը: Միայն ասաց, որ սպասեմ՝ ավարտվեն ԱԺ ընտրությունները»,- նշեց Մանուչարյանը։
«Հենց հրդեհի օրը «Եղվարդշին» ԲԲԸ տնօրենը գտնվել է Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տանը՝ իբր շինվերանորոգման աշխատանքների: Երբ նրա աշխատակիցները նրան տեղեկացրել են հրդեհի եւ վառված այգիների մասին, «Լեռնային Հայաստան» հանգստյան գոտու տնօրեն Արայիկ Եղիազարյանը զանգել է Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հովիկ Աբովյանին եւ նրան հորդորել, որ չթողնի քրեական գործ հարուցվի՝ նշելով, որ նախարար Սեյրան Օհանյանը կբարկանա: 2016 թ.-ի ապրիլի 25-ին Բերդի ոստիկանության քննիչ Արթուր Լոբյանը քննել է նշածս խողովակների գողության հարցը եւ հարուցել է քրեական գործ 322 հոդվածի առաջին մասով»,- պատմեց Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ վերոնշյալ խողովակների ապամոնտաժումը թույլատրված է եղել 952 գծամետր, սակայն «Եղվարդշին» ԲԲԸ-ն եւ «Ջրարբ» ՍՊԸ-ն ապամոնտաժել են 1650 գծամետր, ինչի պատճառով էլ առաջացած հրդեհից վառվել են իրենց այգիները։ Մանուչարյանն ասաց, որ իր ընտանիքին ոչ մի դրամ նյութական վնաս չեն փոխհատուցել:
«Իմ այգին՝ 0.8 հա պտղատու այգի, 9 տարեկան, որից 0.7 հա կեռասենի` 192 ծառ եւ 0.1 հա դեղձենի` 53 ծառ: 2014 թ.-ի դեղձի բերքը չեմ հավաքել, 245 ծառից ոչ մեկը կենդանի չէ: Այս չորս տարիներին դատարաններում արդարություն փնտրելով եւ չգտնելով, ավելի քան 8 միլիոն դրամ հավելյալ պարտքեր շալակած ստիպված գնացել եմ Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Իմ վառված այգու վնասը եւ իմ կատարած ծախսերը միասին 30 մլն դրամ է կազմում։ 2017 թ.-ի փետրվարի 18-ին ես այս խնդրով դիմել եմ այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր պարոն Փաշինյանին: Պարոն Փաշինյանը շատ արագ արձագանքել է իմ խնդրանքին եւ անգամ իր հեռախոսահամարն էր տվել։ Պարոն վարչապետը տեղյակ է իմ խնդրից։ Խնդրում եմ ձեզ, օգնեք հայ գյուղացուն: Ես ցանկանում եմ վերադառնալ Հայաստան եւ ապրել իմ գյուղում»,- եզրափակեց Մանուչարյանը:
Հարցի հետ կապված ՀԺ-ն զրուցեց նաեւ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան, մեզ է դիմել քաղաքացի Վազգեն Մանուչարյանը: Նա պնդում է, որ ձեր ընկերության զոդողի իրականացրած անփույթ աշխատանքի պատճառով մի քանի տարի առաջ ինքը եւ իր համագյուղացիները կորցրել են իրենց այգիները եւ մեծ քանակով վնաս են կրել արդյունքում, դա ճի՞շտ է:
- Բացարձակապես սուտ է: Այդ մարդն էլ հայտնի մարդ է, որը ինչ ասես կարող է ասել: Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք: Բողոքել է, դատական պրոցեսներ գնացել, ԱԱԾ է բողոքել, կոմիտե է բողոքել, դատախազություն է բողոքել: Աշխարհում այդպիսի տեղ չկա, որ բողոքած չլինի: Եկել են, ստուգել են, էքսպերտիզա է եղել 2 անգամ, որոշվել է, որ դրա պատճառը մենք չենք:
- Նա նշում է, որ պատմությանը խառնվել է «Ջրարբ» ՍՊԸ-ի տնօրեն Մերուժան Պետրոսյանը, ով ՀՀ ՊՆ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյան փեսան է:
- Ես Սեյրան Օհանյանին ճանաչում եմ որպես նախկին պաշտպանության նախարար: Խողովակները քանդվել են պետական ծրագրով, միլիմետր առ միլիմետր իրար համընկնում է օրենքով: Ես ասում եմ՝ այդ մարդը էլ տեղ չկա, որ դիմած չլինի:
- Այսինքն, նախատեսված 952 գծամե՞տրն է քանդվել, այլ ոչ իր նշած 1650 գծամետրը:
- Ինչքան նախատեսված է այդքանը քանդվել է, տարվել է, տեղադրվել է: Ոչ մի մետր ավելի խողովակ այնտեղից չի հանվել:
- Իսկ նրանց այգիները այրվե՞լ են, թե՞ ոչ:
- Նրանց այգիները այրվել են: Մեր աշխատողները մոտ են եղել, գնացել հանգցրել են: Նշեմ, որ Մանուչարյանը այգի չունի, ապօրինի մի քանի ծառ է եղել տնկած` չգրանցված:
- Իսկ ձեր ընկերության աշխատակից զոդողը, քննության ժամանակ չի՞ նշել, որ իր մեղքով են այրվել այդ այգիները:
- Ոնց զոդողը նման բան է ասել: Այդ մարդը սուտ է ասում: Հիմա այդ մարդը կարող է ձեզ նայել, ասել՝ խփեցիր աչքիս, հեսա գնում եմ բողոքեմ: Դատական պրոցես է եղել մոտ 2 տարի, ստուգումներով, էքսպերտիզաներով, մասնագետների ներառումով, պարզվել է, որ մենք արդար ենք, մեզնից չի եղել:
- Ոչ մի միջամտություն չի՞ եղել դատական համակարգի վրա: Մանուչարյանը նաեւ նշում է, որ մոտ 30 մլն դրամի վնաս է հասցվել իրեն:
- Ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Ինքը ինչի՞ է ձեզ բողոքել: Էլ լրատվություն չկա, որ բողոքած չլինի: Ո՞նց եք պատկերացնում՝ սահմանի վրա մի հատ այգի, որը ունեցել է 3 հազար քմ մակերես եւ վնաս է կրել 30 մլն դրամ: Մի հեկտար այգին ամենաընտիր տեղը արժե 2 հազար դոլար: Ո՞նց եք պատկերացնում 0.3 հեկտար այգին՝ 30 մլն դրամ, ծիծաղելի չի՞: Այդ մարդը մի օր էլ գնացել, Սեյրան Օհանյանին ասել է՝ դու ես այրել եւ իմ անունն էլ է տվել:
Սեյրան Օհանյանը զանգել, ինձ ասել է՝ այսպիսի մարդ է եկել ինձ մոտ, դուք ո՞վ եք, ես էլ ասացի, թե ով եմ: Սեյրան Օհանյանը պատմեց, որ այդ մարդը իրեն ասել է, թե այրել ես, գումարը տուր, ես էլ ասացի՝ եթե ինքը ում ուզենա կարող է ասել՝ այրել ես, ապա ինչ ասեմ` տուր այդ գումարը: Այն ժամանակ անձամբ հանրապետության նախագահին էլ է բողոքել, 100 տակ ծեծված հարց է:
Զրուցեցինք նաեւ Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանի հետ:
«Հրդեհը եղել է «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատանքների ժամանակ: Այդ տարածքում միայն իրենք են եղել: Ես չգիտեմ, դա իրենց պատճառով է, թե՝ ոչ, դա դատարանը պիտի որոշի: Բայց մեր հեռու գնացած մտքերով՝ միանշանակ այդ հրդեհն առաջացել է «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատողների պատճառով: Չնայած դատարանը դա չի ապացուցել, ինչը սխալ է եղել նախկին իշխանությունների ժամանակ: Մանուչարյանը շատ տեղ է դիմել, որ փոխհատուցում ստանա, դատ էլ է եղել, որին ես էլ եմ մասնակցել, ընդմիջման ժամանակ այդ «Եղվարդշին» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Վարդանյանին ասել եմ՝ ամոթ է, վառել եք, եկեք գոնե այդ մարդկանց ասեք՝ հիմա հնարավորություն չունենք վճարելու, երբ կունենանք այդ ժամանակ կտանք: Ասեց՝ ես եմ արել ու չեմ տալու, դրանից հետո ես իրեն ապտակեցի:
Մանուչարյանը այդ հողը վարձակալել էր, գյուղապետարանի ենթակայության տակ էր գտնվում, նա այդ հողը վարձել էր, վճարում էր, իր այգին է եղել, ի՞նչ տարբերություն՝ վարձակալած է, թե՝ չէ, իր այգին է եղել: Վարդանյանի կապերը մեծ են եղել, նախկին իշխանությունների ժամանակ այդպես էր դատական իշխանություններին ով որ ասել է, այդպես էլ արել են: Վազգեն Մանուչարյանն ո՞վ էր, մի գյուղացի, խեղճ ու կրակ տղա, ինչո՞ւ պիտի նրա գործը անեին: Մոտ մի ամիս առաջ ինձ զանգել էր Սեյրան Օհանյանը, ասում էր՝ Վազգեն Մանուչարյանը ֆեյսբուքում այսպիսի բան է գրել, դու տեղյա՞կ ես, ասացի՝ ոչ: Հարցրեց՝ ՊՆ-ն գործ ունի՞ դրա հետ, ասացի՝ ոչ: Ես Օհանյանին ասացի, որ լսել եմ, թե Սամվել Վարդանյանը իր քրոջ ամուսինն է, ինչին ի պատասխան նա ասաց, որ Սամվել Վարդանյանը ուղղակի իր փեսայի հետ մոտիկ է՝ հավելելով, որ որպես պաշտպանության նախարար ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ»,- այս մասին մեր զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը:
Հարցին, թե խնդրի լուծման համար ի՞նչ քայլեր է ձեռնարկել եւ ի՞նչ առնչություն ունի Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հովիկ Աբովյանը այս պատմության հետ, Չոբանյանը պատասխանեց. «Ես դիմել եմ մարզպետարան, գնացել եմ գյուղնախարարի մոտ այդ ժամանակ, ես դիմել եմ այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին, դիմել եմ գլխավոր դատախազին, դիմել եմ պաշտպանության նախարարին: Հովիկ Աբովյանը մարզպետ էր ընդամենը: Մարդիկ են եղել, որ Վազգենից ավելի շատ վնաս են կրել, բայց իրենց եկել խաբել են, 100-120 հազար դրամ են տվել, թողել գնացել են: Աբովյան Հովիկին էլ վերեւից ճնշել, ասել են՝ «Եղվարդշին»-ը մեր բարեկամն է, մեր մոտիկն է, նա էլ ի՞նչ կարող էր անել»,- ասաց Չոբանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացի ընտրակեղծարարները իրենց հնարավոր ընտրողներին ոչ միայն փող են տալիս, այլև՝ ամենալկտի հայհոյանքները
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու հունիսի 7-ին․ Հարությունյան
Ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն էականորեն փոխվել է․ ՆԳ նախարար
Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը DISQO-ի տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի տանիքից Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին ընկել, մահացել է
Որ ասում էիք 300 հազար աշխատատեղ կստեղծեք՝ սրա մասին էր, հա՞․ Հովհաննիսյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին
Սա մեր պատերազմը չէ, Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Սթարմեր
Միրզոյանն ու Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգի աշխատանքները
Քոչարյանին ոտաբոբիկ բանտ պետք ա նետեն. դիակների վրա հարստացան, հիմա էլ ՌԴ-ի ոտքերի տակ են մեզ գցում. տեսանյութ
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին
Առանց բեմադրության, դերասանների, ավտոբուսով մարզերից մարդ բերելու․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք
Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ
Ա ՛յ խելոքներ, բռնվեցի՞ք ընտրակաշառքի վրա․ Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ից ստիպում են, որ աշխատողներին 100 հազար ռուբլի տան, ուղարկեն ՀՀ. եկածները դատվելու են. տեսանյութ
Կարող են հեռահար արգելափակել բջջային հեռախոսը, պահանջել գումար․ պետք չէ մուտքագրել օտար «iCloud» հաշիվները
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակները հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով
Փաստորեն էդքան որ ասում էին՝ «Ուժեղ ենք, ուժեղ ենք», ընտրակաշառք բաժանելու հետ էին․ Ալեքսանյան
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է եկեղեցու միջադեպը
Իսկ առողջական խնդիրները համատեղելի՞ էին երկրի վարչապետին հարվածելու փորձ անելու հետ․ Պալյան
Վերականգնվել է Մասիս համայնքի սեփականության իրավունքը Հովտաշատի գյուղնշանակության հողամասի նկատմամբ․ վարչապետ
Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա․ Պապիկյան
Ընտրակաշառք բաժանող «ուժեղ» տղերքը բռնվեցին. Չախոյան
Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր են քննարկվել
Ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու, ինչ-որ տեղ ձևական գրանցվել, փողը ստանալը չի փրկի․ Իոաննիսյան
ՈՒԺԵՂ մի փոքր թելից քաշում ես՝ կարող է էլի շատ ՈՒԺԵՂ բաներ բացվեն․ Սիմոնյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին
Կարապետյանի համախոհները Երևանից ավտոբուսներով մարդիկ են տարել Գավառ, ներկայացրել որպես գավառցիներ. ԶԼՄ-ներ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 30-ին
Կաշառքը ձևակերպել են որպես աշխատավարձ. բացահայտվել են ընտրակաշառքի դեպքեր, հրապարակվել են ձայնագրություններ
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Ալեքսանյան
Ռուբինյանն ու Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները քննարկել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր
Եղբայրները անչափահաս չեն. քանի տարեկան են նրանք. ով է 3-րդ ձերբակալվածը, ինչպես է աչքի ընկել. մանրամասներ
Բեռնատարը կողաշրջվել է «Նիսսան»-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ
Մարզերում և Երևանում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT