ԼՂ-ն հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱլԳ նախարարական հանդիպմանը

Սա իմ առաջին մասնակցությունն է այս ձեւաչափով եւ անմիջապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո, որն անցած շաբաթ Հայաստանում միավորել էր կազմակերպության 84 անդամ, դիտորդ եւ ասոցացված պետությունների պատվիրակություններին, որոնցից մոտ 40-ը ներկայացված էր պետության կամ կառավարության ղեկավարի կամ տեղակալի մակարդակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

Գագաթնաժողովի երեւանյան հռչակագրում ընդգծված են խաղաղության, համերաշխության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքները, ինչպես նաեւ մեր ժողովուրդների, հատկապես երիտասարդության եւ կանանց, ընդհանուր հավատարմությունը կայուն զարգացմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը: Ֆրանկոֆոնիայի նպատակները եւ վերջինիս «Ապրել միասին» կարգախոսը հետաքրքիր կերպով մեծապես նման են Արեւելյան գործընկերության մեր նպատակներին։

2018թ. Հայաստանի համար առանձնահատուկ տարի է: Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսեւորվեց խաղաղ Թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երեւույթները եւ հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաեւ կայուն զարգացման խթանման նպատակով սոցիալ-տնտեսական կյանքում հավասար հնարավորությունների ապահովմանը: Թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց Հայաստանի հասարակության, իր բոլոր շերտերի եւ ինստիտուտների քաղաքական հասունության եւ իրավագիտակցության նշանակալի բարձր մակարդակը: Առանձնահատուկ կարեւոր է Հայաստանի երիտասարդության եւ կանաց ակնհայտ ակտիվ դերակատարությունը, ովքեր կանգնած էին հեղափոխության առաջնագծում: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը վերջերս հատուկ անդրադարձավ երիտասարդության դերակատարությանը հայաստանյան իրադարձություններում, որոնք բնութագրեց որպես խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ: Հայ հասարակության ամուր աջակցությունը Հայաստանի վարչապետին եւ կառավարությանը եւ՛ ոգեշնչող է, եւ՛ պարտավորեցնող:

Խաղաղ ժողովրդավարական փոփոխությունն Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության նոր ուղիներ է բացում: Հայաստանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից են հանդիսանում «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթղթում նախանշված թիրախները, մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տնտեսական զարգացման եւ շուկայական հնարավորությունների խթանումը, ինստիտուտների ամրապնդումն ու լավ կառավարումը, փոխկապվածության, էներգիայի խնայողության, շարժունակության եւ ժողովուրդների միջեւ կապերի խրախուսումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:

Անցած հինգ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման խթանման նպատակների վրա: Մինչ այժմ իրականացրած մեր գործողություններն արդեն ունեն շոշափելի արդյունքներ՝ արձանագրելով նաեւ մեր ջանքերի շարունակականության եւ կայունության հրամայականի հստակ գիտակցումը: Հավասարապես կարեւոր է նաեւ մեր ազգային զարգացման օրակարգի խթանման առաջնահերթությունը:

Սեպտեմբեր ամսին Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները ցուցադրեցին շարունակական հանրային աջակցությունն ու մանդատը՝ տրված կառավարության եւ վարչապետի քաղաքական հիմքը հանդիսացող ուժին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդական պահանջը սահմանում է Հայաստանում ներկայիս քաղաքական իրադրությունը․ ընտրություններն ակնկալվում է անցկացնել 2018թ․ դեկտեմբերին։ Ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները, իրապես ազատ եւ արդար ընդհանուր ընտրությունների անցկացումը հանդիսանում է այս կառավարության բացարձակ առաջնահերթությունն ու ամուր քաղաքական կամքը: Հայաստանի կառավարությունը ողջունում եւ գնահատում է Եվրամիության եւ անդամ պետությունների տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունն ընտրություններն անցկացնելու հարցում:

Կառավարությունը հավասարապես վճռական է իր զարգացման բարեփոխումների օրակարգի խթանման հարցում: Հայաստանի տնտեսության արդիականացումը, հատուկ շեշտադրում կատարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը, ստարտափերի աճի մեծացմանը, ՓՄՁ-ների աջակցությանը, նորարարական եւ ստեղծագործ կրթության խրախուսմանը, արտահայտում է մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը: Այն նպատակ ունի խրախուսել ազգային տաղանդը՝ որպես խելացի զարգացման շարժիչ ուժ: Նորարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ստեղծարար մտածողությունը, տեխնոլոգիաների օգտագործումը, երիտասարդների հմտությունների զարգացումը եւ ձեռներեցությունը այս կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են, որն ընդգրկում է ներքեւից վերեւ դինամիկան եւ գործարարության ու ազդեցություն ունեցող ներդրումային նախաձեռնությունների հաջողված օրինակները, բարձրակարգ ստեղծարար կրթության եւ տեխնոլոգիական կենտրոնների տարածումը երկրով մեկ: Այս առնչությամբ մենք նպատակադրվել ենք խթանել ԵՄ եւ ԱլԳ տարբեր հարթակների միջեւ համագործակցությունը, այդ թվում Հորիզոն 2020-ը, Երազմուս + եւ մյուսները նման հարթակների շրջանակներում։ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրապես Եվրամիության հետ բազմաշերտ համագործակցության կարեւոր ձեւաչափ է՝ ի աջակցություն մեր ազգային զարգացման օրակարգի։

Մենք ցանկանում ենք կառուցել առկա դրական համագործակցության փորձի վրա եւ աջակցել խելացի հանրային կառավարման առաջխաղացմանը։ Մինչ օրս, ԵՄ-ի աջակցությունը ներառում է Հայաստանի կառավարման ինստիտուտներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը, ներառյալ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցումը, մեքենաների գրանցման մեկ պատուհանի համակարգը, վարորդական իրավունք տրամադրելու ավտոմատացված համակարգը, առցանց էլեկտրոնային ոստիկանությունը, էլեկտրոնային վիզային համակարգը եւ առցանց բիզնեսի գրանցումը։ 

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խիստ ներհայաստանյան էր եւ ունի բացառապես ներքին բնույթ: Ե՛վ իր ծրագրում, եւ՛ իր բուն ռազմավարության իրականացման մեջ կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության շարունակականությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` ուղղված տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության, կայունության եւ փոխլրացնող համագործակցության խթանմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է:

Ես համամիտ եմ իմ գործընկեր Էլմարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, որը նպաստել է դրական դինամիկային, եւ մենք նպատակադրված ենք ամրապնդել այն: Իհարկե, Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ: Միաժամանակ, հավասարապես կարեւոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը եւ խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները: Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա եւ իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Եվս մեկ շատ կարեւոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության քարոզից ձեռնպահ մնալը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, եւ պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք։

Քանի որ շուտով լրանում է Արեւելյան գործընկերության 10-ամյակը, մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա եւ պահպանենք նախաձեռնության էությունը․ առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը եւ մեր հասարակությունների մերձեցմանը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նաեւ ընդգծել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի շատ կարեւոր առաջնահերթությունը, որը մենք առաջ են մղում ԵՄ երկրների հետ։

Տպել
1202 դիտում

Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար

Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է ավելի քան 100 միլիոն դրամ․ ՀՏԶՀ

Արարատ Միրզոյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Արաբկիրի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել․ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ․ Ալավերդյանի երդման արարողությունը

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել են մի շարք հարցեր

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն

Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

Գագիկ Ծառուկյանը վաղը կայանալիք հանրահավաքից առաջ հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության

Առաջիկա օրերին ՀՀ 3 մարզերում եղանակը ցրտելու է, առանձին վայրերում սպասվում են տեղումներ

Գողթանիկ գյուղում վայրի արջի քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. օգնել են մասնագետները (լուսանկարներ)

Օժանդակություն ստանալու համար արցախցիները պետք է մինչեւ դեկտեմբերի 20-ը էլեկտրոնային դիմում ներկայացնեն

«Հայկական ժամանակը» փնտրում է լրագրողների

Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար

Ֆրանսիայի խորհրդարանի և՛ ստորին, և՛ վերին պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքը. ԱԳՆ

Ստեփանակերտում, Ասկերանի տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում մառախուղ է, Եղվարդ քաղաքում տեղում է թույլ ձյուն