ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ ղեկավարության հետ: Քննարկման առանցքում, ըստ Նազարյանի՝ եղել են ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների միակողմանի հայտարարությունները, որոնք ապակողմնորոշել են կառույցի ներկայացուցիչներին:

Թեմայի եւ ներքաղաքական զարգացումների շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է Լենա Նազարյանի հետ:

- Տիկին Նազարյան, անցյալ շաբաթ մեկնել էիք Ստրասբուրգ եւ ԵԽԽՎ-ում մի շարք հանդիպումներ եք ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ: Նպատակը ո՞րն էր:

- Տեղեկացնելու, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ու ինչ զարգացումներ են հեղափոխությունից հետո ընթացել: Ես հարկ համարեցի կառավարության առաջնահերթությունների եւ արտահերթ ընտրությունների մասին տեղեկացնել ԵԽԽՎ-ի ղեկավարությանը:

- Քննարկման առանցքում հատկապես ի՞նչն էր:

- Վերջերս եղավ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը, որտեղ նշված էին որոշ դրույթներ, որոնց վերաբերյալ մենք ունեինք վերապահումներ: Մասնավորապես, զեկույցում նշված էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում հանրային մասնակցությունը ցածր է: Սա տարօրինակ հայտարարություն էր, որովհետեւ եվրոպական երկրներում մասնակցության տոկոսը մոտ է մեր մասնակցության ցուցանիշին կամ շատ քիչ է տարբերվում: Այդ հայտարարությունը մեծապես ազդված էր հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների խոսքերից, որը ներկայացնում են ՀՀԿ-ականները: Հարկ համարեցի ԵԽԽՎ ղեկավարությանը ներկայացնել իմ մտահոգությունները եւ առաջիկայում, երբ համազեկուցողները գան Հայաստան, լսեն բոլոր կողմերի կարծիքները եւ օբյեկտիվ պատկեր ներկայացնեն իրենց զեկույցներում: Նոյեմբերին համազեկուցողի այց է նախատեսվում:

- ԵԽԽՎ-ում Ձեր դիտարկումները ինչպե՞ս ընդունեցին, մասնավորապես, այն մասով, որ միակողմանի զեկույց էին հրապարակել՝ հիմնվելով միայն պատվիրակության ՀՀԿ-ական ներկայացուցիչների խոսքերի վրա:

- Այդ իրավիճակն արդեն վերլուծել էին ԵԽԽՎ-ում, եւ նրանց դուր չէր եկել, որ ոչ օբյեկտիվ գնահատականը ինչ-որ առումով կարող է ստվերել նրանց հեղինակությունը:

- ԵԽԽՎ ղեկավարության հետ քննարկել եք նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ի վերջո, նո՞ր, թե՞ հին տարբերակով են անցկացվելու ընտրությունները:

- Ես տեղեկացրեցի, որ ԸՕ-ի նոր նախագիծը ներկայացվել է հանրությանը՝ քննարկման համար, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողով է ներկայացվել: Հոկտեմբերի 16-ին առաջին փոխվարչապետը լինելու է մեր խմբակցությունում եւ ներկայացնելու է օրենսգրքի փոփոխությունները: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվում են եւ շատ հուսով եմ, որ կկարողանանք նոր ԸՕ-ով ընտրությունների մասնակցել:

- Ի վերջո, կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր այցից հետո ԵԽԽՎ-ում կարծիք փոխվեց:

- Ես համոզվեցի, որ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները շատ դրական են տրամադրված: Լավ տպավորություն ունեն, թե ինչպես տեղի ունեցավ հեղափոխությունը: ԵԽԽՎ նախագահը շնորհավորեց Հայաստանին: Նրանք պատրաստվում են արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությամբ գալ Հայաստան: Իրենց տպավորությունները դրական են, քան փորձում են ներկայացնել ՀՀԿ-ականները:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը կոռումպացված է: Այս մասին Դուք ԵԽԽՎ ղեկավարությանը տեղեկացրեցի՞ք կամ վարչապետի հայտարարությունը նրանք լսե՞լ էին:

- Իմ հանդիպումների ժամանակ ես անդրադարձել եմ համազեկուցող Յուլիա Լովոչկինայի հայտարարությանը, որն ազդված էր ԱԺ-ից ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամների խոսքերից: Ըստ էության, նա կրկնում էր ՀՀԿ-ին: Իրենք լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին:

- Տիկին Նազարյան, ԵԼՔ խմբակցությունը ԵԽԽՎ-ում ունի ներկայացուցիչ՝ Էդմոն Մարուքյանն է: Ինչո՞ւ Դուք գնացիք, վստահության խնդիր կա՞ր:

- Բացարձակ վստահության խնդիր չկա, պարոն Մարուքյանն այդ նստաշրջանի աշխատանքներին պետք է մասնակցեր, լիներ հանձնաժողովներում: Ես ազատ էի այդ պարտականություններից եւ կարող էի իմ ժամանակը տրամադրել այդ հանդիպումներին: Ես ունեցա ութ հագեցած հանդիպում եւ դա հնարավոր չէր համատեղել նիստերի աշխատանքերի հետ:

- Անդրադառնանք ներքաղաքական գործընթացներին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի միանձնա որոշո՞ւմն էր, թե ՔՊ վարչությունն է որոշել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

- Այս հարցը երկար քննարկվել է: Հաշվի ենք առել ոչ միայն վարչության, այլեւ կառավարության անդամների, մասնագետների կարծիքները:

- Հասարակության մի մասը դեմ է, որ վարչապետը հրաժարական տա: Եթե նախկինում պահանջում էր իշխանության հրաժարականը, ապա հիմա պահանջում են հրաժարական չտալ: Այս հարցը ինչպե՞ս է կարգավորվելու:

- Ես հասկանում եմ մտահոգությունները, բայց հրաժարականը ամենաիրատեսական տարբերակն է: Մյուս մեխանիզմները՝ Սահմանադարական ճանապարհով ԱԺ-ն արձակելու բարդ են եւ ոչ իրատեսական: Որոշակի երաշխիքներ եղել են, կնքվել է հուշագիր, եղել են հայտարարություններ: Մտահոգվելու շատ մեծ առիթներ չեն լինի:

- ԲՀԿ-ի դիրքորոշում պարզ է՝ այս քաղաքական ուժը չի առաջադրի եւ չի սատարի որեւէ թեկնածուի: ՀՀԿ-ն այս քայլին գնացել է մասամբ՝ այսինքն, նշել է միայն թեկնածու չառաջադրելու մասին, իսկ ՀՅԴ-ն որեւէ հայտարարություն չի տարածել: Այս քաղաքական ուժերից ինչ-որ գործողությունների սպասե՞նք:

- Այս իրավիճակում որեւէ խմբակցութուն թեկնածու չի առաջադրի, չի կարող նման զարգացում տեղի ունենալ:

- Տիկին Նազարյան, ընտրութունների օրվա հետ կապված արդեն որոշում կա՞:

- Ինձ հայտնի չէ հստակ օրը, կառավարությունը կնշանակի:

- Վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց, որ քանդվում են բոլոր բարիկադները եւ ընտրություններից հետո շատ ուժերի ներկայացուցիչներ ինչ-ինչ պատճառներով չեն լինի ԱԺ-ում, բայց կառավարությունը նրանց հետ կհամագործակցի, որովհետեւ լավ կադրեր են: Դուք տեղյա՞կ եք՝ ում մասին է խոսքը եւ արդյո՞ք դա վերաբերվում է նաեւ ՀՀԿ-ին:

- Հստակ տեղյակ չեմ, թե ում մասին է խոսքը, բայց կարեւոր եմ համարում այդ ներառական քաղաքականությունն ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ խորհրդարանում: Կառավարությունում արդեն տեսնում ենք, որ նախարար է նշանակվում ՀՀԿ խմբակցության անդամը, խոսքն ԱԻՆ նախարարի մասին է: Մեր նախընտրական ցուցակը եւս ներառական քաղաքականությամբ է կազմվելու:

- ՔՊ-ն կլինի միայնա՞կ, թե՞ «Իմ քայլը» դաշինքի բազան կպահպանվի:

- «Իմ քայլ» դաշինքի բազայի վրա կձեւավորվի ցուցակը: Անվանումը կպահպանենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4706 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին