Մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները․ НГ-ի անդրադարձն Աննա Հակոբյանի խաղաղության կոչին

«Новая газета»-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Կանայք հանուն խաղաղության» շարժման շրջանակներում ռուսաստանցի հայտնի կին գործիչների այցին Արցախ եւ առաջնագիծ։

Նրանք ներկայացնում են Ռուսաստանի քաղաքական, հանրային, գրականության ու մամուլի ոլորտները։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին առաջնագիծ եւ դիմելով համակարտող կողմերին՝ խաղաղության կոչ արեցին։

Ռուսաստանից ժամանած գործիչների թվում էր գրող, թարգմանիչ եւ սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, սպորտի վաստակավոր վարպետ, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ պետական երրորդ աստիճանի խորհրդական, «Կանանց երկխոսություն» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Որբ երեխաների օգնության կամավորների» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Ալխանսկայան եւ այլոք։

Արցախում «Կանայք հանուն խաղաղության» շարժման մասնակիցներին ուղեկցում էր նախագահ Բակո Սահակյանի տիկինը՝ Անահիտ Սահակյանը, պաշտպանության նախարարի տիկինը՝ Սուսաննա Մնացականյանը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի տիկինը՝ Մերի Տողանյանը։ Այցի ավարտին նրանք հանդիպեցին նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

«Новая газета»-ն ամբողջությամբ հրապարակել է նաեւ առաջնագծում Աննա Հակոբյանի հնչեցրած խաղաղության կոչը, որը չեն հրապարակել ռուսաստանյան ԶԼՄ-ները։ Պարբերականը հատկապես շեշտադրել է Հոկբյանի հետեւյալ միտքը․ «Մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները»։

Տպել
1356 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)