Հայաստանը վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի. Փաշինյանը՝ ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում էր եւ հիմա առավել եւս պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մենք հետագայում պետք է մտածենք այս պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման շուրջ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը շատ հստակ է ձեւակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի: Այս գործում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դերը պետք է ավելի առաջ մղվի», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ տրանսպորտի եւ կապի ոլորտներում եւս աշխատանքի կազմակերպումը պետք է լինի տեխնոլոգիական, եւ այս առումով մեծ կարեւորություն ունի կառավարման թվայնացումը: «Ընդհանրապես 21-րդ դարում՝ սկսած  գյուղատնտեսությունից վերջացրած աշխատանքի կազմակերպմամբ, պետք է լինի տեխնոլոգիական: Ընդ որում, ուզում եմ, որ շփոթմունք չլինի. երբ ասում եմ՝ գյուղատնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիական, դա չի նշանակում, որ գյուղմթերքը պետք է լինի էկոլոգիապես ոչ մաքուր: Հակառակը, տեխնոլոգիաները պետք է կիրառենք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի բնապահպանական առումով ավելի մաքուր, որովհետեւ Հայաստանը պետք է լինի մաքուր սննդի երկիր: Տնտեսական կառուցվածքի մասին մեր պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում էկո Հայաստանի՝ կանաչ Հայաստանի հայեցակարգը, եւ տեխնոլոգիաները երբեք եւ որեւէ դեպքում չի կարելի հակադրել բնությանը, բնապահպանությանը, հակառակը, մենք այս ամենը դիտարկում ենք մեկ ընդհանուր հայեցակարգի մեջ», - նշել է վարչապետը՝ աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին եւ նախարարության անձնակազմին:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.  «Այս ընթացքում տարբեր տեղերում եւ նաեւ նախարարություններում լինում են, չեմ ուզում ասել սաբոտաժի, բայց ինչ-որ պաուզայի դրսեւորումներ, որ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մի անգամ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի ասեցի, որ իզուր մի սպասեք, որովհետեւ այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, եւ ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն՝ մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ՝ այս եւ մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, եւ նրանք նույնպես կմնան հին էջում: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, իրենց կյանքում եւ առօրյայում: Բայց Հայաստանն իսկապես ազատ եւ երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք եւ ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ հստակ սա գիտակցենք:

Մենք խնդիր ունենք, ի վերջո, այս ամենի շուրջ եւ հանուն այս ամենի համախմբել մեր ազգի ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Մեզ համար բացարձակապես կապ չունի  եւ մենք մարդկանց մեղադրանքներ չենք ներկայացնելու միայն այն բանի համար, որ երկար տարիներ աշխատել են այս կամ այն կառավարության, այս կամ այն քաղաքական թիմի հետ: Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին եւ պետությանը, հայրենիքին ծառայելու ներուժին: Այդ ծառայության կարիքն ունի մեր կառավարությունը, մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այդ ծառայությունն իրականացնելու գործում»:

ՏԿՏՏ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության եւ էլ ավելի մեծ նվիրումով հայրենիքին ծառայելու հնարավորության համար: Նա հավաստիացրել է, որ նախարարությունն աշխատելու է՝ առաջնահերթությունը դնելով ինքնադրսեւորման, նախաձեռնություններ վերցնելու եւ աշխատանքներն իրականացնելու սկզբունքների վրա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության թիմը կկարողանա առաջ տանել այդ աշխատանքը, եւ յուրաքանչյուրը պետք է զգա իր վրա դրված պատասխանատվությունը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է ինքնադրսեւորումն ու նախաձեռնողականությունը՝ նշելով, որ պետական համակարգը պետք է աշխատի ոչ թե այն տրամաբանությամբ, որ եթե վերեւից գաղափարները կգան՝ կգան, եթե չեն գա, ուրեմն ոչ մի անելիք չկա: «Կարծում եմ՝ դա փոխադարձ շարժում պետք է լինի, եւ գաղափարները պետք է գեներացվեն եւ′ նախարարություններում, եւ′ կից կառույցներում, եւ′ կառավարությունում, եւ′ աշխատակազմում, որովհետեւ շատ կարեւոր է, որ այդ գաղափարները, որոնք առաջ են քաշվում, նաեւ շատ արագ իրականություն դառնան, կամ առնվազն դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարվեն», - եզրափակել է վարչապետը:

Տպել
1688 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել