Անհրաժեշտ է Փաշինյանին համոզել՝ թողնել հրաժարականի միտքը. եթե նոր վարչապետ ընտրվի՝ արյուն է թափվելու

Երկու օր առաջ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով: Քաղաքացիները, կարծես թե, չեն ցանկանում, որ Փաշինյանը, թեկուզ ժամանակավորապես, հրաժարական տա, իսկ որոշ քաղաքագետներ մտավախություն ունեն, որ հեղափոխությունն այս քայլով կարող է լուրջ վտանգի առաջ կանգնել: Ներկա ներքաղաքական իրավիճակի, վարչապետի հրաժարականի ու դրանից բխող հնարավոր վտանգների մասին զրուցել ենք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն ինչո՞ւ նախաձեռնեց օրենքի այդ փոփոխությունը: Հանրապետականները չե՞ն հասկանում՝ ինչ է կատարվում, չե՞ն համակերպվում, որ Հայաստանում հեղափոխություն է, թե՞ ինչ-որ հստակ բան են պլանավորում:

- Հրաշալի հասկանում են: Եվ ո՛չ, չեն համակերպվում: Ավելին՝ իրենք մեղմություն, սեր եւ հանդուրժողականություն են տեսել, որը նույնացրել են թուլության հետ: Եվ ինչպես միշտ է լինում, երբ գազանին վիրավորում են ու թողնում են, որ ապրի՝ առանց սպանելու, հիմա այդ գազանը բուժել է իր վերքերը, կողմնակի կազդուրիչ լիցքեր է ստացել եւ անցել է դանդաղ, բայց հաստատուն հարձակման: Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանում անրջողների մի ամբողջ բանակ կա: Ասելով, թե երբեք նախկինը հետ չի գա, հեղափոխությունը վերջնականապես հաղթել է, մենք՝ ինքներս մեզ հաշիշ ենք տալիս եւ մտնում ցանկալին իրականություն պատկերացնելու դաշտ: Քաղաքագիտության ամենապարզ հիմունքներից մեկն է, որ ժողովրդավարությունները մի քանի անգամ կարող են վերածվել բռնատիրությունների եւ հակառակը: Մեր ժողովրդավարությունն ամրագրելու գործում լրջագույն թերացումներ մենք արդեն թույլ ենք տվել՝ չկտրելով գազանի գլուխը եւ ցուցաբերելով սեր ու հանդուրժողականություն: Հանցագործներին չեն սիրում ու չեն հանդուրժում: Պատժում են: Պատժելու հարցում նույնպես մեծապես թերացել ենք: Եվ հիմա, զինված դավադիր հեռահար ու բարդ ծրագրով այդ հրեշը հետ է եկել ու ռեւանշի է պատրաստվում: Չի կարելի արբել ժողովրդական զանգվածների անվերապահ աջակցությամբ: Հարբած հսկաներին տապալելն ավելի հեշտ է, քան վճռական եւ սթափ թզուկներին: Ես վստահ եմ, որ, իմանալով իրենց զրոյական աջակցությունը, նախկիններն անգամ չեն էլ մտահոգվում այդ հանգամանքով: Նրանց պլանը մի քանի հոգու եւ մի քանի լուրջ փակ ու աննկատ ուժերի վրա է հենվում, եւ նրանք այդ ռեսուրսով լիովին ունակ են հեղաշրջում իրականացնել: Հենց դրան էլ նրանք գնում են: Ու քանի որ ժողովրդի ճամբարում հնչում են խաղաղասիրական եւ զսպիչ կոչեր՝ դա նրանց առավել մեծ վստահություն է տալիս՝ սեփական օրակարգն առաջ տանելու: Ի տարբերություն մայիսյան օրերի՝ հիմա նրանք այլեւս ամենեւին չեն վախենում եւ այդ մասին անգամ շատ անկեղծորեն հայտարարում են: Սա անչափ վտանգավոր իրավիճակ է, որին անհրաժեշտ է սթափ նայել: Հիմա այլեւս խաղադրույքը Հայաստանի գոյության ու չգոյության հարցն է: Այո՛, ամեն բան այդքան լուրջ է այլեւս:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա, եւ այդ ճանապարհով կգնա խորհրդարանի արձակմանն ու արտահերթ ընտրություններին: Դուք Ձեր խոսքում նշել էիք, որ հրաժարականը կարող է հանգեցնել հեղափոխության տապալմանը: Ինչո՞ւ եք այդպես կարծում, ինչո՞վ է հրաժարականը վտանգավոր:   

- Դա մի ծուղակ է, որ լարել էր ՀՀԿ-ն՝ իր արբանյակների հետ միասին, որի մեջ քայլեց վարչապետ Փաշինյանը: Հաշվարկած լինելով վարչապետի գերքաղաքակիրթ մեթոդները՝ նրանք դրդեցին վարչապետին այդ քայլին, որովհետեւ հենց դա էին ակնկալում: Դա նրանց պլանի մի մասն է: Առաջին ընտրությամբ կարող են չընտրել, երկրորդի օրը կարող է պատերազմական գործողություններ սկսվեն, անմիջապես ընտրեն վարչապետ՝ բնականաբար հայտնի է, թե ում, եւ հայտարարեն ռազմական դրություն: Եվ այդ ընտրությունն, իմիջիայլոց, կարող են եւ օլիգարխներից մեկի պալատում կազմակերպել: Պարտադիր չէ, որ դրա համար ԱԺ շենքն օգտագործվի: Հետո, բացառված չէ, որ Արցախից, որտեղ հակահեղափոխական օջախ է ստեղծվել եւ որտեղ վաղուց պրոպագանդա է տարվում թե իբրեւ Փաշինյանը հակաազգային, հող հանձնող ղեկավար է, տանկեր կբերեն, ու ռազմական եւ արտակարգ դրության օրենքով ժողովրդին կցրեն՝ ընթացքում տասնյակների կամ հարյուրների սպանելով: Եվ հավատացեք, որ աշխարհում դա որեւէ մեկին չի հուզի: Որեւէ մեկը դրան չի միջամտելու: Տեսականորեն կոշտ բռնատիրության հաստատումը Հայաստանում ոչ մի նորություն չի լինելու աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ընդհակառակը՝ այս հեղափոխության տապալումը քարոզչական եւ կանխարգելիչ առումներով անգամ ձեռնտու է մի շարք միջազգային ուժերի: Դա Հայաստանում պետք է լավ հասկանան: Չմոռանամ նշել, որ այդպիսի տեսական սցենարի պարագայում կարող ենք կորցնել Արցախի կեսն ու էլի Հայաստանից այլ տարածքներ: Արդյունքում կկորցնենք Հայաստանը: Ընդմիշտ եւ անվերադարձ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես չեմ պնդում, որ ամեն բան հենց այսպես կլինի: Տա Աստված, որ սա տեսական սպեկուլյացիա լինի, բայց որակազրկել այս սցենարը՝ ուղղակի չի կարելի: Անթույլատրելի է եւ հանցավոր անփութություն կլինի նման տարբերակի հնարավորությունն ուղղակիորեն բացառելը: Ես ասում եմ այս ամենը, որպեսզի վերլուծենք այն իրական, հնարավոր ռիսկերը, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք: Եվ եթե ռիսկերն այսպիսի ահռելիություն ունեն՝ դրանք որեւէ պարագայում չեն կարող թույլատրելի համարվել:

- Եւ թեկնածու առաջադրելու դեպքում ո՞վ կարող է լինել այդ անձը:

- Ռոբերտ Քոչարյանը: Անգամ՝ Գագիկ Ծառուկյանը, անգամ, ասենք, հայտնի Արփինե Հովհաննիսյանը: Եվ էլի մեկ-երկու մարդ: Նայած, թե ինչպիսի ռազմավարություն են ընտրել: Կարծում եմ՝ ամեն դեպքում ընտրությունը, թերեւս կանգնեցրել են քաղաքականապես հարություն առած Քոչարյանի վրա:

- Պարոն Մարտիրոսյան, բայց որքանո՞վ է հնարավոր, որ ՀՀԿ-ն ռիսկի կդիմի եւ վարչապետի թեկնածու կառաջադրի ու կընտրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ամեն պահի պատրաստ են ահռելի թվով կրկին դուրս գալ փողոց, ինչը եւ ցույց տվեց 2 օր առաջ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան:

- Քաղաքացիները տանկերի դեմ անզոր են: Տասը տանկով եւ մի գումարտակ հատուկջոկատայիններով կարելի է հարյուր հազար ժողովուրդ ցրել Երեւանում: Մարդիկ մեռնել չեն ուզում, իսկ թնդանոթների դեմ անզեն պայքարելն անիմաստ է: Քաղաքացիները զինված չեն, որ շանսեր լինեն հաղթելու: Չի կարելի ամեն հույս դնել ժողովրդի միջամտության վրա: Ի՞նչ ենք կարծում՝ ԱԺ-ում մտավոր հետամնացնե՞ր են նստած եւ չե՞ն տեսնում ու հասկանում, որ ժողովրդական ցասման ալիք է անպայմանորեն բարձրանալու: Այդ դեպքում ինչու՞ էր Շարմազանովը հայտարարում, որ իրենք մայիսին շանտաժի արդյունքում են իշխանություն հանձնել: Ուրեմն այլեւս պատրաստ են այդ սցենարին եւ իրենց պատկերացմամբ այդ «շանտաժի» դեմ հակամիջոց ունեն: Նկատի ունեցեք նաեւ, որ հրաժարվել են վարչապետի հետ անգամ գրավոր հուշագիր ստորագրել: Կարծում եմ՝ վարչապետն ահռելի, ոչնչով չարդարացված ռիսկի է գնում: Չի կարելի անասելի տաժանքով ձեռք բերված եւ իրեն ժողովրդի կողմից տրված իշխանությունն այդքան հեշտ հանձնելու ռիսկ ստեղծել: Դա աննկարագրելի վտանգավոր հաշվարկ է, որ ուղղակի չի կարելի փորձարկել:

- Ուրեմն, եթե Հանրապետականը թեկնածու առաջադրի ու քաղաքացիները դուրս գան փողոց, ի՞նչ զարգացումներ են հնարավոր, ի՞նչ կարող են անել քաղաքացիները, ամեն ինչ այլեւս չի՞ շարունակվի սիրո ու համերաշխության մթնոլորտում:

- Եթե Փաշինյանը շարունակի քաղաքավարության եւ քաղաքակրթվածության կոչեր անել՝ գուցե շարունակվի: Բայց ամենեւին չեմ բացառում, որ նոր վարչապետի ընտրության հաջորդ րոպեին Փաշինյանի վարկանիշը կզրոյանա եւ նա կարող է կորցնել վերահսկողությունն ու հեղինակությունը ժողովրդի աչքում, որովհետեւ շատերը կարող են համարել, որ նա չարդարացված խաղադրույք կատարեց իրեն իրենց շնորհած եւ իրենց պատկանող իշխանությամբ, եւ, որ նա տանուլ տվեց ու այլեւս անընդունակ է ճիշտ հաշվարկներ կատարել: Նաեւ այս սցենարի պատճառով է, որ անհրաժեշտ է վարչապետին համոզել, ստիպել, պարտադրել՝ հրաժարվել իր այդ մտքից: Ժողովուրդը հավատում եւ սիրում է նրան եւ նրա ուսերին պարտավորություն է դրել՝ իշխանությամբ եւ ունեցած անվերապահ մանդատով լուծել խնդիրը, ոչ թե դրանով շատ կասկածելի արդյունք ապահովող խաղադրույք կատարել: Իսկ թե ինչ կլինի, եթե նոր վարչապետ ընտրվի՝ անկասկած է. թափվելու է արյուն: Մեկ վայրկյան անգամ դրանում չեմ կասկածում: Ու մեր թավիշն ու սերն ու հանդուրժողականությունը մի վայրկյանում կչքվեն, եւ մենք կունենանք ազգային ողբերգություն:

- Այնուամենայնիվ, եթե Փաշինյանը հրաժարական տա, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը դնում է ժողովրդի ուսերին: Իսկ քաղաքացիներն այդ պատասխանատվությունը գուցե կարողանա՞ն տանել մինչեւ վերջ, մինչեւ խորհրդարանի ու վարչապետի նոր ընտրություններ:

- Հենց դա է, որ անթույլատրելի է: Ժողովուրդն այդ պարտականությունն արդեն դրել է Փաշինյանի ուսերին: Չի կարելի այն հետ նետել ժողովրդին: Ժողովուրդը չի կարող, հնարավոր է եւ չցանկանա մի քանի անգամ հեղափոխություն կատարել, մի քանի անգամ նույն ջուրը մտնել եւ ամեն անգամ ավելի ու ավելի բարդ ուղիներով, երբ ընտրել է մի մարդու, որ ստանձնել է այդ գործը, որ պարտավոր է դա անել: Հեղափոխությունը մեկ անգամ են անում, արագ եւ կտրուկ: Հենց դա է հեղափոխության իմաստը եւ բովանդակությունը: Կա Սահմանադրության երկրորդ հոդվածը, որը լիուլի հնարավորություն է տալիս վարչապետին հրավիրել հանրաքվե՝ ասենք, տասը օրվա ընթացքում, դնել ԱԺ-ն լուծարելու հարցը քվեարկության եւ արագ լուծարել այն: Իսկ այն, որ ԱԺ-ն, այնուամենայնիվ, պետք է հավանություն տա հանրաքվեին՝ կարելի է եւ հանգիստ անտեսել: Վերջապես սա Դանիա կամ Նորվեգիա չէ, սա երեսուն տարի բռնատիրության մեջ ապրած Արեւելյան Հայաստան է, որտեղ հեղափոխություն է ընթանում: Իսկ հեղափոխությունների ժամանակ հաղթող ժողովրդավարական ուժին ամեն բան ներվում է: Նամանավանդ՝ եթե ժողովուրդն իր բացարձակ կամարտահայտությամբ մերժում է արդեն վաղուց ոչ լեգիտիմ Ազգային ժողովը: Նման հանրաքվեին ոչ ոք ոչնչով չի կարող հակաճառել: Ոչ մի տեղ եւ ոչ մի ատյանում՝ ընթացակարգային ինչպիսի շեղումով էլ որ այն անցկացվի: Փոխարենը մենք ընտրում ենք խրթին, անչափ վտանգավոր եւ անչափ ճակատագրական մի ճանապարհ, որտեղ ռիսկերն ահռելի են, իսկ բարենպաստ ելքը՝ չերաշխավորված: Այս վարչապետը պետք է լիովին օգտագործի իրեն տրված մանդատը՝ ինքնուրույն ԱԺ-ն ցրելու եւ ինչպես էլ որ դա անի՝ ունենալու է անվերապահ աջակցություն: Բայց այդ ընթացքում նա ուղղակի իրավունք չունի հրաժարվելու ժողովրդի կողմից իրեն վստահված իշխանությունից: Իսկ եթե հրաժարվում է՝ ապա պարտավոր է հարցնել ժողովրդի կարծիքը: Երեկ, այսօր եւ սրանից հետո էլ ժողովուրդն ասել է իր կարծիքը: Ժողովուրդը դեմ է հրաժարականին: Հեղափոխությունը պետք է նա ավարտի, երկիրը պետք է այս փուլում նա կառավարի եւ պատասխանատվությունը պետք է միայն նրա ուսերին լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18849 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ