Եթե 3000 հոգուց ընդամենը 30 հոգի է դժգոհում, ուրեմն ես գերազանցիկ եմ. Ուրցաձորի համայնքապետ

Այսօր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ի նշան բողոքի ավտոերթ է տեղի ունեցել: Այժմ էլ ցուցարարները Ուրցաձորի համայնքապետարանի դիմաց են: Նրանք պահանջում են 19 տարվա համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի (անկուսակցական) հրաժարականը: Ցուցարարները նշում են, որ եթե Անդրեասյանը մոտ օրերս հրաժարական չտա, ապա ստիպված կլինեն նաեւ փողոցներ փակել: Ցուցարարները նշում են, որ 19 տարվա համայնքապետը ոչինչ չի արել համայնքի համար եւ միայն իր եւ իր մերձավորների համար է համայնքապետ եղել: Նրանք նշում են նաեւ, որ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Ցույցի մասնակիցների թիվը 100-ից ավելի է:

Գյուղապետարանի մոտ հավաքվել են նաև գյուղապետի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից, ասում են, որ նա գյուղապետարանի նոր շենք է կառուցել, իսկ շուտով կսկսի գործել մանկապարտեզը:

«Եթե 3000 հոգու մեջ ընդամենը 30 հոգի է դժգոհում, ուրեմն ես գերազանցիկ եմ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

- Պարոն Անդրեասյան, այս պահին ձեր համայնքում բողոքի ցույցեր են տեղի ունենում, քաղաքացիները պահանջում են ձեր հրաժարականը, ո՞րն է պատճառը:

- Ես մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ դրանց պատասխանները հերթով կտամ:

- Իսկ հրաժարական պատրաստվո՞ւմ եք տալ:

- Ոչ:

- Հիմնավոր չե՞ն ցուցարարների պահանջները:

- Ոչ, կեղծիքի եւ ստի մեջ է: Ես այն համայնքի ղեկավարը չեմ, որ կարողանան ինձնից հրաժարական պահանջել: Ես այնքան կողմնակից ունեմ: Ոչ մի անգամ էլ փողով չեմ ընտրվել:

- Հավաքվածների թիվը ավելի քիչ է, քան ձեր կողմնակիցների՞նը:

- Միանշանակ:

- Նրանք պնդում են, որ 19 տարի դուք, որպես համայնքապետ, ոչինչ չեք արել համայնքի համար եւ չարաշահումներ եք թույլ տվել, դա սո՞ւտ է:

- Ես հրավիրում եմ ձեզ Ուրցաձոր, նկարներ ունեմ, թե ինչ եմ ընդունել եւ ինչի եմ հասցրել համայնքը: Զրուցեք գյուղացիների հետ, մի կողմից մինչեւ մյուսը կարող եք տներով մտնել եւ կարծիք հարցնել:

- Այդ դեպքում, ինչո՞ւ են մարդիկ հիմա բողոքում:

- Բողոքողն ընդամենը մի հոգի է, որը եկել, ինձ շանտաժի է ենթարկում: Ասում է՝ դու իմ կողքը կկանգնե՞ս, թե այս մյուսի կողքը: Ես էլ ասում եմ՝ ես իմ ու քո չունեմ, ես աշխատում եմ իրավաբանական անձանց հետ: Կուսակցական հարցեր չեն:

- Բայց շատ մարդիկ են չէ՞ բողոքում, 20-ից 30 մեքենայով են:

- Այո, ամեն մեկը մի մեքենայով գա, այդպես կլինի: Չափահաս մարդիկ ընդամենը մի 30 հոգի են, մնացածը փոքր երեխաներ են բերում` դպրոցներից: Եթե 3000 հոգու մեջ ընդամենը 30 հոգի է դժգոհում, ուրեմն ես գերազանցիկ եմ:

Տպել
3581 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները