Զորակցեք ու աջակցեք ՀՀ նոր եւ ժողովրդական կառավարությանը. կոչ Եվրամիության կառույցներին եւ միջազգային հանրությանը

Եվրոպայի Հայերի Համագումարի եւ Գերմանիայի Քյոլն քաղաքում սեպտեմբերի 2-ին կայացած խորհրդաժողովի անունից հայտարարություն է տարածվել, որում կոչ են անում Եվրոխորհրդին, Եվրոպական Պառլամենտին, եւ Եվրամիության կառույցներին զորակցել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության նոր եւ ժողովրդական  կառավարությանը, որպեսզի համերաշխության եւ սիրո հեղափոխությունը հասնի իր վերջնական հաղթանակին:

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում սույն թվի   մայիսին տեղի ունեցավ իր նախադեպը չունեցող, եզակի, թավշյա, խաղաղ հեղափոխություն, որի ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չթափվեց եւ դրանից ծնված նոր կառավարությունը, ունենալով ողջ ժողովրդի անվերապահ աջակցությունը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում, այժմ եռանդուն պայքարում է կոռուպցիայի եւ բոլոր տեսակի անարդարությունների դեմ:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները այսօր Հայաստանի նոր ու երիտասարդ կառավարության և ժողովրդի համար հիմնական արժեք են:

Եվրոպայում ապրող հայության բացարձակ մեծամասնությունը պաշտպանում է  նոր կառավարության որդեգրած ժողովրդավարական քաղաքականությունը՝ երկրի անցնցում ու սահուն աճն ու զարգացումն ապահովելու համար: Ուստի մեր ցանկությունն է, որ  իր որդեգրած համամարդկային արժեհամակարգին հավատարիմ՝ Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերի համակողմանի աջակցություն հանուն արդարության, ազատության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ու համագործակցության ամրապնդման:   

Սույն թվականի մարտին ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ գործակցության համաձայնագիրը եւ այժմ՝ թավշյա հեղափոխությունից հետո, բնականաբար, հարկավոր է այս գործակցությունը ավելի նոր ուժգնությամբ ու խորությամբ իրականություն դարձնել:

Հայաստանը այսօր համակողմանի  զարգացման համար Եվրամիության լայն աջակցության եւ տնտեսական ներդրումների կարիքն ունի.  առկա են կրթական, մշակութային և գիտական ասպարեզների  զարգացման բոլոր նախադրյալները, մնում է այդ պոտենցիալ ներուժը Եվրամիության աջակցությամբ դարձնել իրականություն:
Հայաստանը միշտ էլ ձգտել է իր բոլոր հարեւանների հետ ապրել հաշտ ու խաղաղ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի ավտորիտար եւ հակաժողովրդական իշխանությունները ձեռք ձեռքի տված բացահայտ ու ծածուկ՝ վարում են հայությանը ոչնչացնելու  քաղաքականություն թե՛ Հայաստանում եւ թե՛ Լեռնային Ղարաբաղում:

Մենք ակնկալում ենք, որ Եվրամիության ղեկավարներն ու ղեկավար մարմինները Հայաստանի ու հայ ժողովրդի համար բացառիկ այս նոր ու լուսավոր պատմական ժամանակաշրջանում կցուցաբերեն անկաշառ ու համակողմանի աջակցություն եւ արդարամիտ քաղաքականություն:

Եվրոպայի Հայերի Համագումարը եւ այս խորհրդաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են Եվրոպայում բնակվող հայության մեծ մասի մոտեցումներն ու կարծիքները վերոնշյալ խնդիրների շուրջ, սույն կոչով դիմում են Եվրամիության կառույցներին եւ միջազգային հասարակությանը եւ հորդորում, որ Հայաստանի Հանրապետությանը միայնակ չթողնեն ժողովրդավարական պայքարում:

Տպել
2156 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները