Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից պետք է արգելվեր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Վրացական կողմը, սակայն Հայաստանի համար որոշակի զիջման գնաց, եւ ժամկետը երկարացրեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-19-ին լինելու է Վրաստանում եւ բանակցություններ է ունենալու նաեւ այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչեւ այս տարվա վերջը։ Իսկ դրա հաջորդ օրը` սեպտեմբերի 20-ին, որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր: 

«Ի թիվս այլ խնդիրների, մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, սեպտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ Վրաստանը մեկ տարով երկարաձգել է ցորենի եւ ալյուրի ներմուծման եւ արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Ինչպե՞ս փոխվեց որոշումը:

- Մեր այցի նպատակը, իհարկե, այլ է եղել, բայց քննարկվել է նաեւ այս խնդիրը եւ մենք ներկայացրել ենք, թե ինչ ռիսկերով է այդ որոշումը հղի, ինչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ գյուղատնտեսության վրա եւ ակնկալել ենք բարեկամական երկրից` բարեկամական քայլ:

Իհարկե, այս քայլի հետեւում կոնկրետ Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր, իսկ մեր մոտից հիմնականում բանակցում էր տրանսպորտի նախարարությունը: Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ նաեւ մենք մեր ներկայացուցիչն ունեինք, բայց քանի որ այցով գտնվում էինք Վրաստանում, հանդիպում ունեցանք նախարարի եւ սննդի անվտանգության ղեկավարի հետ եւ ի թիվս այլ խնդիրների՝ մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը մտնի ուժի մեջ:

- Հնարավո՞ր է արգելքը առհասարակ չեղարկվի, թե 1 տարում պետք է հայկական կողմը տարբերակներ գտնի:

- Վստահ եմ, որ պետք է փորձենք տարբերակներ գտնել, որովհետեւ փաստարկները, որ վրացական կողմը ներկայացնում է, օդից բերված փաստարկներ չեն եւ իրականում մտահոգվելու տեղ ունեն: Այնպես որ, պետք է փորձենք այդ տրված ժամանակից օգտվել եւ տարբերակներ գտնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11007 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ