ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացել է ելույթով, որում նշել է.

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

հարգարժան դեսպաններ,

Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ,

թանկագին հյուրեր եւ ներկաներ,

այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կազմավորման եւ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատման 100-րդ տարեդարձերը: Ժողովրդի ազատ կամքի արտահայտման եւ պետական կառավարման համակարգի զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում: Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի մայիսյան հաղթանակներից անմիջապես հետո` ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում: Հայությունը, հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը:

Գոյություն ունեցող ազգային-քաղաքական իրողությունների հիման վրա ձեւավորվեց Հայաստանի խորհուրդը, որն իր անդրանիկ նիստը գումարեց 1918 թվականի օգոստոսի 1-ին: Կազմված լինելով հիմնական քաղաքական ուժերի եւ ազգությունների ներկայացուցիչներից՝ այն դարձավ hայոց առաջին խորհրդարանը: Գործունեության հազիվ մեկ տարվա ընթացքում սովի ու համաճարակների դժվարին ամիսներին այն ընդունեց հարյուրից ավելի օրենք եւ օրենսդրական ակտ: Գործելով պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում՝ իր հանձնաժողովների միջոցով հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը: Հայաստանի խորհուրդը բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման, Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում, ինչպես նաեւ մշակեց միանգամայն ժողովրդավարական ընտրական օրենք եւ 1919 թվականի ամռանը կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Պատմական ու քաղաքական պայմանների բերումով ցավալիորեն կարճ եղավ Հայաստանում պառլամենտարիզմի հաստատման առաջին շրջանը: Այնուամենայնիվ, ընդունվեցին ավելի քան երեք հարյուր օրենքներ եւ իրավական փաստաթղթեր, հարյուրավոր հրահանգներ ու որոշումներ: Ստեղծվեցին խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներ, ձեւավորվեց քաղաքական կառավարման մշակույթ:

Բարդ էր նաեւ խորհրդարանական ղեկավարման երկրորդ շրջանը, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը գործում էր պետական կառավարման միակուսակցական համակարգի պայմաններում: Սակայն հսկայական աշխատանք կատարվեց խորհրդային իրավակարգին համապատասխանող, բայց Հայաստանի պայմանները ճիշտ արտացոլող օրենդրության ստեղծման եւ իրավական հարաբերությունների կարգավորման ասպարեզներում: Լինելով իրապես ներկայացուցչական մարմիններ, որոնց կազմում ընդգրկված էին հասարակության բոլոր շերտերը? Հայաստանի խորհուրդների համագումարը եւ ապա Գերագույն խորհուրդը յոթ տասնամյակ շարունակ հսկայական դեր ունեցան Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի զարգացման օրենսդրական ապահովման գործում:

Անկախ ժամանակներից Հայաստանի խորհրդարանը միշտ եղավ հայ ժողովրդի շահերի եւ ձգտումների արտահայտիչը: Դա հստակ դրսեւորվեց հատկապես Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ: Գերագույն խորհուրդն ընդունեց 1988 թվականի հուլիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումները, որոնցով Հայաստանն իրավական հիմնավորում տվեց արցախահայության պայքարին: Նույն Գերագույն խորհուրդն էր, որ 1988-ի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստում դրեց անկախության առաջին հիմնաքարը` հայտարարելով, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Իսկ հաջորդ տարի 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչեց հայկական պետականության վերականգնման օր: Այս ամենը վկայում էր, որ Հայաստանը ոտք է դնում ներկայացուցչական ժողովրդավարության զարգացման երրորդ շրջափուլ:

Հարգելի ներկաներ,

հայոց պետականության վերականգնման եւ Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին երկրի ժողովրդավարացման, տնտեսական հարաբերությունների նոր մոդելի ստեղծման եւ բոլորովին նոր իրավակարգ կառուցելու անդրանիկ քայլերի ողջ ծանրությունը բաժին ընկավ 1990 թվականին առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված Գերագույն խորհրդին: Այդ խորհրդարանն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, կազմակերպեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն եւ Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ձեռնարկեց Հայաստանի ազգային օրենսդրության մշակումն ու առաջին միջպետական պայմանագրերի կնքումը: Այդպես սկսվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման երրորդ շրջանը:

Ցավոք, խորհրդարանը ունեցավ նաեւ կորուստներ. Արցախյան ազատամարտում ընկան Վիգեն Շիրինյանը եւ Սամվել Շահմուրադյանը: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր ընկերների պայծառ հիշատակը:

Շնորհակալություն:

Սիրելի բարեկամներ,

1990 թվականին Հայաստանում սկսվեց խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման երրորդ փուլը, որը շարունակվում է առ այսօր: Այդ օրերից ի վեր հայոց խորհրդարանի պատմությունը դարձավ Երրորդ հանրապետության հռչակման, կայացման ու զարգացման պատմություն: Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով:

Անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը: Այսինքն` այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը:

Մենք՝ որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել եւ արդյունքներ պահանջել: Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը եւ կյանքը վերադարձավ բնականոն հուն: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը:

Սիրելի բարեկամներ,

մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ:

Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը: Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթեւ անենք եւ հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում:

Սիրելի հայրենակիցներ,

կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի խորհրդարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Մաղթում եմ, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին:

Շնորհակալություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4035 դիտում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է