Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վրչապետի աշխատկազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, արչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նշված ուղղություններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարևորել նմանատիպ փոխայցերի հաճախակի կազմակերպումը: 

Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին: 

Տպել
1625 դիտում

16, 9, 3, 3, 2. Արցախի խորհրդարանի 33 մանդատների նախնական բաշխում

Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

Երթևեկել մենակ, կարելի է նաեւ գործընկերների հետ կամ ընտանիքի անդամների հետ՝ հարազատությունը հավաստելով փաստաթղթերով

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. նախարար

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի ամենաբարձր աշխատավարձերը. նման թվեր կարող են այլեւս գոյություն չունենալ

Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ճադրբեջանական սահմանի զինված միջադեպի կապակցությամբ

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը

Փաստաբանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը (լուսանկար)

Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով

ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն եւ կգնահատեն դրանք․ Խոջոյան

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը. Հայկ Խանումյան

ԴԱՀԿ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց. հայտարարություն