Երևան
12 °C
Անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ՝ կեղծ լուրերի կամ, այսպես կոչված, «fake news»-ի խնդրի լուծման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով պատրաստակամություն է հայտնել այս հարցում աջակցել լրատվամիջոցներին: Նա նաեւ մի շարք լուծումներ է առաջարկել՝ նշելով.
«Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը, եւ որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյանները։ Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլեւ դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց։
• Ինչպես հիշում եք, ժամանակին հեղինակել էի «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կամ այսպես կոչված «քոփի-փեսթի» դեմ ուղղված օրենքի նախագիծը։ Ես այն կարծիքին եմ, որ օրենքը որոշակիորեն նպաստեց ոլորտի կարգավորմանը, սակայն դատական պրակտիկան վերհանեց որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքների պաշտպանությանը։ Այսպես՝ օրենքի խախտմամբ նյութի տեղադրման դեպքում, նյութի հեղինակը ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել նյութը «քոփի» անելու հետեւանքով իրեն պատճառված վնասի առկայությունը, որպեսզի ստանա հատուցում։ Սա լրացուցիչ բարդություն է, քանի որ հաճախ շատ դժվար է հաշվարկել, թե կոնկրետ ինչ չափի վնաս է հասցվել։ Բացի այդ, վնաս է հենց այն, որ աշխատանքը կատարում է մի լրագրող, իր գործատու կայքի համար, այցելություններ ու ընթերցողների առատություն որպես «բոնուս» շահում է մեկ այլ կայք: Առաջարկվող լուծումը կլինի այն, որ անձը կստանա հատուցում, ընդամենն ապացուցելով իրավախախտի կողմից նյութը տեղադրվել է առանց օրենքի դրույթների պահպանման (ակտիվ հղում եւ նյութի ոչ ամբողջական վերարտադրություն)։
• Մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ փորձելու եմ լուծումներ գտնել էլեկտրոնային լրատվական միջոցների համար պատասխանատու անձանց նույնականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր անձ իր իրավունքների խախտման դեպքում հստակորեն իմանա, թե ում դեմ կարող է ներկայացնել իր պահանջը։ Խնդիրը բավական բարդ է, սակայն, կարծում եմ, որ հնարավոր կլինի ներկայացնել լուծման գործուն մեխանիզմ։ Պահանջները նախատեսելուց բացի, հենց մասնագետները պիտի հուշեն եւ կոնսենսուսի գան, թե ում վերապահել այդ պահանջների չկատարման վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկելը: Սա կարեւոր է հատկապես որ տպագիր եւ էլեկտրոնային մամուլը գործեն հավասար կանոններով եւ լինեն պատասխանատվության միեւնույն տիրույթում:
• Այս պահին կիսալուծումների տիրույթում է վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաեւ դրանց համար պատասխանատվության հարցը։ Միջազգային պրակտիկան նման գրառումների համար առաջարկում է մի շարք լուծումներ՝ ամենաբարդից մինչեւ ամենապարզ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեզանում վիրավորանք, զրպարտություն, ատելություն պարունակող խոսքն է գերակշռող դարձել։ Իհարկե սա միայն մեզ չէ, որ հատուկ է, ու ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի բռնկում է տեղի ունենում մի շարք երկրներում եւս, օրինակ Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտով պայմանավորված, Իտալիայում՝ փախստականների ներհոսքով եւ այլն։
Խոսքի ազատության բնագավառում միջազգային ամենահայտնի կազմակերպություններից մեկը այս տարվա ընթացքում հրապարակել է առանձին զեկույցներ մի շարք եվրոպական երկրներում ատելության խոսքի վերաբերյալ՝ նշելով ոչ միայն խնդիրները, այլ նաեւ հնարավոր լուծումները։ Հայաստանյան վերջին իրադարձությունները, կարծես թե, դարձան յուրօրինակ լակմուսի թուղթ մեզ համար, առավել ակնառու դարձրեցին ոլորտում առկա խնդիրները, սկիզբ դրեցին լուծման ուղիների վերաբերյալ հասարակական բանավեճի։ Առաջարկվող լուծումները, իհարկե, տարբեր են, երբեմն չափազանց կտրուկ՝ որոշ դեպքերում առաջարկելով նախատեսել ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Ես այն կարծիքին եմ, որ մի կողմից չի կարելի անտեսել կուտակված խնդիրները, մյուս կողմից լուծումը պետք է լինի այնպիսին, որը մի իրավունքի պաշտպանությունը չզոհաբերվի մյուսին՝ ապահովելով ինչպես խոսքի ազատության իրավունքի, այնպես էլ անձի պատվի ու արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանվածության իրավունքը։ Չեմ ցանկանում որեւէ բանաձեւված լուծում առաջարկել, կարծում եմ` բազմաշերտ քննարկումների ընթացքում կհանգենք որոշակի լուծումների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT