«Թեյի» անալիզի պատմությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է

Այս տարեսկզբին Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում թեյի խառնուրդի ու արյան անալիզի աղմկահարույց պատմությունը հայտնվել էր նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Փետրվարին հայտնի էր դարձել, որ բուժհաստատության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը աշխատակիցներին ստուգելու նպատակով իր արյունը լաբորատորիայում փորձաքննության էր հանձնել երեք տարբեր անձանց անուններով եւ ստացել իրար հակասող երեք պատասխան: Լաբորատորիա էր ուղարկել նաեւ թեյից ու պանրից պատրաստված մի խառնուրդ՝ «մեզի» անալիզի համար: Ստացվել էր մեզի անալիզին համարժեք պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր:

Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: Հայաստանի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ գործը կարճվել է: «Մեզի հետազոտության պատասխանի ձեւաթղթում իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 130-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- փոխանցեցին կոմիտեից: Նշված հոդվածները համապատասխանաբար վերաբերում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելուն եւ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:

Քննչական կոմիտեն այլ տեղեկություններ չի հայտնում, եւ մնում է անհասկանալի՝ Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայում իսկապե՞ս մեզի անալիզին համապատասխանող եզրակացություն է գրվել, չնայած հանձնվածը եղել է թեյ: Եթե այդպես է, ու բուժկենտրոնի լաբորատորիայում կարող է նման երեւույթ դիտվել՝ անփութության կամ սարքավորումների թերությունների պատճառով, նշանակում է՝ գործ ունենք լրջագույն առնվազն առողջապահական խնդրի հետ: Իսկ եթե տնօրենի հանձնած հեղուկը բոլորովին էլ թեյ չի եղել, այլ պարզապես հետո այդպես է ներկայացվել՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով, սա նույնպես խնդիր է, եւ երկու դեպքն էլ իրավապահների անտարբերությանը չպետք է հանդիպեին: Բայց փաստն այն է, որ հարուցված քրեական գործը կարճվել է, ու վերոնշյալ հարցերը պատասխան չունեն:

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը ավելի ուշ՝ օգոստոսին, նույնպես հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում նոր կառավարության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություն էր հրապարակել Ավանեսյանի ձեռք բերած թանկարժեք ավտոմեքենայի ու միեւնույն ժամանակ բուժհաստատության կուտակած պարտքերի մասին: «110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է։ Գնվել է լիզինգով, արժե մոտ 10 մլն դրամ, իսկ ոմանք ասում են` թողեք աշխատեն»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր նախարարը՝ կցելով ավտոմեքենայի լուսանկարը:

Նունե Ավանեսյանին զբաղեցրած պաշտոնից ազատել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Այսօր կարգադրություն եմ ստորագրել Նունե Ավանեսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Բացարձակ անձնավորված ոչինչ չունեմ հարգարժան տիկնոջ դեմ, պարզապես իրականացնում եմ օրենքով ինձ վերապահված մարզպետի լիազորությունները, քանի որ անձամբ պատասխանատվություն եմ կրում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ցանկացած հիմնարկի գործունեության համար, իսկ մեր քաղաքացիների առողջությունը ամենից առավել է»,- սոցցանցում գրել էր նա:

Մասիսի բժշկական կենտրոնի այժմ արդեն նախկին տնօրեն Նունե Ավանեսյանը դատական կարգով վիճարկում է Արարատի մարզպետի որոշումը: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել բուժհաստատության գործադիր տնօրենի պաշտոնից իրեն ազատելու կարգադրությունը: Հայցադիմումը վերահասցեագրվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Օգոստոսի 30-ին այն մակագրվել է դատավոր Սամվել Մատինյանին:

Այժմ Մասիսի բժշկական կենտրոնը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, ղեկավարում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի նախկին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ թեյի պատմության մանրամասներին ծանոթ չէ, քանի որ դա փակված գործ է: Վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, ջանքեր են գործադրվել՝ լաբորատորիայի բնականոն գործունեությունն ապահովելու եւ փորձաքննությունները պատշաճ ու վստահելի լինելու ուղղությամբ: «Լաբորատորիան նորմալ վիճակում է, վերազինվել է նորմալ սարքավորումներով եւ ամեն ինչ անում ենք, որ այդ լաբորատորիայի աշխատանքները նորմալ իրականացվեն: Այդ սարքավորումները ձեռք են բերվել բուժհաստատության միջոցներով: Մեծ գումարների անհրաժեշտություն չկար: Ուղղակի առանց լաբորատորիայի հնարավոր չէ»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձեռք բերած ավտոմեքենային, որի դոլարային արժեքը, փաստորեն, ավելի քան 21 հազար է, այժմ այն սպասարկում է Մասիսի բժշկական կենտրոնի նոր ղեկավարին: Իսկ թե ինչ հետագա ճակատագիր այն կունենա, հնարավո՞ր է ասենք աճուրդի դրվի, պարզ չէ: Համապատասխան որոշում դեռ չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5702 դիտում

Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները

Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը

Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը

Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան

Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր

Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին

Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան

Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել

Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ

Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան

Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ

Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին

Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է

Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան

Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը