«Թռնելը» ուղղակի վտանգավոր է. Քոչարյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում եւ վստահ է՝ «բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»։

«Երբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան։ Նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,- ասել է Քոչարյանը «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառվում։ «Մյուս կողմից, մեզ հակառակորդ երկրները շատ ավելի անկանխատեսելի են դառնում, և այս իրավիճակում կարող է մեծ գայթակղություն լինել, այսպես ասենք`«խաղեր տալու», «թռնելու» նախկինում ձևավորված հարաբերություններից, փորձելու ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում»,- ասել է նա։

Այս համատեքստում նա տարակուսանք է հայտնել, որ Հայաստանը երկրի ղեկավարի մակարդակով մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ «Պետք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկա, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են, և միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է»,- նշել է նա։

Նա լավ է գնահատում այն հանգամանքը, որ «սկսեցին վերջապես հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են»։ Ի վերջո, նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես էին գալիս Ռուսաստանի դեմ, հանդես էին գալիս ծրագրերով, որոնք այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ որևէ առնչություն չունեին, և դժվար է պատկերացնել, որ մեկ օրում սա կարելի է փոխել։ «Հանդես էին գալիս ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, ԵԱՏՄ-ի դեմ և այլ հարցերի, որ բոլորդ գիտեք։ Բայց, կրկնում եմ` լավ է, որ փորձում են այդ ամենը շտկել, թե որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա»,- ընդգծել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ նոր իշխանությունների թիմում գրեթե չկա մարդ, որն անցյալում չի եղել այլ աշխարհաքաղաքական մոտեցումների կրող։

«Բոլորն ավելի շատ արևմտյան, ՆԱՏՕ-ական, գրանտներից օգտված մարդիկ են, այլ սերնդի, ավելի երիտասարդ, միգուցե այլ մոտեցումներ ունեցող, բայց, այնուամենայնիվ, այդ տեսանկյունից ևս կասկածներ առաջացնող։ Եվ այս իշխանությունը պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրի հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ մակարդակի պահելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում չկա պետություն, որն անվտանգության տեսանկյունից Ռուսաստանից ավելի մեծ հնարավորություններ ունի ։

«Չկա։ Սա այն հարցն է, որտեղ միանշանակ կողմնորոշվելու խնդիրը տեսական չէ, այլ շատ պրակտիկ, պրագմատիկ, և ձևավորված հարաբերություններից «թռնելն» ուղղակի վտանգավոր է։ Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ է երկրի համար, և շատ երկար ժամանակ է պահանջվում այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, որն այս ամենի միջով անցել է», - ասել է նա։

Նա խոսել է նաեւ Հայաստանի ԵԱՏՄ-ում համագործակցության հեռանկարների մասին: «Հայաստանի համար շատ մեծ շուկա է բացվել։ Բայց ընտրությունը մերն է` մենք այդ շուկայում մեր տեղը կունենա՞նք, թե՞ ոչ։ Այդ շուկան նաև որոշակի վտանգներ կարող է ներկայացնել մեր ներքին արտադրողների համար։ Տվյալ դեպքում այդ շուկայում հաջողված լինելու համար դու ոչ միայն պետք է լավ հարաբերություններ ունենաս այլ երկրների հետ, այլև ներսում այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնես, որ քո ապրանքները մրցունակ լինեն այդ ամբողջ տարածքում։

Հսկայական հնարավորություններն իրենց մեջ նաև ռիսկեր են պարունակում, եթե դու արդյունավետ չես, եթե լավ չես ձևակերպել քո տնտեսական քաղաքականության հիմնական թիրախները, որոնք պետք է ուղղված լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելուն։ Մինչ այսօր ես չեմ տեսնում այդ հստակ տնտեսական քաղաքականությունը և այդ քաղաքականության հստակ թիրախավորումը` ուղղված այդ մեծ շուկային»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
4276 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել