Ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են լարում իրավիճակը Շիրակի մարզի խոշորացված համայնքներում

30/08/2018 schedule18:25

Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան եւ Մարմաշեն համայնքներում լարվածությունը չի թուլանում: Երկու օր առաջ այս համայնքների կազմերի մեջ մտած գյուղերի բնակիչներն իրենց նախկին գյուղապետերի հետ փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհն ու պահանջում էին օրենքի վերանայում, համայնքների առանձնացում: Այդ օրը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը եղավ այդ համայնքներից մի քանիսում՝ տեղում խնդրին ծանոթանալու նպատակով:Շիրակում գյուղացիները երկու խմբի էին բաժանվել. մի մասը գոհ էին խոշորացումից, մյուսները՝ դժգոհ: Ովքեր գոհ էին, ասացին, որ սա ուրիշ խնդիր է, նախկին գյուղապետի կողմնակիցներն են ոտքի կանգնել, բողոքում են, որ ե՛ւ հինն աշխատանք ունենա, ե՛ւ իրենք: Հովիտցիներն էլ խմելու ջուր էին ուզում, հիմնական խնդիրն էր սա:Մեծ էր լարվածությունը հատկապես Կամոյում եւ Բասենում: Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը թվարկեց իր կողմից տարիների ընթացքում գյուղում կատարած աշխատանքն ու տեղեկացրեց, որ ստորագրահավաք է անցկացրել, բասենցիների մոտ 90 տոկոսն ուզում է Ախուրյան խոշորացված համայնքի կազմից դուրս գալ եւ նախկինի նման դառնալ առանձին համայնք:Լուսանկարում՝ Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է

Շիրակի մարզպետի հետ Կամո այցելած Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին անգործության բազմաթիվ մեղադրանքներ ներկայացվեցին, որոնցից ամենակարեւորը Կամոյի բնակիչները ճանապարհի խնդրի չկարգավորումը համարեցին:   «Երկու կամազ հողն ի՞նչ էր, որ դու ճամփեքը չլցիր, որ մեր ավտոները չջարդեին, թե՞ մենք ուրիշ ենք, մեր հերն էլ անիծած: Հլը էդի Ախուրյանն էղներ, կթողայի՞ր մնար: Ախուրյանի ամենավատ փողոցը մեր գեղի թագավոր տնեն լավ եք սարքել»,- Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարին դիմեց Կամոյի բարկացած բնակիչներից մեկը:

Գրեթե բոլոր համայնքներում տեղեկացված չլինելու խնդիրներ կային, որից էլ կարող էր նման լարվածություն ծագել: Մարզպետը գյուղացիներին տեղեկացրեց, որ բոլոր համայնքներն ուշադրության կենտրոնում են: Կամոյում, օրինակ 75 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցվելու, մի քանի օրից շինարարի մրցույթն է կայանալու: Այս մասին որեւէ մեկը չգիտեր, քանի որ համայնքապետը բնակիչներին չէր հանդիպել եւ առկա խնդիրներն ընդհանուր չէր քննարկել: Արծրունի Իգիթյանը խոստացավ այսուհետ հաճախակի այցելել ու հանդիպել, ինչպես նաեւ հարթեցնել գյուղամիջյան ճանապարհը:Հովիտում եւս խոսեցին ջուր եւ ճանապարհ չունենալու մասին: Սակայն բոլոր համայնքներում էլ այս խնդիրները ոչ թե նոր են ծագել, այլ եղել են մշտապես: Ջրառատը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չուներ ոչ մի խնդիր: Նույնն էր վիճակը նաեւ Այգաբացում: Արեւիկում էլ բնակիչներն առաջարկում էին որեւէ ծրագիր իրականացնելուց առաջ լսել իրենց կարծիքը, հետո նոր կայացնել որոշում, որքան էլ այն լավը լինի:

Ընդհանուր առմամբ՝ համայնքների բնակիչների հետ մարզպետի անմիջական զրույցից պարզ դարձավ, որ խոշորացված համայնքների մեծ մասում բողոքի ալիքը բարձրացել է զուտ միջանձնային խնդիրների պատճառով: Էական եւ հիմնավոր խանգարող հանգամանքներ չկան: Այդ հարցում հատկապես ակտիվ գործունեություն են ծավալում խոշորացված համայնքների նախկին ղեկավարները:  

Ներկայացված հարցերը մշտապես են գյուղերում առկա եղել՝ ճանապարհների վատ վիճակ, խմելու ջրի բացակայությունը, դպրոցի ու մանկապարտեզի շենքային վատ պայմաններ: «Բոլոր հարցերն աստիճանաբար կստանան իրենց լուծումները»,- ասաց Կարեն Սարուխանյանն ու խոշորացված համայնքների ղեկավարներին հորդորեց հաճախակի լինել գյուղերում, հանդիպել բնակիչերի հետ՝ հետագայում նման թյուրըմբռնումներից եւ ավելորդ վիճաբանություններից խուսափելու համար:

Տպել
3115 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել