Երևան
12 °C
2018 թվականի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրությունից: Սրան զուգահեռ տարածվեց տեղեկություն, որ կառավարությունում թերթեր «կարդացող-պատմողներ» կան: Ավելին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ կառավարությունում ոչ ոք բաժանորդագրված թերթերից չի օգտվում: Այդ իսկ պատճառով գերատեսչությունը հրաժարվում է թերթերից եւ գումար է խնայում: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարության աշխատակազմից փոխանցեցին, որ այս պահի դրությամբ որեւէ թերթի կամ ամսագրի բաժանորդագրված չեն:
Սակայն կառավարության պաշտոնյաներն իրենց մասին մամուլի հրապարակումներից անտեղյակ չեն մնում: Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է ՊՈԱԿ, որը մոնիթորինգի է ենթարկում լրահոսն ու յուրաքանչյուր պաշտոնյայի հետ կապված հրապարակման մասին զանգով տեղյակ է պահում: Խոսքը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը նախկինում գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում: 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով՝ 2018-ի ապրիլի 9-ից այս ՊՈԱԿ-ը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, իսկ կառավարության հաշվեկշռում առկա նմանատիպ ՊՈԱԿ-ը լուծարվեց: Պատճառն այն էր, որ նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվում են:
«Մոնիթորինգի ենք ենթարկում մամուլի հրապարակումները եւ ներկայացնում ենք համապատասխան գերատեսչությանը, որ այսինչ թերթում խնդիր են բարձրաձայնում, որը կապված է ձեր կառույցի հետ: Մենք իրենց թերթեր չենք տրամադրում, կառույցները իրենց համար բաժանորդագրված են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, պարզաբանելով, թե ինչպես են պաշտոնյային տեղեկացնում իր կառույցի հետ կապված հրապարակման մասին:
ՀԺ-ի հարցին՝ ի՞նչ տարբերակով են տեղեկացնում կառույցի ղեկավարին, արդյո՞ք պաշտոնական գրություն են ուղարկում, թե ֆեյսբուքյան մեկ հաղորդագրությունն էլ է բավարար, ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց. «Կապի բոլոր ձեւերն օգտագործվում են: Դա լինում է էլեկտրոնային փոստի կամ զանգի միջոցով»:
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ իրենք ոչ միայն կառավարության, այլեւ նախարարությունների աշխատակազմերին են տեղյակ պահում հրապարակումների մասին: Հարկ է ընդգծել, որ կառավարության, նախարարությունների աշխատակազմերում առկա են մամուլի խոսնակներ եւ տեղեկատվության վարչություններ: Այս դեպքում արդյո՞ք լրացուցիչ ֆինանսական ծախս չի կատարվում ՊՈԱԿ-ի գոյության համար: Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ ՊՈԱԿ-ը աջակցում է, որ կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ դառնա: «Մենք իրենց գործառույթը չենք անում: Ես չգիտեմ՝ որ կառույցում քանի հոգի է աշխատում: Մեր կատարած աշխատանքն աջակցություն է, որպեսզի ավելի բաց դառնա կառավարության աշխատանքը»:
Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ նշյալ վարչությունն ունի 14 հաստիք: Այս պահին կա 8 աշխատակից, վեց հաստիք թափուր է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, փոխանցեց, որ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության գործառույթներում մոնիթորինգ իրականացնելը նախատեսված չէ: «Կառավարության տեղեկատվության վարչությունն այլ գործառույթներ է իրականացնում: Վարչության գործառույթն է՝ լրագրողներին անցագրեր տրամադրել, մամուլի հաղորդագրությունները հրապարակել եւ վարչապետի մամուլի խոսնակին աջակցել՝ վարչապետի գործունեությունը լուսաբանելու հարցում: Հաշվի առնելով, որ վարչությունն այլ գործառույթ է իրականացնում, ուստի չի կարող մոնիթորինգ իրականացնել: ՊՈԱԿ-ն այլ գործառույթներ է իրականացնում, այդ թվում նաեւ մոնիթորինգի գործառույթը: Ունենք տարածաշրջանի երկրների մեդիա դաշտն ապահովող առանձին խումբ՝ ադրբեջանագետներից, թուրքագետներից բաղկացած, որոնք շատ կարեւոր գործառույթ են իրականացնում»,- ասաց Աղաջանյանը:
Հովհաննես Մովսիսյանը, խոսելով իր կողմից ղեկավարվող կառույցի գործառույթների մասին, նշեց. «Մեր ՊՈԱԿ-ի գործառույթը կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելն է: Եթե ինչ-որ խնդիրների մասին մամուլը գրում է, մենք այդ ամեն ինչը տեղ ենք հասցնում, որպեսզի պետական կառույցները տեղյակ լինեն այդ խնդիրներին ու անդրադառնան: Այնպես չստացվի, որ լրատվամիջոցներում, հասարակությունում ինչ-որ թեմա է քննարկվում, իսկ կառավարությունը դրան չի անդրադառնում:
Թափանցիկ աշխատանքի մեջ մտնում է ուղիղ եթերների ապահովումը, որը մեր ՊՈԱԿ-ի միջոցով եղավ: Սոցցանցերի էջերն ենք ակտիվացրել, քանի որ այս հարթակից հիմա հասարակությունն ավելի ակտիվ է օգտվում: Հիմնական ֆունկցիաները սրանք են»,- պարզաբանեց նա:
Ի դեպ, այս ՊՈԱԿ-ը հսկայական բյուջե ունի, որը տրամադրում է կառավարությունը՝ դրամաշնորհի տեսքով: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ: Այս գումարի 372 միլիոն դրամն ուղղվում է աշխատավարձերին: Սրան զուգահեռ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ընդհանուր 40 միլիոն դրամի պարգեւավճար է տրվել:
Ի դեպ, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի 142 հաստիքային աշխատակից, սակայն հունիսի 30-ի դրությամբ համալրված էր 97-ը: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը տեղակայված է մի քանի գրասենյակներում: Մասնավորապես, ՊՈԱԿ-ը գրասենյակներ ունի Երեւանի Օրբելի 23, Արշակունյաց 44, Արշակունյան 2ա եւ Բյուզանդի 1/3 հասցեներում: Տարածքները տրամադրված են անհատույց:
Այստեղ ուշագրավն այն է, որ նման ֆինանսական, տարածքային եւ կադրային ռեսուրսներ ունեցող պետական կառույցը նախկինում այլ գործառույթ է իրականցրել: Այն նախկին իշխանության օրոք հայտնի էր որպես ֆեյքեր «պահող» ՊՈԱԿ: Բանն այն է, որ կային ֆեյսբուքում մեծ լսարան ունեցող էջեր, որոնք զբաղված էին ազատ մամուլի հրապարակումները եւ ընդդիմադիր գործիչների աշխատանքները սեւացնելով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ՊՈԱԿ-ում եղել են գրանցված աշխատակիցներ, ովքեր, սակայն, կանոնադրությունից դուրս աշխատանք են իրականացրել: «Այդ տեղեկատվությունը կար: Սոցիալական հարթակներում կային հայտնի դեմքեր, ովքեր եղել են ՊՈԱԿ-ում գրանցված աշխատող, օրինակ հակաադրբեջանական քարոզչություն իրականացնող թիմի մեջ, բայց դրան զուգահեռ այլ գործառույթներ են իրականացրել, կամ միայն այլ գործառույթ են իրականացրել: Այս պահին այդ պրակտիկան դադարեցված է եւ յուրաքանչյուր աշխատող իրականացնում է այն գործառույթները, որ կանոնադրությամբ վերապահված է իրեն»:
Հ.Գ. Անդրադառնալով բաց եւ թափանցիկ աշխատելու կառավարության աշխատակազմի որդեգրած սկզբունքին, նշենք, որ հայտարարույթուններն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, տեղեկատվության հարցումներին կառավարությունից պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթը մայիսի 16-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 13-14-ին Սոչի կատարած այցի ծախսերի վերաբերյալ: Պատասխանը ստացվել էինք հունիսի 7-ին՝ օրենքի պահանջի 5-օրյա ժամկետի խախտումով: Հունիսի 1-ին հարցում էինք ուղարկել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, խնդրելով տեղեկություն՝ Դուշանբե կատարած այցի ծախսերի մասին: Պատասխանը փոխանցել էին հունիսի 22-ին: Երկու դեպքում էլ նախապես չի տեղեկացվել լրացուցիչ 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին: ՀԺ-ն նաեւ գրավոր հարցումով հունիսի 28-ին տեղեկություններ էր խնդրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մասին: Երկու ամիս անց կառավարության աշխատակազմից տեղեկացրեցին, որ հարցումը չեն ստացել, իսկ մինչեւ այդ հաստատել էին, որ պատասխանի տրամադրումն ընթացքի մեջ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT