Դպրոցականներին գնահատականը նվիրե՞լ, թե՞ չնվիրել. այս է խնդիրը

Դպրոցականների ավարտական քննությունները միասնական-կենտրոնացված ընթացակարգով անցկացնելու մասին կրթության եւ գիտության նախարարի հայտարարությունը ոլորտի ներկայացուցիչների ու փորձագետների շրջանում միանշանակ չի ընդունվել: Շատերը դա շտապողականություն են որակավորում ու կարծիք հայտնում, որ ավարտական արդյունքները խոշորացույցի տակ առնելուց առաջ պետք է կրթական միջավայրը բարելավել եւ պայմաններ ստեղծել որակյալ կրթություն ապահովելու համար:

Նախարար Արայիկ Հարությունյանը օրեր առաջ մեկնարկած օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում տնօրեններին տեղեկացրել էր, որ նախատեսվում է ավարտական քննություններն այսուհետ անցկացնել դպրոցից դուրս՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի վերահսկողությամբ: «Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, եւ այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենեւին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն եւ ամենեւին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախարարությանն առաջարկում է չշտապել դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու հարցում։ «Նախ, պետք է ավելացնել ներդրումները, բարելավել կրթության կազմակերպման գործընթացը, հետո նոր խստացնել արդյունքի վերահսկումը։ Ժամանակակից աշխարհում հիմնական ներդրումներն արվում են գործընթացը բարելավելու ուղղությամբ։ Բացի այդ, կարեւոր է նոր ուսումնական տարին սկսել հաճելի նորություններով, որպեսզի ուսուցիչները ոգեւորված մտնեն դասարաններ։ Ուսուցչի բարձր տրամադրությունը մեծ դեր ունի որակյալ կրթության ապահովման գործում»,- ՖԲ իր էջում կարծիք է հայտնում նա՝ առաջարկելով լուրջ քննարկումներ կազմակերպել։

Մեկ այլ փորձագետ՝ Անահիտ Բախշյանը, դրական է գնահատում նախանշվող փոփոխությունը: «Շատ կարեւոր քայլ է անում պարոն Հարությունյանը: Առաջին տարում կազմակերպելը դժվար կլինի, բայց այն կհաղթահարվի, միայն թե իսկապես 12-ամյա պարտադիր կրթության համար միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունները, հատկապես մարզերում, հասանելի չեն գյուղերում ապրող երեխաների համար, ու նրանք չեն կարող օգտվել միջնակարգ դպրո՞ց, թե՞՝ միջին մասնագիտական կրթություն այլընտրանքից: ...այս քայլը կխթանի աշակերտների կրթության որակի նկատմամբ դպրոցների տնօրենների պատասխանատվության ավելի բարձր աստիճան, մնում է լուծել ուսուցչին պատվաբեր աշխատավարձ տալու եւ ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան մանկավարժական կադրերի պատրաստման խնդիրները: Իհարկե ուրախ կլինեմ մասնակցել այդ քննարկումներին»:

Սերոբ Խաչատրյանի կարծիքն ընդունում կամ իրենց անհամաձյանությունն են հայտնում համակարգի տարբեր ներկայացուցիչներ: Քնարիկ Հարոյանը հիշեցնում է, թե ինչ բարձիթողի վիճակում է կրթությունը. «Պարզապես անհրաժեշտ է հսկողությունը խստացնելը: Անհասկանալի է՝ ուսուցիչներն ինչու՞ են խուճապի մատնվել: Աշխատել է պետք, ուրիշ ոչինչ: ...Թող ուսուցիչները իրենց ակադեմիական գիտելիքները կատարելագործեն, իսկ աշակերտները պարտադիր սովորեն. արդյունքը կլինի ակնառու...Թե չէ պարզ է, որ շատերին էր ձեռնտու թեթեւ աշխատելը կամ ընդհանրապես չաշխատելը: Կրթությունը, որը կոլապսի մեջ է, հաստատ պետք է փրկվի»: «Ես չէի ասի, որ ուսուցիչները թեթեւ են աշխատել, ճիշտ հակառակը՝ գերծանրաբեռնված են աշխատել ու պարտադրված աշխատել են ձեւի, ոչ թե բովանդակության վրա: Խնդիրը խուճապը չէ, խնդիրը մտահոգությունն է: Որքանո՞վ է ճիշտ վերջից սկսելը: Հենց աշակերտի համար է նաեւ մտահոգությունը, որ անկախ իր ունակություններից պարտադիր սովորելու է մինչեւ 12-րդ դասարանը»,- հակադարձում է Նաիրա Բարիկյանը:

Այսպիսով, բախվում են դպրոցականների ավարտական քննությունները միասնական տարբերակով ու պետության աչալուրջ հայացքի տակ անցկացնելու վերաբերյալ թեր եւ դեմ կարծիքները: Բայց մի բան ակնհայտ է՝ համաձայն չլինել, որ քննությունների ժամանակ գնահատականը պետք է չնվիրել ու որ այն պետք է արտացոլի աշակերտի իրական գիտելիքը, նշանակում է կողմ լինել, որ շարունակվեն ներկայիս ավանդույթները եւ այդ քննություններն այնքան էլ գիտելիքի ստուգում չլինեն: Այնինչ նախարարը խոսել է ընդամենը չափազանցված գնահատականներ չնշանակելու մասին:

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ քննարկումներ հրավիրելու պահանջին՝ կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ դրանք անպայման կազմակերպվելու են: Համապատասխան քննարկումներ առայժմ անցկացվել են միայն գերատեսչության ու կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15545 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին