Թեկնածուները, դիտորդներն իրավունք կստանան խախտումների դեպքում դիմել դատարան. առաջարկ

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունները պայմանավորված են Երեւանի ավագանու ընտրությունների անակնկալ սցենարի հետ:

«Բոլորիս հասկանալի է, որ խաղի կանոնները փոփոխման ենթակա չեն եւ եթե անգամ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի ընտրություններից ավելի շուտ, ապա միեւնույն է՝ սեպտեմբերի 23-ին դրանք ուժի մեջ չեն մտնելու, այդ պատճառով ինչ-որ տեղ առաջ գցվեց այս փոփոխությունները»,- ասաց նա:

Ներկայացնելով փոփոխությունները՝ հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ կրկնաքվեարկության վերաբերյալ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ, այսինքն՝ երբ օրինակ որեւէ գյուղում ամուսինը կնոջ անձնագրով գալիս եւ ցանկանում է քվեարկել նրա կամ ընտանիքի այլ անդամի փոխարեն, դա եւս թեեւ կրկնաքվեարկության փորձ է, սակայն այլ իրավիճակ է, երբ կազմակերպված խումբ է փորձում իրականացնել կրկնաքվեարկությունը:

Անդրադառնալով ընտրակաշառքի եւ բարեգործության վերաբերյալ հոդվածներին, նա ասաց, որ ընտրակաշառքի առումով լայնացվել եւ հստակեցվել են այն գործողությունները, որոնք մտնում են ընտրակաշառք ասվածի ներքո, եւ ընտրակաշառք խնդրելը եւս ներառվում է այդ հոդվածում:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ որոշակի սուբյեկտների կողմից քարոզարշավի ընթացքում բարեգործությունների, քարոզչության իրականացումը նախկինում համարվում էր վարչական իրավախախտում:

«Կարծում ենք, որ դա ավելի վտանգավոր արարք է, եւ առաջարկում ենք այդ արգելքի խախտումը դարձնել հանցագործություն: Երկարաձգվում է նաեւ արգելքի ժամանակը եւ այն գործում է ընտրությունների նշանակումից հետո»,- ասաց նա:

Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ փոփոխություններ նախատեսված են նաեւ ընտատեղամասում կարգ ու կանոնը պահելու ուղղությամբ, քանի որ հաճախ արձանագրում են, որ տեղամասում գտնվում են մարդիկ, որ չպետք է գտնվեն, տեղամասում գտնվող անձինք տեսանելի կերպով պետք է կրեն իրենց վկայականները:

«Առաջարկվում է պրինցիպիալ նոր լուծում, դա այն է, որ թեկնածուները, դաշինքները, դիտորդները, այլ կազմակերպություններն իրավունք ունենան վարչական իրավախախտում նկատելու դեպքում միանգամից դիմել դատարան: Այս նորմը ոչ միայն պարզեցնում է գործող կարգերը եւ ավելի քիչ հանրային ռեսուրսներ ծախսելով պատասխանատվության կանչել իրավախախտումներ իրագործածին, այլ դիտորդական կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի անմիջականորեն մասնակցել օրինականության հսկմանը»:

Տպել
2518 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ