Հայն այստեղ հնարավորություն չունի այլ գործով զբաղվել. առեւտրական թիֆլիսահայերը (տեսանյութ)

Վրաստանում ապրող հայերը, մասնավորապես Թբիլիսիի հայերը, իրենց ապրուստի միջոցը վաստակում են հիմնականում առեւտրի միջոցով:

Հայերն այստեղ ամեն քայլափոխի են: Առեւտրի հարցում նրանք գերազանցում են գրեթե բոլորին: Վիրահայերն այստեղ զբաղվում են պանրագործությամբ, մրգավաճառությամբ եւ այլ մանր ձեռնարկատիրական աշխատանքներով:

Այժմ, ինչպես եւ նախկինում, բազմաթիվ վիրահայերի կենտրոնը բազմազգ Թբիլիսին է՝ իր կոլորիտային եւ տարբերվող աուրայով՝ հին, նեղլիկ փողոցներով եւ «էստի համեցեք»-ի չվերացող գովազդի տեսակով:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է տեղի հայ եւ վրացի բնակիչների, մասնավորապես՝ առեւտրականների հետ: Կողք-կողքի ապրող երկու ազգերն այստեղ բավականին լավ են լեզու են գտնում միմյանց հետ, տարաձայնություններն ու անհաշտությունները հազվադեպ են, որոնք իրենց խոսքով՝ ազգային բնույթ չեն կրում: Այնուամենայնիվ, հայերը շատ հարցերում ստիպված են հարմարվել տեղի արտոնյալների (վրացիներ) հետ:

Պանրագործ Հենրիկ Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Թբիլիսիում հայի համար միակ հասանելի աշխատանքը փոքր ձեռնարկատիրական աշխատանքն է, իսկ պանրի առեւտուրը ամենաշահութաբեր, միեւնույն ժամանակ ամենածանր ու հյուծող աշխատանքներից է: Վերջինս 35 տարուց ավելի է, ինչ զբաղվում է պանրագործությամբ: Գաղափարը առաջացել է, երբ Թբիլիսիում չի էլ ապրել, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել է այստեղ:

«Բարձրագույն կրթություն ունեմ, բայց այստեղ հնարավոր չէր այլ գործով զբաղվել: Առավոտյան 7-ից երեկոյան 7-ը աշխատում եմ, կարելի է ասել ողջ օրվա ընթացքում ոտքի վրա, շատ դժվար է, բայց միակ շահութաբեր աշխատանքն է»,- ասաց նա:

Հենրիկ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե հաճա՞խ են կոնֆլիկտային իրավիճակներ լինում վրացիների հետ՝ տարածքի կամ այլ հարցերի շուրջ: Վերջինս ասաց, որ մանր-մունր կոնֆլիկտներ միշտ էլ լինում են, սակայն դա ազգային պատկանելության հետ որևէ կապ չունի: Վերջինս, սակայն ընդգծեց, որ հաճախ տեղի հայերի մոտ տարբեր հարցերում կոմպլեքսներ եւ ընկճվածություն է նկատվում:

«Յուրաքանչյուր պետության մեջ էլ այդպես է, ազգային փոքրամասնություններն ավելի ընկճված են, ավելի քիչ արտոնյալ: Հայերը այստեղ երեխաներին տալիս են բարձրագույն կրթության, բայց շատ քչերին է հաջողվում աշխատանք գտնել, ստիպված զբաղվում են առեւտրով, որպեսզի կարողանան տուն պահել: Նույնը իմ որդին, բարձրագույն կրթություն ունի, լեզվին էլ գերազանց տիրապետում է, բայց միշտ էլ խտրականություն կա հայերի եւ վրացիների միջեւ»,- ասաց նա:

Թբիլիսիի բնակիչների կարծիքով՝ հայերը որոշ դեպքերում դիտվում են որպես Թբիլիսիի նկատմամբ հավակնություններ ունեցող ազգ: Վրաց ազգայնական ընտրանու շրջանակներում վիրահայությունն ընկալվում է որպես հնարավոր մրցակից Վրաստանում եւ հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում վրացական ամբողջական գերակայության հաստատման հարցում։

«Վրացիները բազմաթիվ անգամներ լսել են, թե ինչպես ենք մենք՝ թիֆլիսահայերս, ասում, թե Թիֆլիսը մենք ենք կառուցել եւ որ այն կիսով չափ հայկական քաղաք է, որի վկայությունն են այստեղ գտնվող բազմաթիվ հայկական հուշակոթողներ, եկեղեցիներ, հայկական թաղամասեր եւ այլն, սա ոչ ոք չի կարող ժխտել»,- ասում են նրանք՝ շարունակելով ապրել եւ պայքարել հանուն օրվա հացի:

Համլետ Սահակյանը սկսնակ առեւտրականներից է, սակայն արդեն 15 տարուց ավելի է՝ ինչ Թբիլիսիում է ապրում: Ասում է՝ երեխաները հայկական դպրոց են գնում, եւ՛ հայերենին են գերազանց տիրապետում, եւ՛ վրացերենին: Մտահոգություն հայտնեց, որ տեղի հայերն աստիճանաբար ձուլվում են վրացիների կամ այլ ազգերի հետ. «Մտահոգություն կա, բայց ոչինչ չենք կարող փոխել»:

Մեր հարցին՝ չի ցանկանում արդյո՞ք կանխել իր երեխաներին էլ սպառնացող նման հեռանկարը, Համլետ Սահակյանն ասաց. «1990-ից մինչեւ 2001 թվականը ապրել ենք Հայաստանում, սակայն այնտեղ հնարավոր չէր գոյատեւել, ստիպված տեղափոխվեցինք Վրաստան: Այժմ գիտենք, որ Հայաստանն էլ առաջվա խղճուկ ու անտեր երկիրը չէ, բայց ամեն ինչ ստեղծել ենք, էլ ցանկություն չունենք գնալու: Իսկ այն ժամանակ Հայաստանում երբեւէ ոչ մի բիզնես չենք ունեցել, չենք էլ մտածել որեւէ բան ձեռնարկել, որովհետեւ տրամադրություն չի եղել, անիմաստ ենք համարել»:

Մեր զրուցակիցներից շատերն այն կարծիքին են, որ Վրաստանում ավելի հեշտ է աշխատել: Աշոտ Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ծնվել եւ մեծացել է Վրաստանում, սակայն միշտ հետաքրքրվել է Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձություններով: «Հանգամանքների բերումով հայտնվել ենք այստեղ, սա ո՛չ մենք ենք որոշել, ո՛չ էլ հարյուրավոր տարիներ առաջ մեր պապերն էին որոշել, բայց քանի որ այստեղ ենք ծնվել, այս տարածաշրջանում էլ փորձել ենք կայանալ եւ ինչ-որ բաներ ստեղծել այստեղ»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է երբեւէ որոշի գնալ Վրաստանից, Աշոտ Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին այստեղ ենք, ու՞ր գնալ, Հայաստա՞ն, մեծ սիրով: Այստեղ ինչքան էլ հնարավորություններ կան, միեւնույն է, առանց Հայաստան ոչ մի հայ ապագա չի կարող ունենալ, սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:

տեսանյութ՝

Տպել
2798 դիտում

Դեբետի գյուղապետարանում բռնկված հրդեհի հետևանքով ողջ արխիվն այրվել է

Այսօր երեկոյան սպասվում է հոբելյանական համերգ՝ նվիրված Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին

Սպասվում է առանց տեղումների եղանակ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերած անձը. ՔԿ (տեսանյութ)

Բուրկինա Ֆասոյում իշխանության զավթումը զինվորականների կողմից հաջողվել է. նախագահին շարունակում են ձերբակալված պահել

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ նախագահներ, հայտարարել են, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունեն

Որոշ կրթական մրցույթների և միջոցառումների մեկնող հայ երիտասարդները ավիատոմսի ծախսի փոխհատուցում կստանան. ԿԳՄՍ

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու, թե՞ ոչ

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան. ՔՊ պատգամավորներ

Շրջակա միջավայրի նոր փոխնախարարը կհամակարգի 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքը

Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով. Ամերիաբանկ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանը սկսել է ընդունել առաջին հյուրերին

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը

Հայաստանը կարող է հաջողության օրինակ լինել. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների

Գողություն, ծեծ, անչափահասի հետ սեռական հարաբերություն, յուրացում. 1 օրում բացահայտվել է 89 հանցագործություն

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճում են. մեկ օրում գրանցվել է 1332 նոր դեպք, մահվան դեպքեր ևս կան

Չարենցավանի ճանապարհին վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է

Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է. Bloomberg Economics

Մի քանի պարզաբանում՝ վիճահարույց հրթիռների մասին. Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում 40 գործ է հեղինակել. ԿԳՄՍ նախարարն ընդունել է կոմպոզիտորին

Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Կապան-Տաթև ավտոճանապարհին 5 բեռնատարներ էին մնացել արգելափակման մեջ

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական

Հայաստանի 4 մարզերում ձյուն է տեղում. Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է

4 մարզերի ու Երևանի մի շարք հասցեներում 2-6 ժամով հոսանքազրկումներ են սպասվում

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 7 ավտոմեքենա

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին