Ինչո՞ւ է ԵԱՏՄ խորհրդատվական մարմնում Հայաստանը ներկայացնում վարչապետը

Հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ երկրների կառավարության ղեկավարների մակարդակով: Բացի անդամ երկրների վարչապետերից նիստին մասնակցելու է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստը նախագահելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նիստի օրակարգում են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը, էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառում փոխգործակցությունը, արդյունաբերական եւ մաքսային համագործակցությունը: Մասնավորապես, քննարկվելու են գազի միասնական շուկայի ձեւավորման խնդիրները, ինչպես նաեւ ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցման միասնական համակարգ ստեղծելու տեխնիկական հարցեր:

Հայաստանը եւս ներկայացված է լինելու վարչապետի մակարդակով: Սակայն, սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը երկիրը ներկայացնում է նաեւ ԵԱՏՄ բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերում: Նախօրեին այս խնդրին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում ներկայացրել էր Սանկտ Պետերբուրգ մեկնելու իր որոշման հիմնավորումը:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում» - ասված է գրառման մեջ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ հոդվածում ամրագրված է Բարձրագույն խորհրդի կազմը, որի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Նույն պայմանագրի 14-րդ հոդվածում նշված է, որ Միջկառավարական խորհուրդը բաղկացած է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից: Հայաստանի պարագայում երկու դեպքում էլ դա վարչապետն է:

Ելնելով նրանից, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է՝ միանգամայն տրամաբանական է, որ այդ հարթակում երկիրը ներկայացնում է երկրի վարչապետը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդն իրականացնում է հիմնականում հսկողական եւ խորհրդատվական գործառույթներ, ինչպես նաեւ իրավասու է հանձնարարություններ տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Ելնելով անդամ պետությունների մեծամասնությունում վարչապետի նույնատիպ գործառույթներից՝ այս դրույթը եւս տրամաբանական է: Սակայն Հայաստանի պարագայում՝ սահմանադրական փոփոխություններից հետո, այդ գործառույթներով զբաղվում են փոխվարչապետերը: Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի փոխվարչապետը իրավասու է ներկայացնել Հայաստանը միջազգային կազմակերպություններում:

«Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում` իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ», - ասված է օրենքում:

Այդպիսով՝ Հայաստանի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Միջկառավարական խորհրդում ներկայացված լինել փոխվարչապետի մակարդակով: Խնդիրը ԵԱՏՄ օրենսդրությունն է: Փոխվարչապետի մակարդակով Հայաստանը ներկայացված է ԵԱՏՄ կարգավորող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: Համաձայն ԵԱՏՄ մասին օրենքի առաջին հավելվածի «Հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր անդամ պետությունից՝ կառավարության ղեկավարի տեղակալի մակարդակով եւ իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ լիազորություններով օժտված մեկական ներկայացուցիչ»։ Նման շարադրման պարագայում, սակայն, մնացած երկրների վարչապետերը կզրկվեն իրենց երկիրը Միջկառավարական խորհրդում ներկայացնելու հնարավորությունից:

Ամենայն հավանականությամբ ԵԱՏՄ օրենսդրության Միջկառավարական խորհրդին վերաբերվող հատվածը վերախմբագրվելուց հետո հնարավորություն կընձեռի երկրի փոխվարչապետերին՝ այսինքն «կառավարության ղեկավարի՝ իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ լիազորություններով օժտված տեղակալին» եւս ներկայացնել երկիրը այդ հարթակում: Այլ կերպ ասած՝ տեխնիկապես կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կպահպանի Միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու իր իրավունքը, սակայն հնարավորություն կստանա իր փոխարեն գործուղել փոխվարչապետին:

Միջկառավարական խորհրդի հուլիսի 27-ի նիստին նախատեսվում է նաեւ քննարկել ԵԱՏՄ մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները: Միգուցե այս խնդիրը եւս կներառվի Պայմանագրի առաջիկա փոփոխությունների շարքում եւ հաջորդ հերթական նիստին Հայաստանը ներկայացված կլինի արդեն փոխվարչապետի մակարդակով:

Տպել
3938 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին