«Կանայք հանուն խաղաղության» արշավը մեկնարկեց. Աննա Հակոբյանի ելույթը Մոսկվայում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդես է եկել ելույթով Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին եւ առաջարկել ներկաներին միանալ իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

Ելույթը, որը տարածել է ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակը, ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Բարեւ ձեզ, սիրելի տիկնայք։

Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու եւ այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք իսկապես կհասկանաք ինձ, իմ մոտիվացիան, եւ այն առաջարկություն-խնդրանքը, որ ես կներկայացնեմ, դրական արձագանք կստանա։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Խնդիրն այն է, որ այն հարցը, որի վերաբերյալ ուզում եմ ձեր աջակցությունը ստանալ, բավական նուրբ է, ունի աշխարհաքաղաքական համատեքստ, խաչմերուկ է գլոբալ քաղաքական խնդիրների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ խնդրել իմ  խոսքն ընդունել որպես մոր եւ կնոջ խոսք, բացառապես՝ մոր եւ կնոջ։

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է։ Չգիտեմ, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է ծանոթ ղարաբաղյան խնդրին, եւ չեմ էլ ուզում ձեզ հոգնեցնել հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։  Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ  միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ եւ կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։

Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետեւել եմ հայկական եւ ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ եւ ադրբեջանցի 18-ամյա զինվորներին եւ ուղղակի նայեինք նրանք հայացքներին․․.

Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու կարեւոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարեւորն այն է, որ երիտասարդ եւ լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, եւ երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձեւավորվեցին։

Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել եւ իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայ եւ որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն։

Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել է, որ հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհով, բանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին է, որ ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել եւ նույնիսկ՝ փորձարկվել 2016 թվականի ապրիլին։

Ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել եւ կոչ անել ներգրավված բոլոր երկրների ղեկավարներին՝ հետ շրջել անիվը, վերադառնալ խնդիրը բացառապես դիվանագիտական բանակցային ջանքերով լուծելու հավատամքին եւ թույլ չտալ նոր սանձազերծում, նոր զոհեր, նոր տառապանքներ երկու ժողովուրդներին էլ։

Եվ ես խնդրում եմ ձեզ միանալ իմ այս կոչին։ Միասին մեր ձայնն ավելի լսելի կլինի։ Խնդրում եմ այցելել Արցախ  եւ այս ուղերձը այնտեղից հղել՝ էլ ավելի լսելի դառնալու համար։

Դուք առաջինն եք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, եւ առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ եւ ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլեւ աշխարհի տարբեր թեժ կետերի մասին, առնվազն՝ այն կետերի, որոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։

Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարեւոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում եւ այսպիսի հարգարժան տիկնանց առջեւ։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազի արհավիրքի միջով, եւ էլ ում, եթե ոչ ձեզ պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի եւ հանուն խաղաղության այս արշավում։

Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել, քանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեին. ես չեմ ակնկալում, որ դուք ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարեւոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկե, այդ հնարավորությունը չունեմ, բայց դուք կարող եք անել դա ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից։

Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, շահերը՝ շահեր, բայց մենք՝ որպես կին եւ մայր, միշտ էլ կարող ենք մեր ձայնը բարձրացնել եւ հուսալ, որ այն լսելի կդառնա եւ ազդեցություն կունենա։

Այսօր առաջին անգամ եմ խոսում այս ամենի մասին եւ ուրախ կլինեմ, եթե իմ խոսքը հասնի ձեր սրտերին, եւ մենք միասին, գուցե՝ ավելի ընդլայնված կազմով, հանդիպենք Երեւանում, մեկնենք Արցախ եւ կանգնելով զինվորների կողքին՝ դառնանք նրանց պահապան հրեշտակները։ Ուզում եմ շեշտել նաեւ, որ ես վճռական եւ հետեւողական եմ լինելու  «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի ընդգրկուն դարձնելու գործում եւ ձեր ցանկացած աջակցության ու գաղափարի համար երախտապարտ կլինեմ։

Շնորհակալություն»։

Տպել
29557 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել