Ադրբեջանը իսլամական հեղափոխության թիրա՞խ

Լուսանկարում՝ Էլմար Վելիեւը եւ Իլհամ Ալիեւը

Հուլիսի 10-ին Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք Գյանջայի (Գանձակ) քաղաքային ադմինիստրացիայի շենքի առջեւ հավաքված մի քանի հարյուր ցուցարարների եւ ոստիկանության ու ներքին զորքերի միջեւ բախումներ տեղի ունեցան, որոնց հետեւանքով երկու ոստիկան զոհվեց: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների հետեւանքով բերման ենթարկվեց ցույցի 40 մասնակից: Երեկոյան քաղաքի փողոցներում կարելի էր նկատել ՆԳՆ զրահատեխնիկա: Մինչ այդ, հավաքի սկզբում հնչում էին ընդգծված կրոնական բնույթի կոչեր:

Ըստ տարածված տեղեկությունների՝ ակցիան իրականացվում էր ի պաշտպանություն մեկ շաբաթ առաջ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիեւի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի: Հուլիսի 3-ին, երբ ողջ Ադրբեջանը հոսանքազրկված էր, Սաֆարովը գործադիր իշխանության շենքի մոտ կրակել էր Վելիեւի ուղղությամբ՝ վիրավորելով վերջինիս:

Թեեւ Սաֆարովի գործողությունը իշխանությունների կողմից ստացավ ահաբեկչություն որակումը, սակայն հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ցուցաբերեց նրա արարքի հանդեպ: Սաֆարովին լայն հանրության աչքերում ահաբեկիչ չդարձրեց նաեւ նրա՝ «Սիրիայի զինված խմբավորումներում մարտական պատրաստություն» անցած լինելու մասին ադրբեջանական հատուկ ծառայությունների տարածած տեղեկատվությունը: Պատճառը Վելիեւի նկատմամբ հասարակության շրջանում առկա ատելությունն էր: Քաղաքի գործադիր իշխանության ղեկավարը երկար տարիների ընթացքում հասցրել էր աչքի ընկել բազմաթիվ ապօրինություններով եւ ամենաթողությամբ:

Նախագահի օգնական Ալի Հասանովը դեպքի առթիվ նախ հերքեց, որ կատարվածը սոցիալական արդարության համար պայքար է եղել, ապա մի շարք մեղադրանքներ հնչեցրեց քաղաքական տարբեր բեւեռներում գտնվող ուժերին՝ եվրոպամետ ընդդիմությանը, իրավապաշտպան եւ քաղաքական արտագաղթյալ Լեյլա Յունուսին, «թալիշ անջատողականներին», արտերկրում գործող կրոնական կայքերին եւ այլն: Ուշագրավ է, որ հայերի հասցեին ուղղակի մեղադրանքներ չեն հնչել: Հայկական կողմի այդ աստիճան խորը մասնակցությունը Ադրբեջանի ներքին գործերին, թերեւս, վիրավորական կլիներ ադրբեջանական հատուկ ծառայությունների համար:

Հետագայում Հասանովի մոտեցումը հստակեցվեց օրուելյան բռնապետություններին հատուկ քարոզչության լավագույն ավանդույթներով: Հաջորդ օրը Հասանովը հայտարարեց, որ նախորդ մեղադրանքները հնչեցնելիս չէր տիրապետում բավականաչափ տվյալների, իսկ այժմ կարող է ասել, որ դա համապարփակ գաղափարական սադրանք էր պետության նկատմամբ՝ անջատողականների, կրոնական արմատականների եւ «կենցաղային ընդդիմության» կողմից:

Իշխանությունները հայտարարեցին, որ Սաֆարովը նախատեսում էր մի քանի պաշտոնյայի սպանություն, որից հետո երկրում պետք է «քաոսի եւ վախի մթնոլորտ» տարածվեր, ինչն անհրաժեշտ էր «Ադրբեջանի իշխանությունը ուժի միջոցով տապալելու» համար: Դրանից հետո Ադրբեջանում պետք է հաստատվեին իսլամական կարգեր՝ շարիաթի օրենքներով:

Բացի այդ, նշվում է, որ Սաֆարովը «Մահմեդական միասնականություն» կազմակերպության անունից տեսաուղերձ էր նախապատրաստել, որը պետք է տարածվեր ողջ երկրով եւ որում նա կոչ է անում զինված պայքար սկսել իշխանությունների դեմ:

Ինչ վերաբերվում է հուլիսի 10-ի ցույցերին եւ բախումներին, ապա Ադրբեջանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեծ մասամբ կրկնեցին Հասանովի խոսքերը հուլիսի 3-ի միջադեպի վերաբերյալ: Մեղադրվողները նույնն են՝ արմատական շիա-մահմեդականներ, ընդդիմություն, ազգային փոքրամասնություններ եւ «Ադրբեջանում ապօրինի զարգացումներ ցանկացողներ»:

Ադրբեջանական ընդդիմությունը հերքում է իր կապը ցույցերի կազմակերպման եւ, առավել եւս, մահափորձի հետ: Ընդդիմադիր գործիչները այլ մոտեցում ունեն կատարվածի վերաբերյալ: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կատարվածը սադրանք է համարում: Նույն կարծիքին է մեկ այլ ընդդիմադիր՝ «Մուսավաթ» կուսակցության անդամ Ջահանգիր Ամիրխանլին:

Ուժային կառույցների պաշտոնական դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանում իսլամական հեղափոխության փորձ է կանխվել: Մի կողմ թողնելով այդ պնդման արժանահավատությունը, հարկ է նշել, որ հարեւան երկրում շարիաթի հաստատումը կարող է էլ ավելի խճճել մեր առանց այդ էլ բարդ հարաբերությունները:

Չի բացառվում նաեւ, որ ոչ մի դավադրություն էլ չկա ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ որեւէ երրորդ ուժի կողմից եւ կատարվածը ընդամենը տարիների ընթացքում կուտակված սոցիալական բողոքի արտահայտումն է:

Այդուհանդերձ, անկախ նրանից, թե ինչ ուժեր են կանգնած մահափորձի եւ անկարգությունների կազմակերպման թիկունքում եւ առհասարակ կանգնած են, թե ոչ՝ այս իրադարձություններից տուժելու է Ադրբեջանի ժողովրդավարությունը: Ադրբեջանի իշխանությունները նման հարմար առիթը բաց չեն թողնի քաղաքացիների ազատությունները սահմանափակելու եւ հասարակությունն ավելի կառավարելի դարձնելու համար: Վերջին տարիներին ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որն ուղղված է եղել իշխող վարչակազմի դեմ, դատապարտված է եղել ոչ միայն տապալման, այլեւ հետագա ռեպրեսիաների: Դա էլ պատճառներից մեկն է, որ պայքարն աստիճանաբար սկսել է ավելի ու ավելի արմատական բնույթ ստանալ: Սպասել, որ ադրբեջանական ղեկավարությունը դասեր կքաղի նախորդ փորձերից, թերեւս, ավելորդ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7818 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է