Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների ու միջին բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա

Օգոստոսի մեկից բարձրանալու է առողջության պահպանման առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը: Նրանց թիվը շուրջ 10 հազար է: Տեղեկությունն այսօր հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սոցցանցի ուղիղ եթերում: Նա ասել է, որ դա հնարավոր է դարձել՝ բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին: Խոսքը՝ 700 միլիոն դրամի մասին է: Թորոսյանը չի բացառել, որ մոտ ապագայում այդ բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու եւս մեկ հնարավորություն կարող է ստեղծվել:

«Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացնելու ենք պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բժիշկների եւ միջին բուժանձնակազմի աշխատավարձը՝ մոտ 15%-ով: Կարողացել ենք 700 միլիոն դրամի տնտեսումը ուղղել հենց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը»,- ասել է նախարարը:

«Ես կարծում եմ՝ այս բարձրացումը պետք է շարունակական լինի, եւ մենք այդ ուղղությամբ էլի ենք աշխատելու: Մոտ ապագայում դրա մասին հավելյալ ինֆորմացիա կհաղորդենք: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ խնդրել եւ կոչ անել մեր բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, որը ես շատ եմ կարեւորում. իսկապես արդարացնել իմ եւ մեր քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ եւ բարձրացնելով այդ վստահությունը՝ կանխարգելել հիվանդությունները ու թույլ չտալ, որ դրանք զարգանան եւ ավելի խորանան: Մենք պետք է ռադիկալ փոփոխությունների ենթարկենք առողջության առաջնային պահպանման օղակը, եւ հավանաբար, կմտածենք մեխանիզմներ, որպեսզի բժիշկների եւ բուժհաստատությունների փոխհատուցումը լինի ոչ միայն մարդաշնչով, այլեւ կատարողականի՝ այսինքն՝ արդյունքների վրա հիմնված: Հետեւաբար՝ ուզում եմ, որ ավելի զգոն լինեք եւ կատարեք ձեզ վրա դրված այդ ծանր պարտականությունը պատվով»,- եզրափակել է առողջապահության նախարարը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7808 դիտում

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն