Բնապահպաններն ու «Լիդիան»-ի աշխատակիցներն ընդհանուր հայտարարի չեկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանքի շահագործման դեմ պայքարողներին հարցրեց՝ պատրա՞ստ են ժամանակ տրամադրել իր նշած երկու հարցերի պատասխանները գտնելու ու հետազոտություններ անելու համար: Վերջիններս ասում են, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչները ստում են փորձագիտության արդյունքների մասին: Նրանք պնդում են, որ չեն կարող բացել ճանապարհները.

««Լիդիան»-ը չպիտի աշխատի»,- ասաց հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներից մեկը:

«Այսինքն՝ անկախ նրանից՝ փաստերը գիտականորեն հիմնավորված են, ինչ են ասում, դուք պատրաստ չեք բացե՞լ»,- հարցրեց վարչապետը:

Բնապահպանների կողմից լիազորված ներկայացուցիչն ասաց, որ իրենք պատրաստ չեն բացել ճանապարհները՝ մինչեւ «Լիդիան»-ի աշխատանքային խմբի աշխատանքների ավարտը:

Վարչապետը «Լիդիան»-ի աշխատակիցներին հարցրեց՝ դուք պատրա՞ստ եք էդպիսի սցենարի, վերջիններս ասացին, որ համաձայն չեն.

«Մենք ունենք միջազգային դիտորդներ, որոնք նայում են, հետեւում են ծրագրին: Սա շատ բացասական ազդակ է միջազգային բոլոր ներդրողներին: Մենք մեր գործունեությունն անում ենք, բոլոր փաստաթղթերն ունենք, բնապահպանական գնահատականներ ունենք»,- ասաց աշխատակիցը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ասել են՝ աշխատակիցներն իրենց տնօրենին փոխել են, եւ հիմա մի տնօրեն է աշխատում, որը մասնագիտացված է ոչ թե հանքերի շահագործման մեջ, այլ պետություններին դատի տալու. «Դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ»,- հարցրեց Փաշինյանը, ինչին հետեւեցին բնապահպանների ծափերը:

«Լիդիան»-ի աշխատակիցը Փաշինյանին վստահեցրեց, որ դա միանշանակ այդպես չէ:

Քննարկումը եւս մի քանի րոպե շարունակվեց, ապա Նիկոլ Փաշինյանը գնաց հանդիպելու Վայոց Ձորի բնակիչներին: Հանդիպման ընթացքում, ըստ էության, «Լիդիան»-ի ներկայացուցիչներն ու բնապահպանները ընդհանուր հայտարարի չեկան:

Վարչապետն առաջարկեց հետազոտող խումբ ձեւավորել, փաստեր հավաքել հանքի շահագործման, դրա վնասների մասին, բայց այդ ընթացքում դադարեցնել բողոքի ակցիաներն ու բացել ճանապարհները, սակայն բնապահպաններն ու հանքի շահագործման դեմ բողոքողները չհամաձայնվեցին:

Բնապահպան Լեւոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, որոշում չկայացնելու հիմնական պատճառը թյուրըմբռնումն էր՝ կառավարության կողմից: Նրա խոսքով՝ հիմա էլ առկա են փաստեր, որ «Լիդիան»-ը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել նախորդ կառավարությանը, եւ այդ փաստերը բավարար են «Լիդիան»-ի աշխատանքը հենց այս պահին դադարեցնելու համար:

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, Ջերմուկի բնակիչների ու բնապահպանների հետ դահլիճային հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը շտապեց հանդիպելու Վայոց Ձորի բնակիչներին:

Նիկոլ Փաշինյանն իր երկօրյա աշխատանքային այցի վերջում գնաց Արենի համայնք, որտեղ այցելեց դիրքեր:

Փաշինյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցին քաղաքական լուծում չի տրվելու:

Տպել
3866 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է