Այնպես չէ, որ սփյուռքում բոլորը հրեշտակ են, սատանաներ էլ շատ կան. Կարո Հակոբյան

Եվրոպայի հայերի համագումարի պատասխանատու Կարո Հակոբյանը, որը մինչ այս 15 տարի եղել է Շվեդիայի հայ համայնքի պատասխանատուն, օրեր առաջ Հայաստան է ժամանել: Ասում է՝ հայրենիք հաճախ է այցելում, տարեկան առնվազն երկու անգամ: Հերթական այցն էլ նախատեսված էր սեպտեմբերին, նաեւ տոմսն էր գնված, բայց նա շտապել է օր առաջ տեսնել «հեղափոխված» Հայաստանը: Կարո Հակոբյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Հակոբյան, ո՞րն էր առաջին տարբերությունը, որը նկատեցիք հին եւ նոր Հայաստանների միջեւ՝ հայրենիք ժամանելուց հետո:

- Նախքան Հայաստան մտնելը մտածում էի՝ տեսնեմ ինչ փոփոխություն կզգամ, որովհետեւ ինչ որ առաջին անգամ մարդը զգում է, դա է կարեւորը: Հետո արդեն դժվար է ճիշտ պատկերացում ունենալ: Առաջին փոփոխությունը ժողովրդի մեջ հանդարտությունը եւ հանգստությունն էր, այն նյարդայնությունը, ջղաձգությունը, մեկը մյուսի նկատմամբ ագրեսիվությունը, որ նախկինում կար, այս անգամ չտեսա: Մարդիկ ավելի հանդուրժողական էին, ավելի բարեհամբույր: Դա իսկապես շատ-շատ զգալի էր: Դա ցույց է տալիս, որ մարդկանց հոգեբանության մեջ որոշակի փոփոխություններ են եղել, ինչը շատ կարեւոր է եւ շատ դրական: Նաեւ զգում էի փողոցում, որ մարդիկ ոստիկանների հետ զրուցում են անկաշկանդ կերպով, ժպտում են իրար: Դա դրական էր: Նրանց միջեւ նախկին պատնեշը իսկապես վերացել է:

- Մասնավորապես՝ Շվեդիայում տրամադրություններն ինչպիսի՞ն են թավշյա հեղափոխությունից հետո: Մարդիկ մտածո՞ւմ են Հայաստան վերադառնալու ուղղությամբ, թե՞ դեռ վաղ է դրա համար:

- Այս շարժման ալիքը համակեց ողջ սփյուռքին: Նույնիսկ այն մարդիկ, որոնք անտարբեր են հասարակական-քաղաքական գործունեության նկատմամբ, անվստահություն կա իրենց մեջ եւ այլն, հետզհետե զգում էին, որ վերանում է անվստահությունը, հույսի նշույլը գնալով ավելի եւ ավելի է շատանում: Մարդիկ շարժմանը ցույց տվեցին իրենց զորակցությունը տարբեր փուլերում, տարբեր աստիճանների: Եվ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունը՝ Եվրոպայի հայերի համագումարը, հենց սկզբից շարժման արմատների մեջ է եղել, կապի մեջ եղել ենք: Նույնիսկ դրանից առաջ մեր մոտեցումները ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերություններին միշտ եղել է, ես կասեի, տրամաբանական եւ ընթացել է այն հունով, որ Հայաստանում եղած թերությունները մենք միշտ արծարծել ենք մեր կազմակերպության սահմաններում, ոչ վախեցել ենք, ոչ խորշել ենք, ոչ մտել ենք իրենց հետ գործարքների մեջ: Մենք ուղղակիորեն անկաշառ կերպով մեր քաղաքական-հասարակական դիրքերը որոշել ենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստան վեադառնալու մտադրություններին, այսպես ասեմ՝ այս մթնոլորտը, որ ստեղծվեց, մարդկանց մեջ առաջին հերթին այն գաղափարը զարգացրեց, որ այո, այժմ հնարավորություն կա վերադառնալու: Դա հոգեբանական մոտեցումն էր: Իսկ հաջորդ քայլը լինելու է առարկայական մոտեցում: Դրա համար ժամանակ է պետք: Վերադառնալու հարցը պիտի շերտավորենք մարդկանց մեջ, բոլորը նույն իրավիճակի մեջ չեն: Եթե մի մարդ արդեն 30 տարի է՝ գտնվում է սփյուռքում եւ ունի ընտանիք, որոնք աշխատում են, դպրոց են գնում, այդ ամենը միանգամից չի կարող թողնել եւ գալ: Կա ուրիշ խումբ, որ դեռեւս ինտեգրված չէ տեղի հասարակությանը եւ այլն, նրա համար ավելի հեշտ է վերադառնալ: Իսկ նրանք, որոնք ընդհանրապես կարգավիճակ չեն ստացել, անպայման առաջին հերթին կմտածեն վերադառնալու մասին: Բայց դրա համար հարկավոր է գործնականում ստեղծել հնարավորություններ, որ մարդը այստեղ աշխատանք ունենա եւ այլն: Դրականն այն է, որ այդ հոգեբանությամբ մտածում են:

- Շվեդիայում վերջին տվյալով քանի՞ հայ է ապրում:

- Որեւէ Եվրոպական երկրում սփյուռքի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, թե որ չափով հայություն է ապրում: Բայց մոտավոր հաշվարկներով կարելի է ասել՝ Շվեդիայում այսօր 10-12 հազար հայ կա:

- Հայաստանից երբ որ մարդիկ գաղթել են, հիմնական պատճառները եղել են անարդարությունն ու սոցիալական ծանր պայմանները: Իսկ այնտեղ ի՞նչ լուրջ խնդիրների են բախվում, որոնք գուցե ձեր կազմակերպության աջակցությամբ են փորձում լուծել: Կա՞ն այնպիսի սուր խնդիրներ, որոնք հատուկ են շվեդահայերին:

- Այն մարդկանց, որոնք երկու-երեք տարի առաջ գաղթել են Սիրիայից, Իրաքից՝ այն երկրներից, որոնք պատերազմի մեջ են, շատ հանգիստ կեցության իրավունք էին տալիս: Իսկ երբ որ մարդ արդեն ստանում է կեցության իրավունք, արդեն ծրագրեր է կազմում, պետական որոշակի աջակցություն է ստանում: Հայաստանից եկողների կեցության իրավունք ստանալը ավելի դժվար է լինում, ավելի երկարատեւ: ...Հիմա ունենք մի հայրենիք, որը ժողովրդավարական երկիր է արդեն, տեսնում ենք փոփոխությունները: Դա հույս է ներշնչում ողջ հայությանը, ողջ սփյուռքին: Բնականաբար այն վերապահումները, որ անցյալում ունեցել ենք Հայաստանի իշխանությունների նկատմամբ, այլեւս չկան, եւ մենք մեր կարելիությունները պիտի հավաքենք, կազմակերպենք մեզ եւ հասնենք մեր ազգային նպատակներին, ինչ-որ երկար տարիներ ունեցել ենք: Ներկայում սփյուռքի ունեցած կառույցներով դա հնարավոր չէ, կիսատ-պռատ կլինի աշխատանքը:

- Սփյուռքի նախարարի հետ հանդիպում ունեցե՞լ եք:

- Ես անցյալ օրը սփյուռքի նախարարությունում էի, հանդիպեցի Եվրոպայի բաժնի պատասխանատուի հետ, փոխնախարարի հետ: Նախարարի հետ հանդիպման նախապատրաստություն կար, բայց գրաֆիկը փոխվել էր: Պայմանավորվեցինք, որ նորից պիտի այցելեմ: Ես կարեւորում եմ սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների միջեւ հարաբերությունների որակական փոփոխությունները:

- Իսկ ի՞նչը պիտի փոխել, ի՞նչը նախկինում ձեզ չի գոհացրել:

- Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պիտի լինեն խորքային: Ծրագրերը, որոնք իրականացվել են, շատ լավ են՝ երիտասարդներն ամառային արձակուրդներին գալիս են այստեղ, ճամբարներ են ունենում եւ այլն, բայց սրանք խորքային չեն: Բնական են: Այսինքն՝ կարիք չկա նախարարություն ունենալ՝ այդ գործերն անելու: Խորքայինը ավելի լայն կերպով պետք է հասկանալ: Մենք պիտի կարողանանք ծրագրել՝ տասը տարի հետո, քսան տարի հետո ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, ինչ տեսակ հայրենիք ենք ուզում, ինչ հարաբերություններ, ինչ տնտեսական, գիտական հզորություններ մենք պիտի ունենանք, այն ամբողջ ներուժը, որ սփյուռքի մեջ կա, բայց ցրիվ եկած է, ինչպես կարելի է հավաքել, օգտվել: Սա պետք է կազմակերպել: Կազմակերպելու համար խոսելը բավական չէ: Գործելու համար էլ պետք է ունենալ չափանիշներ: Անցյալում եղել են մարդիկ, որոնք եկել են, մի քանիսը մեդալ են ստացել, ծափ են տվել իշխանություններին, գնացել են: Այնպես չէ, որ սփյուռքում բոլորը հրեշտակ են: Սատանաներ էլ շատ կան: Եղել են մարդիկ, որ իշխանության հետ համագործակցել են զուտ անձնական ամբիցիաները բավարարելու համար, մարդիկ էլ եղել են, որոնք իսկապես աշխատել են: Մեր կազմակերպությունը միշտ պոզիտիվ քննադատական մոտեցում է ունեցել: Այն այսօր հնարավորություն ունի Եվրոպայի մասշտաբով իր շուրջը համախմբել բոլոր կարող անհատներին: Եվ դա այնտեղ ապրող հայերի 90 տոկոսն է: 10 տոկոսն է, որ կարող է դաշնակցական լինի, հնչակյան լինի, ռամկավար լինի: Ավանդական կառույցների ավանդական կերպով աշխատելու ժամանակը անցել է, նոր մտածելակերպ է պետք: Բայց Հայաստանի կողմից պետք է օժանդակություն լինի, որպեսզի այնտեղ հնարավոր լինի այդ փոփոխությունները կատարել: Եվ ինչու չէ, փոխադարձ կերպով եթե ուզենանք նայել, Հայաստանի իշխանությունները կարիք ունեն խորհրդակցության, համագործակցության, բայց իրենց ընտրության մեջ պիտի ճիշտ լինեն: Տեսեք՝ ինչ եղավ Հայաստան հիմնադրամի տնօրենի վերաբերյալ. մարդը խաղամոլ դուրս եկավ: Հարցը գումարը չէ, որ վերցրել է, հետ է վերադարձել կամ չի վերադարձրել, հարցն այն է, որ այդպիսի բնութագրով մարդ էր նշանակվել: Մեզ մոտ մարդիկ կան, որ կրիայի նման նստել են, ոչինչ չեն արել: Այդ տեսակ խորհրդատուների կարիք Հայաստանի իշխանությունները չունեն: Ես չեմ խորշում ասել՝ կազմակերպությունը չպիտի ծառայի անհատին, ինչպես այստեղ ասում են՝ մարդ կուսակցություն, մեզ մոտ էլ մարդ-կազմակերպություն կա: Հետը խոսում են, կարգին տպավորություն է թողնում, բայց հենց որ ճանաչում ես, տակից մաֆիոզ է դուրս գալիս:

Տպել
3334 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին