Անհամբեր սպասում եմ Քոչարյանի ձերբակալությանը. Սարգիս Քլոյան

Արդեն սկսել են Մարտ 1-ի գործով նոր բացահայտումեր ու զարգացումներ տեղի ունենալ: Երեկ՝ հուլիսի 3-ին, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով ներգրավել որպես մեղադրյալ եւ կալանավորել, իսկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Մարտիմեկյան դեպքերի բացահայտման ու տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ: Վերջինս հույս հայտնեց, որ գործը շուտով ամբողջությամբ կբացահայտվի ու մեղավորները կպատժվեն:

- Պարոն Քլոյան, սպասու՞մ էիք, որ իշխանափոխությունից հետո դեպքերն այսքան արագ կզարգանան ու բացահայտումները կսկսվեն:

- Ճիշտն ասած, չէի սպասում այսքան արագ, բայց սպասում էի, որ կձերբակալեն կամ կկանչեն հարցաքննությունների: Բայց ոչ այսքան արագ:

- Ի՞նչ եք կարծում, լիարժեք քննություն ու բացահայտումներ կլինե՞ն՝ հաշվի առնելով, որ գուցե շատերը զգալով վտանգը՝ գնացել են երկրից:

- Նրանց բերելը իրենից դժվարություն չի ներկայացնում: Հիմա մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մի շաբաթվա ընթացքում կարող են հայտնաբերել: Երկրում չլինելը հիմա նշանակություն չունի: Միգուցե իրենց աշխատանքով են, Ռոբերտ Քոչարյանը ոնց որ թե աշխատում է Մոսկվայում: Բերելը դժվար չէ: Ես վստահ եմ, հավատում եմ, որ բացահայտվելու է Մարտի 1-ը, ամբողջովին: Մեղավորները պատժվելու են, կանգնելու են դատարանի առաջ, մանավանդ մեր երեխաներին սպանողները: Վարչապետը լավ աշխատում է: Վարչապետի հետ, ինչպես գիտեք, տասը տարի մի նավի վրա ենք եղել, միասին ենք պայքարել անօրինական իշխանության դեմ. եւ փառք Աստծո, հիմա ամեն ինչ բարեհաջող է անցնում, սպանությունները բացահայտվում են:

- Պարոն Քլոյան, գործի նոր քննությունից հետո Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության:

- Ոչ, մեր տուն եկել են Ազգային անվտանգությունից, որպեսզի օժանդակեն Հատուկ քննչական ծառայությանը: Մի քանի հարցեր են տվել, սիրով պատասխանել ենք:

- Իսկ ե՞րբ են եկել, Քոչարյանին հարցաքննության կանչելուց եւ Միքայել Հարությունյանին ձերբակալելու որոշում կայացնելուց հետո՞:

- Ավելի շուտ, մոտ տասը օր առաջ: Հետո, երբ մեր փաստաբանը մեզ կասի, միասին կգնանք ՀՔԾ:

- Մյուս զոհերի ծնողներին է՞լ չեն կանչել հարցաքննության, տեղյա՞կ եք:

- Չեն կանչել: Մենք ՀՔԾ-ի հետ ամեն օր կապի մեջ ենք: Վաղը երեւի պետք է հանդիպենք փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, կխոսենք հետագա քայլերի մասին:

- Պարոն Քլոյան, Դուք տեղեկություն ունե՞ք՝ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվե՞լ է արդեն:

- Չէ, կարծեմ չի հարցաքննվել: Համացանցում ասում էին՝ հարցաքննել են, հետո այդ տեղեկությունը հերքեցին: Ես տեղեկություն չունեմ, չեմ կարող ճիշտ ասել:

- Ըստ Ձեզ՝ ՀՔԾ-ի հետագա քայլերը որո՞նք պետք է լինեն:

- Դա բաց իրողություն է: Հետագա քայլերը հարցաքննություններն ու ձերբակալություններն են՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյան, Սերժ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, Տիգրան Թորոսյան՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյան, ներքին զորքերի շտաբի պետերը, շտաբի պետերի օգնականները, որոնք անմիջապես հրաման են տվել: Պետք է ձերբակալել ձգան քաշողներին, մարդասպաններին: Այդպես շարունակ: Անհամբեր սպասում եմ Քոչարյանի ձերբակալությանը:

2008 թվականի մարտի մեկի, լույս երկուսի գիշերը մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանվել է տասը քաղաքացի՝ երկու ոստիկան եւ ութ քաղաքացիական անձ: Մինչ օրս այս սպանությունների համար որեւէ մեկը չի դատապարտվել:

Մարտի մեկի տասը զոհերն են՝

Գոռ Քլոյանը

Դավիթ Պետրոսյանը

Տիգրան Աբգարյանը

Տիգրան Խաչատրյանը

Արմեն Ֆարմանյանը

Հովհաննես Հովհաննիսյանը

Համլետ Թադեւոսյանը

Գրիգոր Գեւորգյանը

Սամվել Հարությունյանը

Զաքար Հովհաննիսյանը

Տպել
11773 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին