Ես ո՛չ Հայաստանում եմ եկվոր, ո՛չ էլ որեւէ հայաստանցի Արցախում է եկվոր. ԱՀ ԱԺ պատգամավոր

Երեկ Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Խանումյանի ելույթը դուր չի եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Վերջինս ԱԺ նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի հասցեին, եւ Խանումյանի կողմից նույնաբովանդակ պատասխաններ ստացել:

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանձնարարեց էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել միջադեպը: ԱՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվա նիստում անմիջապես ստեղծվել է էթիկայի հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահը ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանն է:

- Պարոն Թովմասյան, ի՞նչ փուլում է ուսումնասիրությունը:

- Ես հիմա ուզում եմ խոսել ոչ թե որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար, այլ որպես ԱԺ նախկին նախագահ: Այդպիսի երեւույթները անթույլատրելի են երկու հայկական պետությունների խորհրդարաններում: Մենք եւս մի քանի այդպիսի դեպքեր ունեցել ենք տարբեր գումարումների ժամանակ, ոչ այդ մակարդակի: Սրանք երեւույթներ են, որոնք խորթ են հայ ազգի համար, որովհետեւ հայ ազգը ավանդապահ ազգ է: Ինչքան էլ մենք մեր օրենքները համապատասխանեցնենք եվրոպական օրենքներին, կան չգրված օրենքներ, որոնք մենք պետք է պահպանենք, դրանք մեր պապական օրենքներն են:

Ես դատապարտում եմ այդպիսի երեւույթները, դա անթույլատրելի է: Այս պահին, որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, ես կարծում եմ, որ իմաստուն որոշում են կայացրել, որ պետք է քննվի գործը: Ես հիմա ձայնագրություններն եմ սկզբից մինչեւ վերջ նայում, թե ոնց առաջացավ դա:

- Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին եկվոր անվանեց, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

- Դա անթույլատրելի է: Ես ո՛չ Հայաստանում եմ եկվոր, ո՛չ էլ որեւէ հայաստանցի Արցախում է եկվոր, մենք միեւնույն հայկական պետությունն ենք: Մենք ունենք երկու պետություն, բայց մեկ ազգ ենք: 1988 թվականի փետրվարին մեր ժողովուրդը դուրս էր եկել ոչ թե Արցախի Հանրապետություն հռչակելու համար, այլ հայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու համար:

- Իսկ ի՞նչ պատիժ է հնարավոր այս դեպքում:

- Ես ուզում եմ ժամանակից առաջ չընկնենք: Ես այն եզակի բարձր պաշտոն զբաղեցրած անձանցից եմ, որ իմ հրաժարականից հետո մնացել եմ Արցախում եւ իմ պատիվը, իմ որոշումը պետք է ժողովրդի բացարձակ մեծամասնության հավանությանը արժանանա ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ ԱՀ-ի:

- Բայց նայելով տեսագրությունը, ըստ ձեզ՝ ո՞վ է հրահրել վիճաբանությունը:

- Եթե նայել եք տեսագրությունը, դուք արդեն գիտեք:

Տպել
6364 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան