Տանջող նախանձով նախանձում եմ ձեզ. հեղափոխությանը ակտիվ հետեւած ռուս լրագրողը ՀՀ-ում է

Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստան էր եկել դեռ հեղափոխությունից առաջ: Լրագրողին մեր երկիրն առավել հետաքրքրել է ներքաղաքական վերջին զարգացումներից հետո: Եվ այս անգամ լրագրողի հետաքրքրությունն են շարժել վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ մի շարք հայտնի անձանց աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները: Ալեքսեյ Ռոմանովը կրկին Հայաստանում է եւ էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ՀԺ-ին:

- Ալեքսեյ, դուք հեղափոխության ժամանակ էլ էիք այստեղ եւ այն լրագրողների թվում էիք, որոնք ակտիվորեն լուսաբանում էին տեղի իրադարձությունները: Ձեզ ի՞նչը կրկին այստեղ բերեց:

- Առաջին անգամ՝ ապրիլի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փողոցներ են փակելու եւ հեղափոխություն է լինելու, հաջորդ օրը՝ ապրիլի 18-ին, կնոջս հետ եկանք այստեղ: Ասեմ՝ դա մեզ համար այնքան էլ բարդ բան չէր, քանի որ մենք ապրում ենք Թբիլիսիում:

- Դուք Թբիլիսիու՞մ եք հիմնական բնակություն հաստատել:

- Երկու տարի առաջ ես ինձ լիարժեք Ռուսաստանի լրագրող էի համարում, աշխատում էի այնտեղ, բայց հիմա ապրում եմ Թբիլիսում, քանի որ Վրաստանը հարմար եւ լավ երկիր է:

- Այսինքն, Վրաստանի՞ լրատվության համար եք աշխատում:

- Այժմ ես աշխատում եմ ինքս ինձ համար, իսկ եթե լուրջ, դա ֆորմալ կայք է, որը կոչվում է Newsdaer, համանուն տարբերակով ունեմ նաև «յութուբ»-յան էջ:

- Իսկ այսօր ինչն է ձեզ այստեղ բերել:

- Այստեղ հիմա եռուզեռ է: Չգալ, պարզապես չէի կարող: Մայիսի 8-ից հետո, երբ Փաշինյանը պաշտոնապես ընտրվեց ՀՀ վարչապետ, այդ ամենը իհարկե զիլ էր, լավ էր, բայց հետաքրքրությունս այնքան չէր շարժել, որքան հիմա. Հեղափոխությունից մեկ ու կես ամիս անց դեռ մեծ հնչեղություն ունեցող իրադարձություններ տեղի չէին ունեցել: Գիտեմ՝ այս ընթացքում մարդիկ էլ համբերատար սպասում էին, իմանալով, որ նորընտիր վարչապետին, այդ թվում եւ մյուս նախարարներին պետք է որոշակի ժամանակ տալ՝ ըստ այդմ, որոշ արդյունքներ ի հայտ կգան: Եվ ահա, այդ արդյունքները հայտնվել են, երբ ձերբակալեցին Մանվել Գրիգորյանին, Սաշիկին: Երեկ ես հասցրեցի գալ եւ լինել այստեղ, Սաշիկի բերման ենթարկելու լուրը լսելուց անմիջապես հետո եկա եւ որոշեցի վիդեոռոլիկ անել: Ասեմ ավելին՝ ես այն մարդն էի, որը հասցրեց լուրը հայտնել որոշ տեղացիների:

- Կային մարդիկ, որ չգիտեի՞ն այդ մասին:

- Այո: Ես եկա, որպեսզի իրենց հարցուփորձ անեմ, ստուգեմ իրենց ռեակցիան, եւ շատերը ինձնից էլ լսեցին: Իսկ ովքեր տեղյակ էին, իրենց ռեակցիան շատ զուսպ էր:

- Դուք ասացիք, որ Վրաստանը հարմարվետ պայմաններ է ստեղծում ապրելու համար, բայց ինչո՞ւ Ռուսաստանում չմնացիք:

- Մոսկվայում աշխատավայր միշտ էլ կգտնվի, ինչքան էլ դաժան պայմաններ լինեն, միևնույն է՝ աշխատատեղ միշտ կա: Իսկ շրջաններում լրատվական դաշտը շատ լուրջ ճնշման տակ է: Շատ պարզ պատմություն է. 2001 թվականից դեռ պետք է դուրս գայի Խաբարովսկի «Լուրեր» թողարկման վարողի պաշտոնից, որովհետև շատ բարդ էր այնտեղ աշխատելը, բարդ է, երբ դու օբյեկտիվ լրագրող ես: Նույն Ղրիմի դեպքերի հետ կապված՝ լրատվությունն ու հասարակությունը խիստ տարանջատված էր՝ կարծիքի տեսանկյունից: Եվ Ռուսաստանում աշխատող այն լրագրողները, որոնք հանդես էին գալիս ռուսական պրոպագանդային հակառակ, հայտնվեցին ռուս իշխանության, մեղմ ասած, ուշադրության կենտրոնում: Իսկ ավելի ուշ բարի մարդիկ գաղտնի փոխանցեցին, որ պոտենցիալ հետախուզվողների ցուցակում եմ նաև ես: Մենք չսպասեցինք, որ որևէ բան կփոխվի, նստեցինք ու մեկնեցինք: Մեր մեջ կային ե՛ւ լրագրողներ, ե՛ւ ակտիվիստներ: Ռուսաստանում այն լրագրողների համար, որոնք ունեն սեփական կարծիք, շատ դժվար է: Այո, ես եկա այստեղ եւ տանջող նախանձով նախանձում եմ ձեզ (ծիծաղում է):

- Իսկ Ռուսաստան գնալու մտադրություն չունե՞ք:

- Իհարկե, կգնամ: Ես հույս ունեմ, որ օրերից մի օր կգնամ Ռուսաստան եւ այնտեղ էլ կանեմ նմանատիպ տեսանյութեր, որոնք անում եմ այստեղ, հեղափոխություն տեսած ժողովրդի հետ: Երկու որդիներ ունեմ՝ 10 եւ 12 տարեկան, իրենց բերել եմ այստեղ եւ ասում եմ՝ ահա, նայե՛ք եւ տեսե՛ք, որ Ռուսաստանում նման բան արդեն դուք պետք է անեք, ձեր սերունդը պիտի անի, բայց ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա նման մի բան անել: Դժվարանում եմ ասել, թե քանի տարի կպահանջվի, բայց հաստատ ավելի երկար ժամանակ կպահանջվի: Ռուսաստանում հիմա դժվար է, դիսկոմֆորտ է՝ հանգիստ ապրելու համար: Չափազանց ոչ դեմոկրատական, անազատ երկիր է դարձել այն: Ռուսաստանում շատ անհարմար եւ ոչ բարեկեցիկ պայմաններ են հատկապես հասարակ մարդկանց ապրելու համար: Դժվար է այնտեղ: Մեր մոտից, երբ գալիս են այստեղ կամ Վրաստան՝ կարողանում են հանգիստ շունչ քաշել, դա նույնն է, ինչ մարդը գալիս է տուն, հանում ուսապարկն ու թեթևացած շնչում: Լա՜վ, ի՞նչ եմ պատմում, դուք ձեր աչքերով եք տեսել, զգացել եք այդ հրճվանքն ու ցնծացել, իսկ Ռուսաստանի քաղաքացիները դա զգում են այն ժամանակ, երբ գալիս են այստեղ: Ռուսաստանը հիմա ոչ կոմֆորտ երկրիր է, չնայած որ հարուստ է:

- Բայց ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Վրաստանից շատ-շատ է արտագաղթը դեպի Ռուսաստան:

- Հասկանում եք, մարդիկ գնում են այնտեղ աշխատելու: Գնում են այնտեղ՝ մտքում ունենալով՝ սա իմ երկիրը չէ, մեծ հաշվով ես այստեղ անելիք չունեմ, մի որոշ ժամանակ կդիմանամ՝ մեկ տարի, երկու, հինգ... եւ գումար կհավաքեմ, կգնամ այստեղից: Այդ առումով նրանց սիրտը չի ցավում, հաստատ գիտեն, որ իրենց երեխաները այդտեղ չեն ապրելու: Իսկ այն մարդիկ, որոնք ծնվել են Ռուսաստանում, այդ երկրի քաղաքացի են, իրենց համարում են ռուս ժողովրդի մի մասնիկ, ապա այդ դեպքում նրանց համար կրկնակի դժվար է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Տպել
11811 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին