Երեւանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ․ ՊԵԿ-ը թիրախավորել է կեղծ խմիչքները

25/06/2018 schedule12:35

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երեւանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների շշալցմամբ եւ իրացմամբ: 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալները իրացնելու եւ խախտումները բացահայտելու նպատակով ՕՀՎ աշխատակիցների կողմից Ս. Դանիելյանին տրվել է այդ ապրանքների մատակարարման նախնական պատվեր: Հետագայում՝ հենց մատակարարման պահին էլ հայտնաբերվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարաններից մեկի թողարկած ապրանքանիշերի կեղծված՝ շշալցված, արտաքնապես կոնյակի նմանվող անհայտ ծագման ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակ:

Դրանց ձեռքբերման աղբյուրները եւ մասնակից անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 16Ա հասցեում գտնվող վաճառասրահում եւս հայտնաբերվել են հանրահայտ տարբեր ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակներ, ինչպես նաեւ դրանց պատրաստման համար անհրաժեշտ հումք, նյութեր, այլ պարագաներ:

Պարզվել է նաեւ, որ նշված հասցեում, բացի անհատ ձեռնարկատեր հանդիսացող Սերգեյ Դանիելյանից, նույնանման գործունեություն են իրականացնում նաեւ անհատ ձեռնարկատերեր Գոհար եւ Սիրուն Մուրադյանները: Նրանք խոստովանել եւ բացատրություն են տվել, որ նախապես տեղյակ են եղել արտադրանքի կեղծ լինելու մասին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցվել նմուշներ` փորձաքննության ուղարկելու նպատակով:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ օրինախախտ անհատ ձեռնարկատերերի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ (կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը), 209-րդ (ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը) հոդվածների հատկանիշներ:

Հետաքննությունը շարունակվում է:

Տպել
1464 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին